Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հոկտեմբերի 2001

Այսօր ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, պետական կառավարման համակարգի բարեփոխումների հանձնաժողովի նախագահ Մանուկ Թոփուզյանն ընդունեց ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան Թիմըթի Ջոնսին: Քննարկվեցին Հայաստանի պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, միջազգային կազմակերպությունների հետ համագործակցության նոր փուլին առնչվող հարցեր: Բրիտանական կողմը հավաստեց իր պատրաստակամությունը շարունակելու աջակցությունը Հայաստանում ընթացող բարեփոխումներին՝ ներկա փուլում առավել կարևորելով աղքատության նվազեցման խնդիրը: Մեծ Բրիտանիայի զարգացման գործակալությունը մոտ օրերս կներկայացնի նշված հիմնախնդիրների լուծմանն աջակցելու իր նոր ծրագիրը: Պետական կառավարման համակարգի բարեփոխումների շարունակմանն ուղղված միջազգային ֆինանսական օժանդակության խնդիրներն այսօր քննարկվեցին նաև Մանուկ Թոփուզյանի և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Օուեն Սաադաթի հանդիպման ժամանակ: ՀԲ-ի ներկայացուցիչը Հայաստանի կառավարությանը փոխանցեց առաջարկություն՝ պետական կառավարման համակարգի բարեփոխումների օժանդակությանն ուղղված ՀԲ-ի նոր ծրագրի վերաբերյալ: Նշվեց, որ դա երկարաժամկետ՝ 3-5 տարի ընդգրկող ծրագիր է, 10-15 մլն դոլարի ներդրումային վարկի տեսքով: Ծրագրով նախատեսվում են օժանդակության 4-5 ուղղություններ, որոնք մասնավորապես, ընդգրկելու են նախարարությունների և գերատեսչությունների կառուցվածքային փոփոխությունները, դրանց աշխատակազմերի ուսուցման կազմակերպումը՝ տվյալ ոլորտի քաղաքականության մշակման նպատակով այդ քաղաքականության կիրառման վերահսկումը, «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքի ընդունումից հետո դրա գործադրման հետ կապված խնդիրները, կառավարության կողմից հասարակությանը մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը և այլն: Նկատի ունենալով Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների՝ իբրև տնտեսության առաջնահերթություններից մեկի կարևորությունը՝ մասնավորապես, կոռուպցիայի դեմ պայքարի թափանցիկության ապահովման գործում, ծրագրում հատուկ ուշադրություն է հատկացվում էլեկտրոնային կառավարման զարգացման խնդիրներին: Հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում լրամշակված ՀԲ-ի նոր ծրագիրը մոտ օրերս կներկայացվի ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանին:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ