Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 9 ապրիլի 2007


Սերժ Սարգսյանի՝ ՀՀ վարչապետ նշանակվելու կապակցությամբ, այսօր շարունակվել են շնորհավորանքներ ստացվել:


Նոր պաշտոնում Սերժ Սարգսյանին հաջողություններ է մաղթել Վրաստանի վարչապետ Զուրաբ Նողաիդելին: «Վստահ եմ, որ ղեկավարման Ձեր մեծ փորձն ու բարձր արհեստավարժությունը հնարավորություն կտան Ձեզ արժանիորեն շարունակելու երկրի զարգացմանն ու բարգավաճմանն ուղղված կառավարության որդեգրած ուղին: Հավատում եմ, որ բարի դրացիների միջև ռազմավարական գործընկերության հիանալի օրինակ հանդիսացող հայ-վրացական հարաբերություններն այսուհետ ևս կշարունակեն ամրապնդվել՝ ի շահ մեր պետությունների ժողովուրդների»,- գրել է Վրաստանի վարչապետը:



****



Շնորհավորելով Սերժ Սարգսյանին՝ ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ, ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Իգոր Իվանովը նշել է. «Մենք բարձր ենք գնահատում Ձեր ներդրումը Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև համագործակցության զարգացման, մեր ժողովուրդների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև ԱՊՀ տարածքում անվտանգության ամրապնդման գործում: Հուսով ենք, որ մեր պետությունների փոխգործակցությունը՝ ինչպես երկկողմ, այնպես էլ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շրջանակներում կշարունակի ընդլայնվել»:


Իգոր Իվանովը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունն այսուհետ ևս կզարգանա՝ ի շահ մեր երկու երկրների ու ժողովուրդների:


ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը ՀՀ վարչապետի պաշտոնում հաջողություն է մաղթել Սերժ Սարգսյանին՝ ի բարօրություն բարեկամ Հայաստանի:



****


ՀՀ վարչապետի պաշտոնում նշանակման կապակցությամբ Սերժ Սարգսյանին շնորհավորել են նաև ԼՂՀ իշխանությունների ղեկավարները:


ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի հեռագրում ասված է. «Արցախում բարձր են գնահատում Ձեր ավանդը արցախյան ազգային-ազատագրական պայքարում, հայկական երկու պետությունների կայացման ու զարգացման, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի զինված ուժերի կազմավորման ու հզորացման գործում:


Վստահ եմ, որ ՀՀ կառավարության ղեկավարի պաշտոնում Դուք կօգտագործեք Ձեր հարուստ փորձը, գիտելիքներն ու նվիրվածությունը՝ ի փառս հայ ժողովրդի բարգավաճման, համազգային խնդիրների ու ծրագրերի հաջող իրականացման»:



****


«Կանգնած լինելով Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ստեղծման, Հայկական բանակի կազմավորման ակունքներում, Դուք ի սկզբանե և հետևողականորեն վիթխարի ավանդ եք ներդրել հայոց երկու պետությունների կայացման, հայ ժողովրդի շահերի պաշտպանության, նրա անկախ պետականության ամրապնդման գործում:


Արցախում մշտապես բարձր են գնահատում հայրենի եզերքի հոգսերի Ձեր խոր իմացությունը, Ձեր հոգածությունը ԼՂՀ տարաբնույթ խնդիրների լուծման նկատմամբ, ինչը, մեր համոզմամբ, այսուհետ կարևոր նախադրյալ կհանդիսանա Ձեր՝ Հայաստանի կառավարության ղեկավարի, ջանքերի համար՝ ուղղված մեր երկու հանրապետությունների համակողմանի համագործակցության հետագա զարգացմանն ու խորացմանը» -ասված է ԼՂՀ ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հեռագրում:


****


ԼՂՀ կառավարության և անձամբ իր անունից հղած շնորհավորական խոսքում ԼՂՀ վարչապետ Անուշավան Դանիելյանը նշել է. «Գտնվելով Արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում, Դուք արժանի ներդրում ունեցաք ինքնապաշտպանական ուժերի համախմբման և երկրի անվտանգության ապահովման գործում: Որպես պաշտպանության նախարար, պետական ու ռազմական գործչի Ձեր ընդունակություններն ու կարողությունները հետագայում լիովին դրսևորեցիք բանակաշինության բնագավառում՝ նպաստելով Հայրենիքի հզորացմանը:


Անուրանալի են Հայաստանի Հանրապետության անկախության ամրապնդմանը և միջազգային ատյաններում նրա հեղինակության բարձրացմանը, խաղաղ ճանապարհով արցախյան հիմնախնդրի լուծմանն ուղղված ձեր ջանքերը: Հատկապես նշանակալի է Ձեր առաքելությունը երկրում կայունության ապահովման, առողջ և գործնական մթնոլորտի ձևավորման գործում:


Համոզված եմ, որ այսուհետ ևս պետական ու քաղաքական գործչի Ձեր փորձն ու կարողություններն ի սպաս կդնեք Հայաստանի Հանրապետության բարգավաճմանը, զորավիգ կլինեք Արցախի ժողովրդի դարավոր երազանքների իրականացմանը»:


****


«Համոզված ենք, որ Դուք հանրապետությունը կտանեք ժողովրդավարության զարգացման անշեղ ուղիով, Ձեր հարուստ գիտելիքներն ու աշխատանքային եռանդը, ռազմաքաղաքական ոլորտում ձեռք բերած փորձը զարկ կտան հանրապետության տնտեսական աճին, քաղաքական դաշտի զարգացմանը՝ միաժամանակ նպաստելով ՀՀ զինված ուժերի մարտունակության բարձրացմանը»,- ասված է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հեռագրում:





Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ