Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 2 ապրիլի 2007

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ շարունակվում է ցավակցական հեռագրերի հոսքը.

Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան կապակցությամբ հայ ժողովրդին իր խորին ցավակցությունն ու զորակցությունն է հայտնել Եգիպտոսի Արաբական Հանրապետության նախագահ Մոհամեդ Հոսնի Մուբարաքը:

Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Աննա Ֆոտիգան իր հեռագրում նշել է. «Խոր վշտով տեղեկացա ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին: Երբ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ հանդիպեցի վարչապետ Ա. Մարգարյանին, դեռ վստահ էի, որ բազմակի անգամներ կկարողանանք համատեղ քննարկել մեր պետությունների համար կարևոր խնդիրները և համագործակցել հանուն մեր երկու ժողովուրդների բարեկեցության: Ինձ համար շատ հաճելի անակնկալ էր Լեհաստանի մասին պարոն վարչապետի ցուցաբերած քաջածանոթությունը: Մեծ բավականությամբ ընդունեցի նաև նրա բարյացակամ վերաբերմունքը մեր երկու պետությունների հարաբերությունների զարգացման նկատմամբ: Ի դեմս Անդրանիկ Մարգարյանի հայ ժողովուրդը կորցրեց կարևորագույն առաջնորդներից մեկին, իսկ լեհ ժողովուրդը՝ հավատարիմ ընկերոջ»:

Հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Պերճ Սեդրակյանի ցավակցական հեռագրում ասված է. «Խորապես ցնցված ենք ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անժամանակ մահվան գույժից: Սա կորուստ է յուրաքանչյուր հայի համար, ով գիտակցում և գնահատում է հայրենի ճգնաժամային շրջանին Նորին վսեմություն վարչապետ Մարգարյանի հսկայական ներդրումը հայրենի պետականության վերականգնման և կայացման գործում:

Տիար Մարգարյանի կյանքը երրորդ հանրապետության հաստատումից հետո հայոց պետականության կայունացման և առաջընթացին երկար տարիների անմնացորդ նվիրումի վառ օրինակ է: Հայկական բարեգործական ընդհանուր միության ղեկավարությունը բազմիցս առիթ է ունեցել համոզվելու, որ հանձին Անդրանիկ Մարգարյանի՝ անցած յոթ տարիների ընթացքում կառավարության ղեկին կանգնած է եղել բարձր արժանիքների տեր անձնավորություն»:

«Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնեն ևս տեղեկացանք ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անակնկալ և անժամանակ մահվան գույժի մասին: Արդարև, պարոն վարչապետին մահը խոր ցավով կսգա համայն հայությունը: Իր անվերադարձ բաժանումը մեծ կորուստ մըն է մեր անկախացյալ պետության, ժողովուրդին և Մարգարյան ընտանիքի հարազատներուն և մտերմիկ պարագաներուն համար:

Մենք առիթը ունեցած ենք անձամբ զինք ճանչնալու և այցելելու իր գրասենյակը: Ան հայրենասեր և ուղղամիտ պետական-քաղաքական գործիչ մըն էր, որ մեծ հույս ուներ պայծառ և ապագա խոստացող Հայաստանի: Որպես անդամ Մայր Աթոռի Գերագույն Հոգևոր Խորհրդի, մենք մոտեն ծանոթ ենք հոգելույս վարչապետի կեցվածքին և ունեցած հարգանքին հանդեպ Հայոց Սրբություն Սրբոց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի: Ան իր թանկագին բաժինը ունեցավ Հայոց Եկեղեցվո և պետության սերտ հարաբերության և ամրապնդման առաքելության մեջ»,- ասված է Հայաստանյայց եկեղեցու Հյուսիսային Ամերիկայի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոսի հեռագրում:

ԱՄՆ կոնգրեսի անդամ Ջոն Փորթերը իր ցավակցական հեռագրում, մասնավորապես, նշել է. «Խոր վիշտ ապրեցի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ։ Իմ խոհերն ու աղոթքներն այս պահին Հայաստանի ժողովրդի և սփյուռքաբնակ հայերի հետ են»։

ԵՄ-Հարավային Կովկաս միջխորհրդարանական համագործակցության կոմիտեում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Մարի Աննա Իզլեր Բեգենի հեռագրում ասված է. «Որպես ԵՄ-Հարավային Կովկաս միջխորհրդարանական համագործակցության կոմիտեում Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ, պատվիրակության բոլոր անդամների անունից խոր ցավակցություն եմ հայտնում Անդրանիկ Մարգարյանի հանկարծահաս մահվան կապակցությամբ: Նա կհիշվի որպես նախորդ դարի 70-ականների այլախոհ, որը Խորհրդային Միությունում արիաբար պայքարեց հանուն Հայաստանի անկախության. պայքար, որը շարունակվեց նաև երկամյա ազատազրկման ընթացքում։ Որպես Հայաստանի Հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը, իր հետագա քաղաքական գործունեությամբ պրն Մարգարյանն առավելագույնս նպաստեց հայ հասարակության շրջանում կուսակցության հեղինակության բարձրացմանը։ Նա պետական գործչի կատարյալ օրինակ էր  և Հայրենիքի նկատմամբ իր նվիրվածությունն արտահայտեց Հայաստանի տնտեսության աննախադեպ զարգացմանն ուղղված ջանքերով։ Իմ անկեղծ ցավակցություններն եմ հղում Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, մերձավորներին և բովանդակ հայ ժողովրդին»։

Վասպուրականի հայրենակցական միության կեդրոնական վարչության և համայն վասպուրականցիների անունից ցավակցական հեռագիր է հղել վարչության ատենապետ Վարդան Թովմասյանը:

Ցավակցական հեռագրեր են հղել նաև Մալդիվյան Հանրապետության նախագահ Մոմուն Աբդուլ Կայումը, ԱՄՆ Կալիֆորնիայի նահանգային սենատի անդամ Ջեք Սքոթը, Կալիֆորնիայի թիվ մեկ նահանգային շրջանի կառավարիչ Գլորիա Մոլինան, Վաշինգտոնի քաղաքապետ Ադրիան Ֆենտին, Ամերիկայի փաստաբանների միության իրավական պետության նախաձեռնող խմբի ղեկավար Մարթա Բարնետը, Արդարության և ժողովրդավարության եվրո-հայկական ֆեդերացիայի նախագահ Հիլդա Չոբոյանը, ԱՄՆ Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության նախագահ Ժորա Մանուչերյանը:

Հայաստանի և արտերկրի բազմաթիվ այլ հաստատությունների, կազմակերպությունների, անհատների անունից շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ