Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 12 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Պանայոտիս Զոհրաֆոսին, որը մեր երկրում ավարտում է իր եռամյա դիվանագիտական աշխատանքը: Դեսպանը շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության համար, նշելով, որ մեր երկրից մեկնում է Հայաստանի և բարեկամ հայ ժողովրդի մասին լավագույն տպավորություններով. «Մեր երկրների միջև հարաբերությունները շատ ամուր են և մեծ առաջընթաց են ապրել: Մենք ունենք ընդհանուր շահեր, և Հայաստանը Հունաստանի համար եղել ու մնում է ռազմավարական գործընկեր», -ընդգծել է դեսպան Զոհրաֆոսը: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը Հայաստանի և Հունաստանի ներկայիս հարաբերությունների մակարդակը մեծապես պայմանավորելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամությամբ, պատմամշակութային կապերով, նաև գրեթե նմանատիպ ճակատագրով, իր հերթին վստահեցրել է, որ համագործակցությունը ժամանակավոր չէ, հարաբերությունները կառուցված են բարձր և ամուր հիմքերի վրա, որում, ըստ վարչապետի, իր ներդրումն է ունեցել նաև դեսպանը: Պանայոտիս Զոհրաֆոսը, քաղաքականից բացի, կարևորելով նաև տնտեսական կապերի սերտացումը, նշել է, որ իր երկրի համար ներդրումներ կատարելու շարժիչ ուժն առաջին հերթին քաղաքական և տնտեսական կայուն դաշտն է, հետո միայն շահութաբերությունը: Այդ առումով նա շնորհակալություն է հայտել ՀՀ իշխանություններին՝ հավասարակշված և կառուցողական մոտեցումների համար, անդրադառնալով նաև «ԱրմենՏելի» հետ կապված խնդրին: Այս հարցում երկուստեք կարևորվել է հարցը անհարկի չքաղաքականացնելը և տնտեսական հարթության մեջ լուծումներ փնտրելը: Հրաժեշտից առաջ դեսպանը տեղեկացրել է ՀՀ վարչապետին դիվանագիտական իր նոր աշխատանքի՝ Իսրայելում Հունաստանի դեսպան նշանակվելու մասին՝ ստանալով վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորանքն ու բարեմաղթանքները:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ