Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 26 մարտի 2007


Հայ ժողովուրդը և Հայոց պետությունը ծանր կորուստ կրեցին. մարտի 25-ին, կյանքի 56-րդ տարում հանկարծամահ եղավ Հայաստանի Հանրապետության վարչապետ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ, Հայաստանի Հանրապետության նորագույն պատմության մեջ առանցքային դերակատարություն ունեցած ազգային, պետական-քաղաքական գործիչ Անդրանիկ Նահապետի Մարգարյանը:


Անդրանիկ Մարգարյանի ողջ կյանքը եղել է անմնացորդ նվիրում Հայոց պետականության վերականգնմանն ու կայացմանը:


Ծնվել է 1951թ. հունիսի 12-ին ուսուցչի ընտանիքում:


1972թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտի կիբեռնետիկայի ֆակուլտետը` հաշվիչ մեքենաների ինժեների որակավորմամբ:


1972-90թթ.-ին Անդրանիկ Մարգարյանը տարբեր ղեկավար պաշտոններ է զբաղեցրել հաշվիչ մեքենաների բնագավառի մի շարք գիտահետազոտական ինստիտուտներում: Այդուհանդերձ, Անդրանիկ Մարգարյանի կոչումը իր երազած ազատ և հզոր Հայրենիքի համար քաղաքական գործունեությունն էր, որով նա սկսել էր զբաղվել դեռևս պատանեկության տարիներից:


1968 թվականից անդամակցել է խորհրդային տարիներին ընդհատակում գործող Ազգային Միացյալ կուսակցությանը (ԱՄԿ), որի քաղաքական հենքը Հայաստանի ազատության և անկախության գաղափարն էր ու Հայ Դատի պաշտպանությունը: 1973թ. ընտրվել է ԱՄԿ խորհրդի անդամ: Ծավալած քաղաքական գործունեության համար 1974 թվականին ձերբակալվել է և դատապարտվել երկու տարվա ազատազրկման: Ազատազրկումից վերադառնալուց հետո Անդրանիկ Մարգարյանը շարունակել է իր ընդհատակյա քաղաքական գործունեությունը՝ որպես Հայաստանի անկախության համար պայքարի առաջամարտիկներից մեկը: Ղարաբաղյան շարժման սկզբից ամբողջությամբ նվիրված էր Արցախի ազատագրմանը. գործուն մասնակցություն է ունեցել կամավորական ջոկատների ստեղծմանը, Արցախ զենքի, զինամթերքի, պարենի առաքմանը, մասնակցել է մարտական գործողությունների, միաժամանակ ղեկավարել է Հատուկ ծրագրերի պետական վարչության ինֆորմացիայի բաժինը:


Դեռևս 1992թ.-ից Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդի անդամ Անդրանիկ Մարգարյանը վճռորոշ դերակատարություն է ունեցել ՀՀԿ կայացման գործում:


1993թ.-ից ՀՀԿ խորհրդի նախագահն էր, իսկ 1997թ.-ից՝ կուսակցության նախագահը:


2000թ. պետության համար չափազանց բարդ իրավիճակում ստանձնելով ՀՀ կառավարության ղեկավարի՝ վարչապետի պաշտոնը, Անդրանիկ Մարգարյանը դարձավ անկախությունը վերագտած Հայաստանի Հանրապետության առանցքային պետական ու ազգային գործիչներից մեկը: Իր քաղաքական փորձառության ու բացառիկ մարդկային որակների շնորհիվ նրան հաջողվեց ստեղծել թիմ, որը կարողացավ կարճ ժամանակամիջոցում հաջողություններ արձանագրել երկրի տնտեսական կյանքում:


7 տարի պատվով կրելով կայացման շրջանում գտնվող երկրի տնտեսության ղեկավարման ծանր բեռը՝ Անդրանիկ Մարգարյանը մնաց որպես ընդգծված ազգային դիմագիծ ունեցող պետական ու քաղաքական գործիչ՝ բացառիկ դերակատարություն ունենալով երկրի քաղաքական կյանքում, կայունության, հավասարակշռության և քաղաքական հանդուրժողականության ապահովման գործում: Այդ ժամանակահատվածում երկիրը զերծ մնաց քաղաքական ցնցումներից, և այն դարձավ մեր 15-ամյա պետականության լավագույն շրջանը:


Անուրանալի է նաև Անդրանիկ Մարգարյանի հոգածությունը ազգային գաղափարախոսության և մշակույթի նկատմամբ:


Ազգային արժեքները համարելով պետության զորացման հիմքը, Անդրանիկ Մարգարյանը առանձնահատուկ ակնածանք ուներ հայ ընտանիքի ավանդույթների նկատմամբ և միշտ հիշվելու է որպես խոնարհ զավակ, հոգատար հայր, նվիրված ամուսին և բարի ու սիրասուն պապիկ:


Անմնացորդ նվիրված հայրենասերի, ականավոր պետական ու քաղաքական գործչի, սկզբունքային քաղաքացու, մտավորականի, մարդկային եզակի առաքինություններով օժտված մարդու, անսահման բարի ու հոգատար ընկերոջ պայծառ հիշատակը հավետ կմնա նրան ճանաչող բոլոր մարդկանց սրտերում:



Պետական հանձնաժողով

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ