Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հավանություն է տվել «Կազմակերպությունների և ֆիզիկական անձանց հարկային հաշվառման վերցնելու և հարկային հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Օրինագծով առաջարկվում է կարգավորել կազմակերպությունների և ֆիզիկական անձանց (այդ թվում՝ անհատ ձեռնարկատերերի) հարկային մարմնում հաշվառման կանգնելու և հաշվառումից դուրս գալու, հարկ վճարողի հաշվառման համար ստանալու, հարկային հաշվառման միասնական ռեեստրի վարման, ինչպես նաև հարկ վճարողների հաշվառման հետ կապված այլ հարաբերություններ: Երեք օր ժամկետ է տրվել նախագիծը շահագրգիռ նախարարությունների հետ լրացուցիչ քննարկելու համար:


«Հաստատագրված վճարների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է տոտալիզատորի, անմիջականորեն (խաղասրահում) ինտերնետ տոտալիզատորի և ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար նախատեսված համակարգիչները հարկային մարմնի կողմից դրոշմավորելու, կնքելու և հաշվառելու կարգը: Սահմանվել է, որ մինչև որոշումն ուժի մեջ մտնելը նշված նպատակով նախատեսված համակարգիչները սույն որոշմամբ սահմանված կարգով ենթակա են դրոշմավորման, կնքման և հաշվառման՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում: Սահմանվել է նաև, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. մայիսի 1-ից:


Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը 110 մլն իեն գումարի չափով տրամադրված ապրանքների տնօրինումը կանոնակարգելու նպատակով, գործադիրը որոշել է նշված դրամաշնորհի հաշվին 2007թ. ՀՀ գյուղատնտեսության նախարարության համար նրա ներկայացուցիչ «Նուռնուս» ՍՊԸ-ի հասցեով ներկրված 362 տոննա պարարտանյութը, 11 միավոր տրակտորը և 5 միավոր հացահատիկահավաք կոմբայնը իրացնել աճուրդային կարգով: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին՝ հիշյալ ապրանքներն եռամսյա ժամկետում չիրացվելու դեպքում, ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություն՝ դրանց հետագա տնօրինման վերաբերյալ:


«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումների կազմակերպման լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունիսի 27-ին:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 322 մլն 604.9 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին՝ Արմավիր քաղաքի Բաղրամյան պողոտայի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման, 10 մլն 625 հազար դրամ ՀՀ Լոռու մարզպետարանին՝ աշխատավարձի, պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների, տրանսպորտային միջոցների ձեռքբերման համար: Եվս 160 մլն դրամ է հատկացվել ՀՀ արդարադատության նախարարությանը՝ քրեակատարողական վարչության կողմից քրեակատարողական հիմնարկներում ներքին անվտանգության ապահովման համար համապատասխան սարքավորումներ ձեռք բերելու նպատակով:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ-ում 2007-2014թթ. տավարաբուծության զարգացման ծրագիրը, ինչպես նաև այդ ծրագրով 2007թ. նախատեսված միջոցառումների իրականացումն ապահովելու նպատակով, 2007թ. իր պահուստային ֆոնդից 150 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը: Այլ որոշումներով, կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին, 45 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ կրթության և գիտության նախարարությանը՝ «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի միջոցով «Հայոց լեզու և գրականություն» առարկայից պետական ավարտական և միասնական քննության կազմակերպման ու անցկացման համար: Եվս 3 մլն դրամ է հատկացվել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ ճանապարհային երթևեկության կանոնների խախտման տեղում տուգանք գանձելու համար տրվող վճարման անդորրագրերի ձեռքբերման նպատակով:


Նիստում կառավարությունը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «ՀՀ արխիվային հավաքածուի մաս կազմող կինոհավաքածուի վերականգնման և թվայնացման աշխատանքների իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող պետական պատվերը:


ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման համաձայն, գործադիրը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում», «Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում ռազմագիտության կաբինետների վերականգնում» և «Հանրակրթական ծրագրերի իրականացմանն օժանդակության շրջանակներում ներքին սփյուռքի դպրոցների աշակերտներին դասագրքերով ապահովում» ծրագրերի ֆինանսավորման չափերը:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին», «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին, ինչպես նաև ՀՀ կառավարության և «Վիմպել Կոմ» ԲԲԸ-ի միջև կնքված և 2006թ. նոյեմբերի 13-ից կիրարկվող փոխըմբռնման հուշագրին համապատասխան, կառավարությունը որոշել է «ԱրմենԹել» ՀՁ ՓԲԸ-ի 10 տոկոս պետական սեփականություն հանդիսացող 1883771 հատ բաժնետոմսերը ՀՀ կառավարության 1998թ. մայիսի 6-ի «Ուղղակի վաճառքի ձևով պետական գույքի մասնավորեցման կարգը հաստատելու մասին» N277 որոշմամբ սահմանված կարգով մասնավորեցնել «ԱրմենԹել» ՀՁ ընկերության ոչ պետական բաժնեմասի սեփականատիրոջը՝ «Վիմպել Կոմ» ԲԲԸ-ին: Գույքի վաճառքի գին է սահմանվել հուշագրով սահմանված գնորդի կողմից ձեռք բերված՝ ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսի գնի 1/9 մասին համարժեք գումարը:


Նիստում գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական ու բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է կալանավորվածներին պահելու վայր կամ ուղղիչ հիմնարկ ընդունվող անձանց բժշկական զննության ընթացքում հայտնաբերված մարմնական վնասվածքների և առողջական վիճակի վերաբերյալ այլ գանգատների տարաբնույթ դեպքերը վերլուծելու և դրա արդյունքում ձեռնարկվող միջոցառումներն առավել հստակեցնելու անհրաժեշտությամբ:


Այլ որոշումներով, կառավարության անդամները համաձայնություն են տվել ՀՀ կառավարության և Ֆրանսիայի կառավարության, ինչպես նաև Շրի Լանկայի ժողովրդավարական Սոցիալիստական Հանրապետության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին, ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության միջև կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության և Սլովակիայի Հանրապետության մշակույթի նախարարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության մասին, ՀՀ կառավարության և Իռլանդիայի կառավարության, ՀՀ կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու վերաբերյալ, Հայաստանի և Հունաստանի կառավարությունների միջև քաղաքացիական պաշտպանության ասպարեզում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին:


Համաձայնություն է տրվել նաև «Իրավական տեղեկատվության փոխանակման միջպետական համակարգի մասին», «ՀՀ կառավարության և Ճապոնիայի անդրծովյան տնտեսական համագործակցության հիմնադրամի միջև «Էլեկտրահաղորդման և բաշխիչ համակարգերի ծրագիր» NARM-P1 վարկային համաձայնագրում փոփոխություն կատարելու վերաբերյալ» վարկային համաձայնագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ, 2002թ. նոյեմբերի 5-ին Ստրասբուրգում ստորագրված և 2002թ. դեկտեմբերի 26-ին վավերացված «ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի տեղեկատվական գրասենյակի կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2009թ. դեկտեմբերի 31-ը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. ապրիլի 14-ի «ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը հաստատելու մասին» N 475-Ն որոշման մեջ՝ հաշվի առնելով նոր կառուցվող Մեղրի-Շվանիձոր-Ծավ-Կապան ավտոմոբիլային ճանապարհի տնտեսական և ռազմավարական կարևոր նշանակությունը, ինչպես նաև 2005-2006թթ. կատարված միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների գույքագրման (երկարությունների ճշտման) արդյունքները:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հավանություն է տվել «Տեխնիկական արատորոշման միջոցներով տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայությունների մատուցման սակագների սահմանման և վերանայման մասին» և «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծերին: Որոշումն ընդունվել է՝ տեխնիկական արատորոշման միջոցներով տրամսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման ծառայություններ մատուցողների միջև մրցակցություն ապահովելու նպատակով: Մասնավորապես, առաջարկվում է հիշյալ ծառայությունների մատուցման սակագները սահմանել ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի կողմից:


Նիստում հավանություն է տրվել նաև «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում, ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում լրացում, «Զինվորական ծառայություն անցնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ, «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է 2007թ. իր պահուստային ֆոնդից երկրորդ եռամսյակում 253 մլն 597.659 դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ԿԸՀ-ի կողմից ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին նախատեսված միջոցներից կանխիկ ձևով կատարվող ծախսերի չափաքանակը:


Նիստում որոշում է ընդունվել ՀՀ Արարատի մարզի Ավշարի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման հաստատելու և համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիների սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողերից 0,603 հա-ն՝ հասարակական կառուցապատման նպատակով, բնակավայրերի հողերի կատեգորիա փոխադրելու վերաբերյալ: Որոշումներ են ընդունվել նաև ՀՀ Կոտայքի մարզի Պտղնիի, Կաթնաղբյուրի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաներում փոփոխություն կատարելու և որոշ հողերի կատեգորիաները փոխելու մասին:


 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ