Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2001

Այսօր կառավարությանն առընթեր արխիվային գործի վարչությունում տեղի ունեցավ «Գարեգին Նժդեհը և հայ ազատագրական պայքարը» թեմայով գիտաժողովը, որը Գ.Նժդեհի 115-ամյակի պետական հոբելյանական հանձնաժողովի նախատեսած հերթական միջոցառումն էր: Համալրելով մինչ այդ տեղի ունեցած՝ հանդիսավոր նիստի, Լեռնահայաստանի 80-ամյակին նվիրված և բազմաթիվ այլ միջոցառումների շարքը՝ գիտաժողովը մեկ անգամ ևս ամրագրեց նժդեհյան գաղափարների այժմեականությունն ու համամարդկային նշանակությունը: Ներկայացվեցին Գ.Նժդեհի կյանքի ոչ շատ հայտնի էջերը՝ 1921 թ. Ռիգայի բանակցություններում և զանգեզուրյան հիմնահարցում Նժդեհի կատարած դերը, նույն թվականի թավրիզյան դատավարության նյութերը, բանտից՝ իր հարազատներին ուղղված նամակները, ինչպես նաև գրական-բանաստեղծական ժառանգությունը: Փաստելով, որ գաղափարախոսական ազգային նկարագրի առումով Նժդեհը դեռ երկար կմնա հետազոտողների հետաքրքրության կենտրոնում, գիտաժողովի մասանկիցները միաժամանակ նշեցին, որ նժդեհյան ժառանգությունն ու նրան վերաբերող նյութերը միշտ չէ որ հասանելի են մասնագետներին ու հանրությանը, քանզի դրանց մի մասը գտնվում են այլ երկրներում՝ Ռուսաստանում, Ռումինիայում, Բուլղարիայում, և վաղուց է հասունացել այդ բոլորը ի մի բերելու հրամայականը:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ