Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 30 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Ֆինլանդիայի Հանրապետության խորհրդարանի փոխնախագահ Սիրկա Լիսա Անտիլային և նրա գլխավորած պատվիրակությանը: Կողմերն արձանագրեցին, որ Ֆինլանդիան և Հայաստանը, թեև քաղաքական ասպարեզում տարաձայնություններ չունեն, սակայն քաղաքական շփումների մակարդակը հեռու է բավարար լինելուց: Շատ ավելի անբավարար է տնտեսական հարաբերությունների մակարդակը: Բավական է նշել, որ 2000թ. Ֆինլանդիայի Հանրապետությունից Հայաստան է ներմուծվել 1.5 մլն, իսկ Հայաստանից այդ երկիր է արտահանվել ընդամենը 9 հազար դոլարի արտադրանք: Եվ դա այն դեպքում, երբ մեր երկրները բավականաչափ ներուժ ունեն տնտեսական համագործակցությունը զարգացնելու համար: Գլխավոր խոչընդոտների թվում նշվեցին հատկապես տեղեկատվության պակասն ու հաղորդակցության ուղիների սակավությունը: Հանդիպման ընթացքում նշվեց, որ երկու երկրների միջև տնտեսական փոխշահավետ համագործակցություն կարելի է ծավալել տեղեկատվական տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, բնապահպանության, գորգագործության, ոսկերչության և այլ բնագավառներում: Կարևորվեց մասնավորապես իրավական դաշտի ստեղծումը, որի ուղղությամբ արդեն իսկ առաջին քայլերն արվում են: Ֆիննական պատվիրակությունն ընդունեց միջկառավարական հանձնաժողով ստեղծելու հայկական կողմի առաջարկը, որը կարող է նպաստել մեր երկու երկրների միջև տնտեսական, առևտրային հարաբերությունների, գործարար շփումների աշխուժացմանը, ապագայում նաև համատեղ ձեռնարկությունների ստեղծմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ