երկուշաբթի, 16 ապրիլի 2007
ՀՀ Տավուշի մարզ կատարած այցի արդյունքներով այսօր ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հրավիրել է խորհրդակցություն՝ շահագրգիռ նախարարությունների, գերատեսչությունների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ: Մարզի բնակչության հետ հանդիպումների ժամանակ բարձրացված խնդիրների վերաբերյալ Սերժ Սարգսյանը խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է իր մոտեցումներն ու տպավորությունները, այդ կապակցությամբ լսել պատասխանատուներին և հանձնարարել՝ հանգամանորեն ուսումնասիրել բարձրացված խնդիրներն ու հնարավորին կարճ ժամկետում լուծման արդյունավետ ուղիներ առաջարկել:
Վարչապետը տեղեկացրել է խորհրդակցության մասնակիցներին, որ իր աշխատանքային այցերից հետո այս մոտեցումը մշտապես կիրառվելու է, և պատասխանատուները պետք է պատրաստ լինեն արագորեն արձանգանքելու և իրատեսական լուծումներ տալու բնակչությանը հուզող կենսական խնդիրներին: