Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 19 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՈՒկրաինայի արտաքին գործերի նախարար Անատոլի Զլենկոյին և նրա գլխավորած պատվիրակությանը: Նախարարը ներկայացրեց հայաստանյան իր գործընկերոջ հետ ունեցած հանդիպման որոշ մանրամասներ, գոհունակությամբ նշելով, որ երկուստեք պատրաստակամություն է արտահայտվել ավելի ակտիվացնել փոխգործակցությունը, որի համար, ըստ նրա, 2 երկրների միջև ստեղծված է անհրաժեշտ իրավապայմանագրային դաշտ: Ուրախությամբ արձանագրելով ընթացիկ տարում և՛ ուկրաինական, և՛ հայաստանյան տնտեսություններում որոշակի առաջընթացը, Անատոլի Զլենկոն սա նաև լավ նախապայման համարեց այս ոլորտում որոշակի ծրագրերի շուրջ համագործակցության համար: Նա նշեց, որ հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի վերջին՝ 2-րդ նիստում 2001-2003թթ. ապրանքաշրջանառության ծավալների ավելացման (մինչև 35-40 մլն ԱՄՆ դոլար) վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունները, շահագրգիռ աշխատանքի արդյունքում, կարելի է իրագործել, անգամ՝ ավելի մեծացնել ծավալները: Այդ առումով, կարևորվեց նաև 2001-2010թթ. տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագրի շուտափույթ վավերացումը 2 երկրների կողմից: ՈՒկրաինայի արտգործնախարարը կարևորեց նաև ցուցահանդեսների, ներկայացուցչությունների աշխատանքի և այլ միջոցներով միմյանց տնտեսությունների արտադրական հնարավորություններին ծանոթանալու ուղղությամբ կատարելիք աշխատանքը: Նա առանձնացրեց ուկրաինական կողմին հետաքրքրող մի քանի նախագծեր, այդ թվում՝ քլորոպրենային կաուչուկի համատեղ արտադրության ծրագիրը, Իրան-Հայաստան գազատարի շինարարությանը մասնակցությունը, Իլիչևսկ-Փոթի լաստանավային անցման արդյունավետ օգտագործումը, որն ամենակարճ և էժան ճանապարհն է հայ-ուկրաինական առևտրում և այլն: Ընդգծվեց համատեղ արտադրության, նաև սեփական մրցունակ արտադրանքը միմյանց աջակցությամբ երրորդ երկրներ առաքելու խնդիրը: Հանդիպմանը ժամանակ ընթացիկ աշխատանքների և առաջիկա ծրագրերի մասին մանրամասներ ներկայացրեց հայ-ուկրաինական միջկառավարական հանձնաժողովի համանախագահ Կարեն Ճշմարիտյանը: Զրույցի ավարտին արտգործնախարար Զլենկոն ՀՀ վարչապետին փոխանցեց Ուկրաինայի նրա գործընկերոջ ջերմ ողջույնը և ՀՀ վարչապետին հարմար ժամկետում ՈՒկրաինա այցելելու հրավերի վերահաստատումը, ինչը սիրով ընդունվեց:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ