Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Բոժկոյին, որն ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը մեր երկրում: Վարչապետն իր գոհունակությունը հայտնեց հայ-ուկրաինական բարեկամության, երկու պետությունների միջև դիվանագիտական, քաղաքական, տնտեսական և մշակութային հարաբերությունների խթանման ուղղությամբ Ուկրաինայի դեսպանության կատարած աշխատանքից, ընդգծելով դեսպանի անձնական ներդրումը այդ գործում: Անդրանիկ Մարգարյանը հաջողություններ մաղթեց Ալեքսանդր Բոժկոյին նրա հետագա աշխատանքում: Շնորհակալություն հայտնելով բարեմաղթանքների և իր գործունեության շրջանում ցուցաբերված աջակցության համար, Ալեքսանդր Բոժկոն նշեց, որ բարեկամ Հայաստանից հեռանում է այն գիտակցությամբ, որ երկուստեք կատարված արդյունավետ աշխատանքի շնորհիվ, այսօր արդեն Հայաստանի և Ուկրաինայի քաղաքական և տնտեսական հարաբերությունները զարգացման կայուն հեռանկարներ ունեն: Հանդիպման վերջում կողմերը հույս հայտնեցին, որ անցած տարիներին հայ-ուկրաինական փոխհարաբերություններում հաստատված բարի ավանդույթները հաջողությամբ կշարունակվեն:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ