Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2001

Հայաստանի էլեկտրաէներգիա բաշխող ցանցերի մասնավորեցման գործընթացի հետ կապված որոշակի հարցեր քննարկելու նպատակով, այսօր ՀՀ կառավարութունում տեղի է ունեցել կառավարություն-նվիրատուներ խորհրդակցական մարմնի հերթական հանդիպումը, որին ներկա էր ՀՀ վարչապետ, ԲԷՑ-երի մրցութային հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը: Ողջունելով հանդիպման մասնակիցներին, վարչապետը նախորդ՝ մոտ 2 ամիս առաջ կայացած հանդիպումից հետո, անհրաժեշտ է համարել էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման նախապատրաստական աշխատանքներում առկա ձեռքբերումներն ու առաջացած նոր խնդիրները համատեղ վերլուծելն ու ամփոփելը: Անդրանիկ Մարգարյանը մանրամասն անդրադարձել է անցած ժամանակահատվածում կատարված աշխատանքներին և ներկայացրել առկա վիճակը, ըստ որի օգոստոսի 24-ին կառավարության անունից հայտարարվել էր միջազգային մրցույթի մասնակիցների նախաորակավորման գործընթացի սկիզբը, նախկինում որակավորում անցած երեք ընկերություններից բացի 2-րդ փուլում արդեն մրցույթին մասնակցելու հայտ էր ներկայացրել Ռուսաստանի Դաշնության ՌԱՕ «ԵԷՍ» ընկերությունը: Նախաորակավորման արդյունքների ամփոփման նպատակով հոկտեմբերի 1-ին կայացած մրցութային հանձնաժողովի նիստում որոշում է ընդունվել ՌԱՕ «ԵԷՍ» ընկերության որակավորման հարցի քննարկումը հետաձգել ևս 12 օրով՝ հաշվի առնելով պահանջվող որոշ փաստաթղթերի բացակայությունը և ներկայացված փաստաթղթերում առկա մի քանի տվյալների լրացուցիչ պարզաբանման անհրաժեշտությունը: Նշվել է նաև, որ հիմնականում ավարտվել են էլեկտրաէներգիա բաշխող չորս ընկերությունների գույքագրման հետ կապված աշխատանքները: Կառավարության սեպտեմբերի 12-ի թիվ 840 որոշումով ադմինիստրատորի իրավասությունները վերապահվել են ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը, հաստատվել են նրա գործունեության կարգը և պայմանները: Արդյունքում՝ ադմինիստրատորն արդեն սկսել է իր գործունեությունը: Կառավարության իրավական խորհրդատուի կողմից մշակվել է էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների բաժնետոմսերի վաճառքի պայմանագրի նախագիծը, իսկ էներգետիկայի կարգավորող հանձնաժողովի կողմից՝ հաստատվել մասնավորեցումից հետո ընկերություններին տրվելիք լիցենզիան, որը ներառում է նաև սակագնային մարժայի հաշվարկման մեթոդաբանությունը: Գործընթացի վերաբերյալ դոնորներին տեղեկություններ հաղորդելուց հետո վարչապետը նշել է, որ թվարկված աշխատանքներն ապացուցում են կառավարության հետևողականությունը՝ էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման նախապատրաստման և գործընթացը դրական արդյունքի հանգեցնելու ուղղությամբ պարտավորությունների իրականացման գործում: Նա ընդգծել է, որ կառավարության կողմից ամբողջական և միջազգային բիզնեսի կանոններից բխող լուծումներ են տրվել մասնավորեցման նախորդ գործընթացի ժամանակ ի հայտ եկած բոլոր կնճռոտ հարցերին, որով մասնավորեցման պայմանները դարձել են առավել գրավիչ, չնայած հավանական ներդրողների կողմից դեռևս անհրաժեշտ ակտիվություն չի նկատվում: Անդրանիկ Մարգարյանը շեշտել է, որ ոչ մի դեպքում հարցը չպետք է քաղաքականացվի, քանի որ գործընթացն ամբողջությամբ եղել է թափանցիկ, կառավարությունը վճռականություն է դրսևորել ոլորտի խնդիրների լուծման պատասխանատվությունը ստանձնելու հարցում: Նա վերահաստատել է կառավարության դիրքորոշումը՝ մասնավորեցման գործընթացը շարունակելու և էներգետիկ բնագավառի բարելավմանը հասնելու հարցում, մեծ չափով կարևորելով նաև դոնոր կազմակերպությունների անմիջական և շահագրգիռ միջնորդությունը՝ պոտենցիալ ներդրողների հետ տարվելիք բանակցություններում: Վարչապետը հույս է հայտնել, որ այս հանդիպումը կօգնի գտնելու առաջացած խնդիրների լուծումները, որոնք կօժանդակեն մասնավորեցման գործընթացի դրական ավարտին: ՀՀ կառավարության և դոնորների խորհրդատվական հանդիպմանը ֆինանսական և իրավական հարցերով խորհրդատուները ամբողջացրել են ՀՀ վարչապետի հաղորդած տեղեկությունները՝ յուրաքանչյուրն իր մասով մանրամասնելով աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ Հայաստանի էլեկտրաէներգիա բաշխող 4 ընկերությունների մասնավորեցման ծրագրի 2-րդ փուլում մասնակցության համար դիմել են 19 ընկերությունների, երկուսն արտահայտել են իրենց հետաքրքրությունները (AES և RAO «UES»); իսկ մնացած 17 ընկերությունները չեն մասնակցի մասնավորեցմանը տարբեր պատճառներով. նրանց մի մասը նշել է, որ այս աշխարհագրական շրջանում հետաքրքրություն չունեն, այն հեռու է իրենց հիմնական շուկայից և նշել են եվրոպական շրջանում իրենց հետաքրքրող երկրները, մի մասին հետաքրքրել է միայն էներգետիկայի արտադրության և ամբողջական ծառայությունների ոլորտը, ոմանք պարզապես չեն արձագանքել կամ խոստացել են ուղարկել որակավորման փաստաթղթերն ու այդպես էլ չեն ուղարկել և այլն: Հանդիպմանը էներգետիկայի նախարար Կարեն Գալուստյանը ևս անդրադարձել է մասնավորեցման 2-րդ փուլում կատարված աշխատանքներին, նշելով, որ կառավարությունն իր կողմից ամեն ինչ արել է հնարավորինս շատ մասնակիցներ ներգրավելու համար՝ շտկելով առաջին փուլի բացթողումները, ուղղակի ակտիվ բանակցություններ վարելով հավանական ներդրողների հետ, բարելավելով ադմինիստրատիվ աշխատանքն ու օրենսդրական դաշտը: Ներդրումների գծով խորհրդատու Մոազամ Մեկանը (IFC) ևս, որն արտահայտել է ներդրողների ընդհանուր կարծիքը, բարձր է գնահատել ՀՀ կառավարության աշխատանքը բաշխիչ ցանցերի սեփականաշնորհման գործընթացի կազմակերպման ուղղությամբ: Ըստ Մեկանի, ներդրողները գնահատում են նաև մրցութային պայմանները առավել գրավիչ դարձնելու կառավարության ջանքերը: ՀՀ Էներգետիկ հանձնաժողովի նախագահ Վարդան Մովսեսյանը և էներգետիկայի փոխնախարար Արեգ Գալուստյանը հանգամանորեն ներկայացրել են անցած երկու ամիսներին հանձնաժողովի և նախարարության աշխատանքն այդ ուղղությամբ: Հանդիպմանը քննարկվել են նաև ԲԷՑ-երի սեփականաշնորհման գործընթացի հետագա բարելավման խնդիրները: ՀԲ ներկայացուցիչ Սալման Զահերի, մյուս դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների ելույթներում առաջարկություններ են հնչել Հայաստանի էներգետիկ համակարգում կադրերի թվաքանակի օպտիմիզացման, ծախսված էներգիայի դիմաց վճարումների ապահովման արդյունավետ մեխանիզմների ներդրման, էներգետիկայի ոլորտում գերկորուստների նվազեցման, ոլորտի կառավարման մեխանիզմների բարելավման և այլ հիմնախնդիրների վերաբերյալ: Նախարար Կարեն Գալուստյանը դոնոր կազմակերպությունների ուշադրությունն է հրավիրել Հայաստանի էներգետիկ ոլորտի ներկա իրավիճակի, կուտակված հիմնախնդիրների վրա՝ կարևորելով միջազգային կազմակերպությունների կողմից համակարգին ցուցաբերվող գործնական աջակցությունը՝ շուկայական պայմաններին համակարգն առավելագույնս նախապատրաստելու համար: Կառավարություն-նվիրատուներ հանդիպումը, որտեղ արտահայտվել են տարբեր տեսակետներ, արվել մի շարք առաջարկներ՝ գնահատվել է արդյունավետ և անհրաժեշտ: Արձանագրվել է, որ ՀՀ կառավարությունը մեծ ջանքեր է գործադրել մասնավորեցման գործընթացի նախապատրաստական աշխատանքները պատշաճորեն կազմակերպելու համար: Որոշվել է շարունակել խորհրդատվությունները՝ հնչած տեսակետների բազմակողմանի քննարկման և առկա խնդիրների համար առավել արդյունավետ լուծումներ գտնելու նպատակով:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ