Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 13 ապրիլի 2007


ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է ներքին տեղահանված անձանց մարդու իրավունքների հարցերով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ուոլտեր Կալինին:


Պարոն Կալինի այցը Հայաստան գնահատելով որպես Հայաստանում բնակվող ներքին տեղահանվածների ու փախստականների նկատմամբ ուշադրության արտահայտություն, վարչապետը նշել է, որ չնայած նրանց թիվը շատ մեծ է, սակայն Հայաստանի ու միջազգային կազմակերպությունների համատեղ ջանքերով տեղահանվածների հիմնախնդիրներին անհրաժեշտ է որոշակի լուծումներ գտնել: Ըստ նրա, ՀՀ կառավարությունն իր հետագա ծրագրերում ունի մեր երկրում բնակվող շուրջ ութուկես հազար ներքին տեղահանվածների խնդիրների լուծմանն ուղղված որոշակի մոտեցումներ: Ուոլտեր Կալինն իր խոսքում նշել է, որ չնայած Հայաստանում ներքին տեղահանվածների թիվը այլ երկրների համեմատ ավելի փոքր է, այնուամենայնիվ, իր պարտքն է համարել գալ և անձամբ տեսնել, թե 2000թ. իր նախորդի հայաստանյան այցից հետո ինչ է արվել նոր առաջարկությունների հիման վրա, մանավանդ, որ դրանք ժամանակին ողջունվել են Հայաստանի իշխանությունների կողմից: Նա ընդգծել է, որ իր կարծիքով, իսկապես շատ մեծ գործ է արվել, մեծ թվով տեղահանվածներ կարողացել են վերադառնալ Հայաստանի սահմանամերձ գյուղեր կամ այլ բնակավայրեր:


Միաժամանակ, ըստ նրա, տեղահանվածների մի զգալի մասը դեռևս վատ պայմաններում է ապրում: Պարոն Կալինը նշել է, որ արդեն իսկ ՀՀ տարածքային կառավարման նախարարի հետ քննարկել է 2005թ.-ին մշակված ծրագիրը, որով առաջարկվում էր տեղահանվածներին վերադառնալ գյուղեր, միաժամանակ, վերադարձի վայրերում ապահովել նրանց համար նոր տների կառուցում կամ եղածների վերականգնում, ինչպես նաև բարեկարգ ճանապարհների և ենթակառուցվածքների ցանցի ստեղծում. «Դա լավ ծրագիր է և, կարծում եմ, արժե քննարկել»,-ասել է նա՝ ընդգծելով, որ, այնուամենայնիվ, դա բավարար չէ: Տեղահանվածների հիմնախնդրի կայուն ու վեջնական լուծման համար, ըստ նրա, անհրաժեշտ է առնվազն ևս երկու պայման՝ բնակության վայրում տնտեսական գործունեությունը վերսկսելու հնարավորություն և վերադարձի տարածքներում անվտանգության ապահովում, որոնք, նրա կարծիքով, դեռևս լուծման կարոտ խնդիրներ են մնում: Ընդունելով, որ միջազգային հանրությունը նախկինում քիչ ուշադրություն է հատկացրել այդ խնդրին, Ուոլտեր Կալինը վստահեցրել է, որ ամեն ջանք կգործադրի այն միջազգային դոնորներին հասցնելու համար:


Հանդիպման ժամանակ Ուոլտեր Կալինն անդրադարձել է նաև 1988թ. երկրաշարժի հետևանքով շուրջ 3 հազար ընտանիքների խնդիրներին, նշելով, որ նրանք նույնպես ինչ-որ չափով պատկանում են ներքին տեղահանվածների կարգավիճակին, քանի որ տեղահանվել են ոչ իրենց կամքով: Նա ընդգծել է, որ թեև նախկինում ՄԱԿ-ի ուշադրությունը հիմնականում բևեռված է եղել ռազմական գործողությունների հետևանքով տեղահանվածներին, սակայն ինքը համոզված է, որ բնական աղետներից տուժած և ոչ իրենց կամքով տեղահանվածները ևս արժանի են նույն ուշադրությանը: Նշելով, թե ուրախ է, որ այժմ երկրաշարժի հետևանքով տեղահանվածների խնդիրների լուծման վերաբերյալ ևս ծրագրեր են պատրաստվում, պարոն Կալինը հայտնել է այդ հարցում նույնպես օգնություն ցույց տալու իր պատրաստակամությունը՝ դոնորներին ներգրավելով այդ գործում: Նա նաև հույս է հայտնել, որ առաջիկա մի քանի տարիներին այդ ծրագրերը կիրականացվեն և Հայաստանը, ի տարբերություն իր տարածաշրջանային հարևանների, այդ թվում՝ Ադրբեջանի, կհանվի ներքին տեղահանվածներ ունեցող երկրների ցանկից:


Ուոլտեր Կալինի խնդրանքով, վարչապետ Սերժ Սարգսյանն իր տեսակետներն է հայտնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման, ինչպես նաև Ադրբեջանում ներքին տեղահանվածների ու փախստականների իրավիճակի վերաբերյալ: Նշելով, որ հակամարտության հենց սկզբից հայկական կողմը նպատակաուղղված է եղել տեղահանվածներին օգնելուն, նրանց խնդիրների լուծմանն ու հասարակության մեջ ինտեգրմանը, ինքն ուրախ կլիներ, եթե Հայաստանը դուրս մնար նման կարգավիճակ ունեցող բնակչություն ունեցող երկրների ցանկից: Ըստ նրա, հայկական կողմն անում է և անելու է ամեն ինչ, որ ներքին տեղահանվածները վերջնականապես վերադառնան իրենց բնակության վայրերը և կենսագործունեության բարենպաստ պայմաններ ունենան:


Ի պատասխան Ուոլտեր Կալինի հարցին, վարչապետը նկատել է, որ վերջին շրջանում Ադրբեջանը փոխել է իր քաղաքականությունը և փախստականների ու ներքին տեղահանվածների խնդիրը շահարկելու փոխարեն, սկսել է զբաղվել դրանց լուծմանն ուղղված հարցերով: Այդ նպատակով նաև միջազգային օժանդակությամբ ֆինանսական մեծ միջոցներ են ծախսվել:


Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանը կողմնակից է հակամարտության խաղաղ և շուտափույթ լուծմանը, որպեսզի ապագայում կանխվեն նման բախումներն ու տեղահանությունները: Վարչապետը համոզմունք է հայտնել, որ հակամարտությունն ուժային լուծման տարբերակ չունի, և որքան շուտ դա ըմբռնեն Ադրբեջանում, այնքան կողմերն առավել մոտ կլինեն հարցի վերջնական լուծմանը: Ընդունելով իրենց նախկին բնակության վայրեր ադրբեջանցի փախստականների վերադարձի իրավունքը, վարչապետը, միաժամանակ, ընդգծել է, որ դա շատ ուշադիր և համակողմանի մոտեցում է պահանջում և հնարավոր է միայն հակամարտության շուրջ բանակցությունների դրական ավարտի պայմաններում, որպեսզի վերադարձը նոր բախումների առիթ չդառնա ու այդ մարդիկ հերթական անգամ դաժան փորձությունների չենթարկվեն:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ