Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2001

Հոկտեմբերի 10-ին տեղի ունեցավ ՀՀ կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը: Հանձնաժողովը քննարկեց նախկինում հաստատված ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված գործարքներ: Մասնավորապես քննարկման արդյունքում հաստատվեց Բաց հասարակության ինստիտուտի օժանդակության հիմնադրամի հայակական մասնաճյուղի ֆինանսավորմամբ Երևանի թույլ լսող երեխաների հատուկ գիշերօթիկ դպրոցի կողմից համակարգչային դասարանի ստեղծման և այդ նպատակով համապատասխան տեխնիկայի ձեռքբերման գործարքը: Համակարգիչներ և հարակից սարքավորումներ ձեռք կբերի նաև Երևանի թիվ 136 միջնակարգ դպրոցը, որտեղ նույնպես կստեղծվի լավագույն տեխնիկայով հագեցած համակարգչային դասարան: Այս գործարքը, ինչպես և դպրոցի վերանորոգման ողջ ծրագիրը կֆինանսավորի իրանահայ բարերար Լևոն Ահարոնյանը: «Հայկական կարիտաս» բարեսիրական կազմակերպությունը իր հերթական դպրոցաշինության ծրագրի շրջանակներում կվերանորոգի Գյումրու թիվ 4 դպրոցի տանիքը, թիվ 42 դպրոցի համար կկառուցի կաթսայատուն և կմոնտաժի ջեռուցման համակարգը, թիվ 10 գիշերօթիկ դպրոցի համար ձեռք կբերի աշակերտական կահույք և Շիրակի մարզի Աշոցք, Փանիկ ու Թավշուտ գյուղերի դպրոցները կապահովի վերանորոգման նյութերով: Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու շինարարության ծրագրի շրջանակներում կկանաչապատվի և կբարեկարգվի եկեղեցու շրջակայքը, իսկ ԱՌԴԱ բարեգործական հիմնադրամի միջոցներով կվերանորոգվի Գյումրի քաղաքի ծերերի և հաշմանդամների թիվ 4 տուն-ինտերնատի խոհանոցը և տնտեսական մասնաշենքը: Նիստում քննարկվեցին նաև առանձին բարեգործական ու հասարակական կազմակերպությունների հասցեով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ու բաշխման ծրագրեր և այլ հարցեր:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ