Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 9 հոկտեմբերի 2001

Մարդահամարի անցկացման նախօրեին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը դիմել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին՝ կարևորելով համապետական այդ միջոցառումը և կոչ է արել ակտիվորեն մասնակցել անցկացվելիք մարդահամարին: Իր խոսքում նա մասնավորապես նշել է. Հարգելի հայրենակիցներ 2001 թվականի հոկտեմբերի 10-19-ը Հայաստանի Հանրապետությունում անցկացվող մարդահամարը Հայաստանի անկախության օրոք անցկացվող առաջին մարդահամարն է և տասնամյակը մեկ անգամ մարդահամար անցկացնելու ավանդույթի շարունակությունը: Մարդահամարը՝ հանդիսանալով բնակչության թվի և նրա տեղաբաշխման տեղեկատվության հիմնական աղբյուրը, հնարավորություն կտա ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական տվյալներ ստանալ ոչ միայն հանրապետության, այլ նաև նրա առանձին տարածքների ու բնակավայրերի վերաբերյալ և վճռորոշ նշանակություն կունենա մեր երկրում սոցիալական ապահովվածության, առողջապահական, կրթական և զբաղվածության ծրագրերի ու ռազմավարությունների բարելավման համար: Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի տվյալները կլինեն վիճակագրական ամփոփ ցուցանիշների տեսքով, և դրանք կօգտագործվեն հանրապետության սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված քաղաքական և տնտեսական նպատակային վճիռների կայացման համար: Գիտեք, որ ՀՀ 2001 թ. մարդահամարի բոլոր գործընթացները կանոնակարգվում են «Մարդահամարի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որով և սահմանված է ձեր անհատական տեղեկատվության գաղտնիության պահպանումը: Այն խախտելու դեպքում անհատական տեղեկություններին տիրապետող աշխատակիցները կենթարկվեն պատասխանատվության Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով: Ակնկալում եմ ձեր անկեղծ և հավաստի պատասխանները, որոնք կդառնան Հայաստանի Հանրապետության 2001 թ. մարդահամարի հավաստի արդյունքների երաշխիքը, և համոզված եմ, որ դուք գիկատցում եք ձեր դերն այս համապետական կարևոր աշխատանքում:
Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ