Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 16 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր» հիմնադրամ-Հայաստան» (ՀՄՀ-Հայաստան) ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Քննարկվել և հաստատվել են ՀՄՀ-Հայաստան ծրագրի առաջընթացի 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբեր եռամսյակային հաշվետվությունը, ՀՄԿ-ին ներկայացվող երրորդ հատկացման հայտը և հատկացման նախապայմանների հաշվետվությունը, «Ոռոգման 6 մայր ջրանցքների նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման մրցույթին ներկայացված տեխնիկակական առաջարկների գնահատման արդյունքները և ծրագրի իրականացման հետ կապված ընթացիկ այլ հարցեր:


Ներկայացնելով ծրագրի եռամսյակային հաշվետվությունը` «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը նշել է, որ 2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ՝ Հատկացումների մասին համաձայնագրում ամրագրված բոլոր նախապայմանների բավարարման արդյունքում, ներկայացված հայտի հիման վրա ստացվել է առաջին դրամական հատկացումը՝ 1 մլն 389 հազար ԱՄՆ դոլարի չափով: Նախապայմանների բավարարման շրջանակներում, մասնավորապես, ընտրվել են ՀՄՀ-Հայաստանի ղեկավար անձնակազմը, հաստատվել և գործարկման մեջ է դրվել միջանկյալ ֆինանսական հաշվետվողականության ծրագիրը: Միաժամանակ, հիմնադրվել ու սկսել են լիարժեք գործել կառավարման համակարգի բոլոր հիմնական բաղադրիչները: Կնքվել է իրականացնող կազմակերպության առաջին պայմանագիրը՝ «ՀայԱվտոճան» ՊՈԱԿ-ի և «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի միջև: Ըստ զեկուցողի, հաստատված ժամանակացույցի համաձայն, ավարտվել է առաջին եռամսյակի գնումների պլանը: Կնքվել է նաև խորհրդատվական ծառայությունների առաջին պայմանագիրը՝ շվեդական Սվեքո Ինտերնեյշնլ կազմակերպության հետ, որը կիրականացնի գյուղական ճանապարհների տեխնիկա-տնտեսական հիմնավորումն ու ՀՄ հիմնադրամի կողմից ընտրված ճանապարհային հատվածների նախնական նախագծերի մշակումը:


Արա Հովսեփյանը հատկապես կարևորել է ՀՄՀ-Հայաստան ծրագրի վերահսկման համակարգում քաղաքացիական հասարակության կողմից ընտրված 15 անդամից բաղկացած շահառուների խորհրդի դերը, ընդգծելով, որ այդ կերպ հասարակությունը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցություն ունենալու ծրագրին, իսկ իրականացնող կազմակերպությունն էլ հաշվետու է լինում հասարակությանը՝ իր առօրյա աշխատանքների վերաբերյալ:


Եռամսյակային գործունեության արդյունքների թվում, զեկուցողը նշել է նաև «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի՝ 22 հոգուց բաղկացած, փորձառու և բարձր որակավորում ունեցող աշխատակազմի ձևավորումը թափանցիկ ընտրության ճանապարհով: Հաշվետվության համաձայն, ծրագիրն արդեն իսկ ունի բազմաթիվ քննարկումների արդյունքում ստեղծված ու հաստատված աշխատանքային և ֆինանսական պլան, որի հիմնական ուղղություններն են գյուղական ճանապարհների վերականգնումը (67 մլն ԱՄՆ դոլար) և «Ոռոգվող գյուղատնտեսություն» ծրագիրը (146 մլն ԱՄՆ դոլար, որից 32 մլն-ը՝ ջրից դեպի շուկա բաղադրիչն է):


Հաշվետվության մեջ Արա Հովսեփյանը հանգամանորեն ներկայացրել է նաև ինչպես նշված ծրագրերի, այնպես էլ բնապահպանական և սոցիալական գնահատման, ՀՄՀ-Հայաստանի կառավարման և ղեկավարման, մոնիտորինգի և գնահատման գործառույթների իրականացման ուղղությամբ հաշվետու շրջանում կատարված աշխատանքները: Հաջորդ՝ 2007թ. առաջին եռամսյակում նախատեսված հիմնական աշխատանքների թվում նշվել են, մասնավորապես, համայնքների, ՋՕԸ-ների, ջրից դեպի շուկա ծրագրի գծով նախատեսված հետազոտությունների հայեցակարգի և իրականացման մեթոդաբանության մշակումը, տվյալների որակի գնահատման տեխնիկական առաջադրանքի մշակումը, տրամադրումը կառավարման խորհրդին, ՀՄԿ-ին և այլն: Զեկուցողն անդրադարձել է նաև ծրագրերի իրականացման խոչընդոտներին և դրանց մեղմացման համար նախատեսվող միջոցառումներին:


Կառավարման խորհուրդը հաստատել է «Հազարամյակի մարտահրավեր» կորպորացիային ներկայացվելիք երրորդ հատկացման հայտը, ինչպես նաև ծրագրի առաջին տարվա 3-րդ եռամսյակի նախապայմանների հաշվետվությունը: Նշվել է, որ, մասնավորապես, գյուղական ճանապարհների վերակառուցման ծրագրի մասով ՀՄՀ-Հայաստանն արդեն իսկ ներկայացրել է ողջ կենսական նշանակության ճանապարհային ցանցի վերանորոգման և ընթացիկ պահպանման 2007թ. տարեկան պլանը, որն ընդունելի է ՀՄԿ-ի համար:


Նիստում խորհուրդը քննարկել և հաստատել է մի շարք այլ փաստաթղթեր ևս, որոնց թվում՝ գնումների կատարման հաշվետվությունը, գնումների պլանը, Գնումների համաձայնագրով նախատեսված մրցույթի վիճարկման ընթացակարգը, որը հայտատուներին (ապրանքների մատակարարներին, ծառայություն մատուցողներին, կապալառուներին) թույլ կտա պահանջել գնումների և դրանց հետ կապված որոշումների վերանայում, իսկ խորհրդի կողմից հաստատված աուդիտի պլանը ներկայացնում է այն պահանջները, որոնց առկայության դեպքում ՀՄԿ ֆինանսավորում ստացած կազմակերպությունները պետք է ենթարկվեն անկախ աուդիտի:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, խորհուրդը քննարկել է ՀՄՀ հայաստանյան ծրագրի «Ոռոգման 6 մայր ջրանցքների նախագծում և շինարարության վերահսկում» խորհրդատվական ծառայությունների ձեռք բերման տեխնիկական առաջարկների գնահատման արդյունքները ևս:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ