Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 ապրիլի 2007

ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ շարունակվում են Սերժ Սարգսյանին ուղղված շնորհավորական հեռագրեր ստացվել այլ պետությունների կառավարությունների ղեկավարներից, միջազգային ու տեղական կազմակերպություններից, անհատ գործիչներից:

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալ Փարվիզ Դավուդիի հղած հեռագրում, մասնավորապես, ասված է.

«Մեծարգո պարոն Սերժ Սարգսյան,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: Վստահ եմ, որ երկու բարեկամ կառավարությունների ջանքերի շնորհիվ տարբեր բնագավառներում երկու երկրների փոխհարաբերությունների մակարդակի բարձրացման ականատեսը կլինենք: Առիթը պատեհ համարելով, Բարձրյալից հայցում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Հայաստանի բարեկամ ժողովրդին՝ երջանկություն և բարօրություն»:

***

«Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ: Հավաստիացնում եմ, որ այսուհետ ևս ես ջանքեր եմ գործադրելու հայ-ճապոնական երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ՝ հիմնվելով մինչև օրս մեր երկրների միջև զարգացող բարեկամական կապերի վրա:

Մաղթում եմ քաջառողջություն և հաջողություններ անձամբ Ձեզ, ինչպես նաև բարօրություն Ձեր ժողովրդին»,- ասված է Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեի հեռագրում:

***

Շնորհավորական իր խոսքում Բելառուսի Հանրապետության վարչապետ Սերգեյ Սիդորսկին նշել է.

«Հարգելի Սերժ Ազատի,

Թույլ տվեք վստահություն հայտնել, որ Ձեր գործունեությունը կնպաստի Բելառուսի և Հայաստանի միջև ավանդական բարեկամական հարաբերությունների ամրապնդմանը և կծառայի մեր երկրների հետագա սոցիալ-տնտեսական զարգացմանը»:

***

Սերժ Սարգսյանին շնորհավորելով ՀՀ վարչապետ նշանակվելու առթիվ, Լիտվայի Հանրապետության կառավարության ղեկավար Գեդիմինաս Կիրկիլասը նշել է. «Վստահ եմ, որ Դուք կկարողանաք հաջողությամբ շարունակել Հայաստանի առաջընթացն ապահովող աշխատանքները: Ես բարձր եմ գնահատում մեր կառավարությունների միջև հաստատված կառուցողական համագործակցությունը, որը, համոզված եմ, այսուհետ ևս հաջողությամբ կշարունակվի»:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ