Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 21 մարտի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ռումինիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քրինա Ռոդիք Պրունարիուին:


Շնորհավորելով նորանշանակ դեսպանին Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը հույս է հայտնել, որ իր գործունեությամբ նա կնպաստի հայ-ռումինական հարաբերությունների, բարեկամական կապերի հետագա զարգացմանն ու ամրապնդմանը: Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջև քաղաքական հարաբերությունների զարգացման մակարդակից, Անդրանիկ Մարգարյանը կարևորել է երկկողմ տնտեսական համագործակցությունը ևս ակտիվացնելու և այդ գործակցության շրջանականերն ընդլայնելու խնդիրը:


2007թ. հունվարի 1-ից Եվրամիությանը Ռումինիայի անդամակցության փաստը կարևորելով, Անդրանիկ Մարգարյանը համոզվածություն է հայտնել, որ այդ կարգավիճակում Ռումինիան իր դրական ներգրավվածությունը կունենա Հայաստան-ԵՄ հարաբերությունների հետագա զարգացման, Եվրամիության հետ մեր երկրի համատեղ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում: Խոսելով նաև ՆԱՏՕ-ի հետ Հայաստանի համագործակցության մասին ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով, վարչապետը նշել է, որ Հայաստանն ակնկալում է Ռումինիայի աջակցությունն ու մասնակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեր երկրի Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի իրականացման գործում ևս:


Տիկին Քրինա Պրունարիուն հավաստիացրել է, որ ստանձնելով Հայաստանում դեսպանի պարտականությունները, պատրաստ է իր բոլոր ջանքերն ու կարողությունները ներդնել երկու երկրների միջև հարաբերությունների առավել սերտացմանը. «Հայաստանը շատ կարևոր երկիր է մեզ համար,- նշել է նա,- նկատի ունենալով, որ մենք միշտ էլ պատմականորեն կապված ենք եղել իրար, ունենք նույն հետաքրքրությունները և ձգտում ենք օգտակար լինել միմյանց»:


Ըստ դեսպանի, Ռումինիան՝ այսօր արդեն որպես ԵՄ լիիրավ անդամ, շահագրգռված է Հայաստանի արագ զարգացմամբ և իրականացվելիք բոլոր երկկողմ ծրագրերն ու նախաձեռնություններն ուղղված են լինելու նաև ԵՄ-Հայաստան կապերի հետագա խորացմանը, որպեսզի տիկին Պրունարիուի խոսքերով, Հայաստանը, ի վերջո, իր ուրույն և կարևոր տեղը գրավի հարավկովկասյան տարածաշրջանում, որի իրավունքը նվաճել է բազմադարյա պատմությամբ:


Զրույցի ընթացքում կողմերն ընդգծել են նաև ռումինահայ համայնքի դերը երկկողմ կապերի, հատկապես տնտեսական հարաբերությունների զարգացման գործում, մանավանդ որ, ըստ դեսպանի, ներկայումս Ռումինիայի էկոնոմիկայի նախարարը հենց հայ համայնքի ներկայացուցիչ է:


Անդրադառնալով երկու երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը, Անդրանիկ Մարգարյանը և Քրինա Պրունարիուն նշել են, որ չնայած վերջին տարիներին արձանագրված ապրանքաշրջանառության աճին, այն դեռևս հեռու է բավարար լինելուց: Նրանք արտահայտվել են տնտեսության տարբեր բնագավառներում համագործակցության արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածություններն առավել արդյունավետորեն իրագործելու և փոխգործակցության խորացմանը միտված որոշակի քայլերի իրականացման օգտին: Նշվել է, որ երկու երկրների միջև տնտեսական կապերի խթանմանն ու առևտրաշրջանառության ծավալների մեծացմանը կարող են նպաստել, մասնավորապես, երկուստեք գործարար կապերի ակտիվացումը, երկու երկրների առևտրաարդյունաբերական պալատների և զարգացման գործակալությունների միջև համագործակցության հաստատումը: Այդ համատեքստում կողմերը կարևորել են հատկապես Հայ-ռումինական առևտրատնտեսական և գիտատեխնիկական հանձնաժողովի գործունեությունը, որի երկրորդ նիստը տեղի է ունեցել 2006թ. հոկտեմբերին Երևանում, իսկ հաջորդը նախատեսվում է առաջիկայում անցկացնել Ռումինիայում:


Հանդիպման ավարտին վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հաջողություն է մաղթել նորանշանակ դեսպանին՝ հավաստելով, որ ՀՀ կառավարությունը պատրաստակամ է հնարավորինս աջակցել մեր երկրում իր դիվանագիտական գործունեությունն իրականացնելու ընթացքում:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ