Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 5 նոյեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Լատվիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ինդուլիս Բերզինշին և նրա գլխավորած պատվիրակությանը: Վարչապետը նշեց, որ թեև Հայաստանի և Մերձբալթյան պետությունների, մասնավորապես, Լատվիայի միջև հարաբերություններն առայժմ թույլ են զարգացած, սակայն վերջին շրջանում երկուստեք նկատվում է փոխադարձ հետաքրքրության աճ: Անդրանիկ Մարգարյանը դա որոշ չափով պայմանավորեց նաև Հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ Եվրոմիության քաղաքականության ակտիվացմամբ, որի հետ Լատվիան սերտ կապեր ունի: Արտգործնախարար Բերզինշի հետ հանդիպմանը համագործակցության համար ՀՀ վարչապետը կարևորեց երկու երկրների միջև իրավապայմանագրային անհրաժեշտ դաշտի շուտափույթ ստեղծումը, որի ուղղությամբ արդեն աշխատանքներն սկսվել են: Կողմերը փաստեցին, որ մի շարք՝ բարձր տեխնոլոգիաների, բանկային համակարգի, զբոսաշրջության և այլն, ոլորտներում գործակցության լայն դաշտ կա: Լատվիայի արտգործնախարարը խոստացավ վերադառնալուն պես այդ նպատակով հանդիպում ունենալ իր երկրի գործարարների, բանկային համակարգի ներկայացուցիչների հետ, խորհրդակցել և փորձել որոշակիացնել անելիքը, ի վերջո, ցանկություններից գործնական դաշտ տեղափոխվելու նպատակով: Հանդիպմանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդգծեց նաև միջազգային կազմակերպություններում միմյանց աջակցելու փաստը, որպես օրինակ նշելով Եվրոպայի խորհրդին Լատվիայի նախագահության շրջանում Հայաստանի անդամակցությունը: Հանդիպման ավարտին վարչապետն անդրադարձավ է նաև ՆԱՏՕ-ին Լատվիայի անդամակցության հարցում Հայաստանի՝ իբրև այդ երկրի հետ իր հարաբերությունները սերտացնող երկրի, վերաբերմունքին, նշելով, որ մեր երկիրը կարևորում է յուրաքանչյուր պետության անվտանգության այն միջոցառումներին և կառույցներին ազատ մասնակցելու իրավունքը, որոնք համարվում են առավել համապատասխան նրա անվտանգության շահերին: Անվտանգության ապահովման նպատակով ընտրված տարբեր մեխանիզմները, ըստ ՀՀ վարչապետի, չեն կարող խոչընդոտ հանդիսանալ Հայաստանի և Լատվիայի միջև երկկողմ և բազմակողմ հարաբերությունների բնականոն զարգացմանը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ