Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանն ընդունեց Ռուսաստանի Դաշնության Աստրախանի նահանգի պատվիրակությանը՝ Անատոլի Գուժվինի գլխավորությամբ պատվիրակությանը: Քննարկվեցին Հայաստանի և Ռուսաստանի միջև վերջերս ստորագրված համագործակցության երկարաժամկետ պայմանագրի շրջանակներում երկու երկրների առանձին տարածաշրջանների մակարդակով փոխադարձ կապերի առավել սերտացման խնդիրները: Մասնավորապես, նման փոխշահավետ հարաբերություններ արդեն իսկ հաստատված են Աստրախանի նահանգի և Արարատի մարզի միջև: Կողմերը հավաստեցին, որ այսօր, նկատի ունենալով հայ-ռուսական բարեկամության դարավոր ավանդույթները, Աստրախանի նահանգի տնտեսական, առևտրային, կրթական ու մշակութային կյանքում հայ համայնքի ունեցած նկատելի դերը, լավ նախադրյալներ են ստեղծված այդ հարաբերությունների հետագա զարգացման համար: Ըստ Ա.Գուժվինի, Աստրախանը Ռուսաստանի Դաշնության այն նահանգներից է, որի տնտեսությունը վերջին տարիներին աչքի է ընկնում զարգացման կայունությամբ, տնտեսության 22 ճյուղերից առնվազն 12-ում տարեկան ավելի քան 10 տոկոս աճ է արձանագրվում: Գործերը հաջող են ընթանում նավթի, ածխաջրածինների արդյունահանման ու մշակման, նավաշինության ու բեռնափոխադրումների, գյուղատնտեսության և այլ բնագավառներում: Միաժամանակ նահանգն ունի շինանյութերի, որակյալ խմիչքների՝ հատկապես կոնյակի կարիք, ինչը կարող է հիմք հանդիսանալ հայ գործընկերների հետ համատեղ ձեռնարկությունների ստեղծման, առևտրական ու տնտեսական կապերի խթանման համար: Նշվեց, որ արդեն վաղը՝ հոկտեմբերի 12-ին, Արարատում մի քանի պայմանագրեր կկնքվեն Աստրախանի նահանգի և Արարատի մարզի միջև: Նախարար Հովիկ Աբրահամյանը վարչապետ Անդրանիկ Մարգարյանի անունից հավաստեց Հայաստանի կառավարության պատրաստակամությունը հնարավորինս աջակցելու երկու բարեկամ երկրների տարածաշրջանների միջև նման արդյունավետ կապերի զարգացմանը:
Դեկտեմբեր 2022
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ