Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Համաշխարհային բանկի երևանյան գրասենյակի ղեկավար Օուեյս Սաադաթին և նրա գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին Հայաստանի և Վրաստանի՝ ՀԲ-ի ծրագրերի գծով պատասխանատու Փիթեր Նիկոլսը և Բազմաբնույթ ներդրումների երաշխավորության գործակալության (MIGA)-ի խորհրդատու Ռոբերտ Ուայթը: Պրն Սաադաթը ՀՀ վարչապետին նախ տեղեկացրեց, որ այս շաբաթ Հայաստան է ժամանելու ՀԲ-ի տարածաշրջանային տնօրեն Ջուդի Օ'Քոննորը և հույս հայտնեց, որ նա Երևան կայցելի լավ լուրերով, ապա անդրադարձավ Զարգացման հայկական գործակալության գործունեությունը խթանելու նպատակով ՀԲ-ի նախատեսած օժանդակության ծրագրին: Եռամյա այդ ծրագիրը նախատեսում է մոտ 1 մլն ԱՄՆ դոլարի աջակցություն հիշյալ գործակալությանը: Այն ներառում է և՛ ցանցային տեխնոլոգիաների ուժեղացում ու գործակալության աշխատանքներում ժամանակակից տեխնիկական միջոցների լավագույնս օգտագործում, և՛ պրակտիկ օրինակի վրա ԶՀԳ-ի աշխատակիցների ուսուցում, որակավորում, և՛ վերլուծությունների ու խորհրդատվության ապահովում, դրանց հիման վրա աշխատանքի ծրագրավորում և մի շարք այլ ուղղություններ: ՀԲ-ն, Օուեյս Սաադաթի հավաստմամբ, այս խնդիրների լուծման համար կփորձի ստանալ նաև դոնոր այլ կազմակերպությունների աջակցությունը: Զարգացման հայկական գործակալության աշխատանքը խթանելու ծրագրի անհրաժեշտությունը, ըստ ՀԲ-ի ներկայացուցչի, պայմանավորված է վերջին շրջանում նրա ակտիվ գործունեությամբ, իր գործառույթների ճշգրիտ կատարմամ: Պրն Սաադաթը հատուկ շնորհակալություն հայտնեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանին, որը նաև ԶՀԳ-ի խորհրդի նախագահն է, գործակալության նկատմամբ հատուկ վերաբերմունքի, մշտական ուշադրության համար: Ծանոթանալով ԶՀԳ-ի աջակցման համար ՀԲ-ի նախատեսած ծրագրի ուղղություններին՝ վարչապետն իր մի քանի դիտողություններն ու առաջարկներն արեց: Նա ընդգծեց տեղական ներուժը հնարավորինս օգտագործելու անհրաժեշտությունը, կարևորեց գործարարների ու նրանց միավորող կազմակերպությունների կապի սերտացումը ԶՀԳ-ի հետ, իրենց արտադրանքի մատուցման կուլտուրան բարձրացնելու նպատակով գործարարների շրջանում ուսուցման ծրագրերի իրագործումը, որոնք ՀԲ-ի ներկայացուցիչների կողմից միանգամայն ընդունելի էին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ