Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 29 մարտի 2007


Աշխարհի տարբեր անկյուններից շարունակվում են ցավակցական հեռագրեր ստացվել ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ.


«Թույլ տվեք Ճապոնիայի կառավարության անունից խոր ցավակցություն հայտնել Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հանկարծական մահվան կապակցությամբ: Ես աղոթելու եմ նրա հոգու հանգստության համար»,- ասված է Ճապոնիայի վարչապետ Սինձյու Աբեի հեռագրում:


Չինաստանի կառավարության և անձամբ իր անունից հղած ցավակցական հեռագրում Չինաստանի պետական խորհրդի նախագահ Վեն Ցզյաբաոն նշել է. «Խոր կսկիծով տեղեկացա Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան մասին. խորապես վշտացած եմ: Պարոն Ա. Մարգարյանը վաղուց բարեկամական զգացմունքներ էր տածում Չինաստանի նկատմամբ և ակտիվ ջանքեր էր գործադրում Հայաստանի և Չինաստանի միջև բոլոր ոլորտներում երկկողմ համագործակցության խթանման համար: Նա օգտակար ներդրում է ունեցել հայ-չինական հարաբերությունների, բարեկամության և փոխգործակցության զարգացման գործում»:


«Խոր վշտով ստացա Հայաստանի Հանրապետության նշանավոր քաղաքական ու պետական գործիչ Անդրանիկ Մարգարյանի մահվան լուրը,- ասված է Տաջիկստանի վարչապետ Ակիլ Ակիլովի հեռագրում,- վշտալի այս պահին խնդրում եմ մեր անկեղծ ցավակցությունները փոխանցել նրա հարազատներին, մտերիմներին»:


Վրաց ուղղափառ եկեղեցու և անձամբ իր անունից՝ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի վաղաժամ մահվան կապակցությամբ ցավակցություններ է հղել նաև Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա II-ը. «Մենք սգում ենք ամբողջ հայ ժողովրդի հետ միասին»,- նշել է պատրիարքը:


ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ Ջոն Նոլենբերգի — Ֆրենկ Փալոունի ցավակցական հեռագրում ասված է.


«Տասնամյակներ շարունակ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը քաղաքական շարժիչ ուժ է եղել Հայաստանում։ Նա հարգված էր ողջ աշխարհում որպես բարեփոխումների — առաջադեմ կառավարման իսկական առաջնորդ։ Որպես ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահներ, մեծ հաճույք էր վարչապետ Մարգարյանի հետ աշխատելը, ուստի նրա բացակայությունը զգալի կլինի մեզ համար»։


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին, մերձավորներին, ՀՀ կառավարությանը և ամբողջ հայ ժողովրդին իր խոր ցավակցությունն է հայտնել Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին: Նրա հղած հեռագրում ասված է. «Մեծ կսկիծով տեղեկացա վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան մասին։ Բազմիցս առիթ եմ ունեցել հանդիպելու նրա հետ։ Նա վառ անհատականություն էր, տարածաշրջանում ժողովրդավարության — խաղաղության հաստատման գործի իսկական նվիրյալ։ Մասնավորապես, նա առանցքային դերակատարություն ունեցավ Հայաստանի — Եվրամիության միջ— ամուր ու հեռանկարային հարաբերությունների հաստատման գործում»։


ՀՀ-ում Համաշխարհային Բանկի գրասենյակի նախկին ղեկավար Ռոջեր Ռոբինսոնի հեռագրում, մասնավորապես, ասված է. «Խորապես ցնցված եմ — իմ ցավակցություններն եմ հայտնում վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ընտանիքին։ Այսօր առավոտյան մամուլից ստացա նրա անժամանակ մահվան գույժը, — այս պահին հոգով ու մտքով ես Հայաստանի կառավարության — հայ ժողովրդի հետ եմ։ Նրա մահը մեծ կորուստ է Ձեր երկրի համար։ Իր պաշտոնավարության ընթացքում նա խոշոր ներդրում ունեցավ Հայաստանի զարգացման գործում, — ես վստահ եմ, որ պրն Մարգարյանի հիշատակն ու ժառանգությունը կենսական մաս կկազմեն Ձեր երկրի պատմությանը»։


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մահվան կապակցությամբ ցավակցական հեռագրեր են հղել նաև Ֆինլանդիայի վարչապետ Մաթի Վանհանենը, Բելգիայի թագավորության վարչապետ Գի Վերհովստադը, Կորեայի Ժողովրդա-դեմոկրատական Հանրապետության գործադիր խորհրդի նախագահ Պակ Բոն Ջուն, Ղրիմի Ինքնավար Հանրապետության Գերագույն ռադայի նախագահ Ա.Գրիցենկոն և վարչապետ Վ.Պլակիդան, Հարավային Օսեթիայի վարչապետ Յուրի Մորոզովը, ԱՊՀ միջխորհրդարանական համաժողովի խորհրդի քարտուղար Մ.Կրոտովը, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդին կից մարտիկ-ինտերնացիոնալիստների գործերով կոմիտեի նախագահ Ռուսլան Աուշևը, «Ռուսալ» ընկերության վարչության նախագահ Ալեքսանդր Լիվշիցը, «ՌԱՕ ԵԷՍ Ռոսիի» ընկերության վարչության նախագահ Անատոլի Չուբայսը:


Սանկտ-Պետերբուրգի նահանգապետ Վալենտինա Մատվիենկոյի հղած հեռագրում, մասնավորապես, ասված է. «Կյանքից հեռացավ իր երկրի իսկական քաղաքացին, Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահը: Լինելով ականավոր քաղաքագետ, նա շատ բան է արել ժողովրդավարական բարեփոխումների իրականացման, Հայաստանի պետականության ամրապնդման համար: Անդրանիկ Մարգարյանը մեծ ավանդ է ներդրել Հայաստանի և Սանկտ-Պետերբուրգի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման մեջ: Անդրանիկ Մարգարյանի մահը մեծ կորուստ է Հայաստանի համար: Խորապես վշտացած եմ բոլոր նրանց հետ միասին, ովքեր ճանաչում և սիրում էին նրան: Նրա հիշատակը մշտապես վառ կմնա մեր սրտերում»:


Ուկրաինայում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Չերնոմիրդինն իր հեռագրում նշել է. «Կյանքից հեռացավ հրաշալի մարդը, տաղանդավոր կազմակերպիչը, իսկական ղեկավարը: Իսկապես անդառնալի կորուստ է: Վշտալի այս օրը հարգանքով գլուխ եմ խոնարհում Անդրանիկ Նահապետովիչի լուսավոր հիշատակի առջև»:


Ցավակցական հեռագրեր են ստացվել նաև ՌԴ Ռոստովի, Սվերդլովսկի, Աստրախանի, Ուլյանովսկի մարզերի նահանգապետերի, Մինսկի քաղաքային մշակութա-լուսավորչական «Հայաստան» ընկերության, Բեյրութի Հայկազյան համալսարանի, Խարկովի, Ժիտոմիրի, Աբխազիայի հայկական համայնքների, Ռումինիայի հայոց միության, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի և տեղական ու միջազգային բազմաթիվ այլ հաստատությունների, կազմակերպությունների, անհատ գործիչների անունից:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ