Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ արտադրական ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Դավիթ Զադոյանն ընդունեց Սիրիայի Արաբական Հանրապետության շինարարության նախարար Մոհամմադ Միհադ Մուշանտատին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նշելով Հայաստանի և Սիրիայի միջև քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը, կողմերը հավաստեցին նաև տնտեսական ոլորտում փոխշահավետ համագործակցության հետագա խորացման անհրաժեշտությունը: Հանդիպման ընթացքում նշվեց, որ այս տարվա գարնանը Սիրիա կատարած հայկական պատվիրակության պաշտոնական այցի շրջանակներում արդեն իսկ ստորագրվել է հուշագիր համագործակցության երեք գլխավոր ուղղությունների՝ կադրերի պատրաստման և վերապատրաստման, շինարարական-էներգետիկական աշխատանքների նախագծման, Հայաստանում արտադրվող էլեկտրատեխնիկական արտադրանքը սիրիական շուկա արտահանելու վերաբերյալ: Սիրիական պաշտոնական պատվիրակության ներկա այցի նպատակը այդ աշխատանքներն ավելի գործնական հողի վրա դնելն է: Ընդ որում՝ հայկական կողմը շահագրգռված է, մասնավորապես, աղետի գոտում շինարարության, ճանապարհների, ջրամբարների ու ամբարտակների շինարարության բնագավառներում սիրիական ընկերությունների հետ գործակցությամբ, իսկ սիրիական կողմն ակնկալում է օգտագործել էներգետիկական և հիդրոէներգետիկական շինարարության, թունելների նախագծման և կառուցման տեխնոլոգիաների, սեյսմիկ գիտական կենտրոնի և կառույցների սեյսմակայունությունն ապահովող տեխնոլոգիաների գծով հայ մասնագետների փորձը: Քննարկման արդյունքում Սիրիայի շինարարության նախարարը առաջարկեց ստեղծել հայ-սիրիական շինարարական համատեղ ձեռնարկություն, որը կմասնակցի ոչ միայն Սիրիայում, այլև արաբական մյուս երկրներում կազմակերպվող շինարարական մրցույթներին, ինչը գոհունակությամբ ընդունվեց:
Սեպտեմբեր 2020
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930 

-

Արխիվ