Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 7 մարտի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


«Ստանդարտացման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ տեխնիկական կանոնակարգերի մշակման 2007թ. ծրագիրը, որում ընդգրկված են 8 տեխնիկական կանոնակարգեր: Նույն որոշմամբ հաստատվել է նաև ՀՀ ստանդարտացման 2007թ. ծրագիրը, որով նախատեսված է արդեն գործողության մեջ դրված տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների կատարումն ապահովող միջազգային ստանդարտների, ինչպես նաև աշխատանքի անվտանգության պաշտպանության կառավարման և էկոլոգիական կառավարման համակարգերին վերաբերող, կոնստրուկտորական փաստաթղթերի միասնական համակարգի և այլ ոլորտներին վերաբերող ստանդարտների մշակումը:


Այլ որոշումներով գործադիրը հաստատել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Լեռնահանքային տեխնոլոգիական ձեռնարկությունների նախագծման նորմեր մշակելու» ծրագրով նախատեսված, ինչպես նաև «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի կողմից չափումների միասնականության ապահովման աշխատանքների կատարման» ծրագրով նախատեսված չափագիտական աշխատանքների գծով 2007թ. պետական պատվերները:


Նիստում կառավարությունն իրավունք է վերապահել ՀՀ նախարարներին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական կառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին և Երևանի քաղաքապետին, ՀՀ վարչապետի հանձնարարությամբ լիազորել իրենց համակարգի աշխատակիցներին կամ այլ անձանց՝ ՀՀ կառավարության անունից հանդես գալու ՀՀ դատարաններում:


Գործադիրը հավանություն է տվել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով, մասնավորապես, առաջարկվում է արգելել «հովանոցային գովազդը» (որում գովազդվող ապրանքների և ծառայությունների համար օգտագործվող ապրանքային նշանը կամ ֆիրմային անվանումը նույնական են կամ շփոթելու աստիճանի նման են այն ապրանքների և ծառայությունների ապրանքային նշանին կամ դրանք արտադրող կամ առաջարկող իրավաբանական անձանց ֆիրմային անվանմանը, որոնց նկատմամբ գործող օրենքը սահմանափակումներ է նախատեսում), որն, ըստ էության, չի կարգավորվում գործող օրենսդրությամբ և այդպիսով վնաս է հասցնում կամ վնաս հասցնելու վտանգ է ստեղծում ինչպես սպառողների, այնպես էլ տվյալ շուկայում տնտեսական գործունեություն ծավալող մրցակիցների համար: ՀՀ-ում «Գովազդի մասին» օրենսդրության կիրառման նկատմամբ վերահսկողության իրականացման նպատակով, նախագծով առաջարկվում է նաև հստակ սահմանել վերահսկողություն իրականացնող մարմինը:


Կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է նվազեցնել հանրային էլեկտրոնային հաղորդակցության ցանցերի շահագործման համար սահմանված պետական տուրքի դրույքաչափերը, ինչը բարենպաստ պայմաններ կստեղծի ոլորտում գործող հատկապես փոքր ու միջին ձեռնարկատիրությունների համար, կնպաստի Հայաստանում ինտերնետային կապի տարածմանը և էլեկտրոնային հասարակության կայացմանը:


Նիստում փոփոխություն և լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2000թ դեկտեմբերի 31-ի «ՀՀ մաքսային սահմանով ըստ մաքսային ռեժիմների առանձին ապրանքների տեղափոխումն արգելելու մասին» N 902 որոշման մեջ, որը պայմանավորված է վնասակար արտանետումների չեզոքացուցիչ չունեցող ավտոմեքենաների ներմուծումն արգելելու գործընթացում մաքսային ռեժիմների ճշգրտման անհրաժեշտությամբ:


Մեկ այլ որոշմամբ լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 1998թ. նոյեմբերի 11-ի «ՀՀ հատուկ սպառողների սննդի օրական միջին նորմաների մասին» N 706 որոշման մեջ, կառավարությունն հաստատել է «Խաղաղ ժամանակ ՀՀ զինված ուժերում պարենային ապահովման կարգը», ինչպես նաև պարենային ապահովման չափաքանակներն ու պարենային վկայականի ձևը:


«Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի բնակարանային պայմանների բարելավման կարիք ունեցող զինծառայողների բնակարանային հաշվառման, պաշտպանության նախարարության հաշվեկշռում գտնվող բնակարանները զինծառայողներին կամ նրանց ընտանիքների անդամներին անհատույց օգտագործման կամ սեփականության իրավունքով տրամադրման, տնամերձ հողամասով կամ բնակարան ձեռք բերելու համար անհատույց պետական ֆինանսական աջակցությամբ ապահովման կարգը: Հանձնարարվել է ՀՀ պաշտպանության նախարարին՝ ըստ անհրաժեշտության Երևան քաղաքի թաղային և Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս գտնվող համայնքների ղեկավարների հետ համատեղ իրականացնել համապատասխան համայնքի տարածքում ՊՆ-ի հաշվեկշռում գտնվող բնակարանային ֆոնդի (բնակելի տարածությունների) ճշգրտումը:


Լրացում կատարելով ՀՀ կառավարության 2006թ. հուլիսի 27-ի «Տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշերին ներկայացվող պահանջները սահմանելու մասին» N 1400-Ն որոշման մեջ, գործադիրը թույլատրել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ իրականացնել մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը ձեռք բերված ինքնագնաց ճանապարհաշինարարական, շինարարական և այլ մեքենամեխանիզմների հաշվառման համարանիշերի հատկացումը:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 66 մլն 365 հազար դրամ է հատկացրել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը՝ «Մետաղափորձական պալատ» ՊՈԱԿ-ի 2007թ. առաջին կիսամյակի ծախսերի ֆինանսավորումն ապահովելու նպատակով:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ» ՓԲԸ-ն ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով վերակազմավորման ձևով վերակազմակերպել համանուն ՊՈԱԿ-ի: Որոշվել է նաև ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով «Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ», «Կառավարման և տնտեսական բարեփոխումների ինստիտուտ» և «Գյուղատնտեսության էկոնոմիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ները՝ միացման ձևով վերակազմակերպել և միացնել «Մ. Քոթանյանի անվան տնտեսագիտության ինստիտուտ» ՊՈԱԿ-ին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է ֆիզիկական անձանց համար եկամտահարկը հաշվարկել հաշվեգրման եղանակով: Նախագիծը նպատակ ունի նաև միասնականացնել և պարզեցնել ֆիզիկական անձանց վճարման ենթակա եկամուտներից գանձվող եկամտահարկի և սոցիալական վճարների հաշվարկման մեխանիզմներն ու ժամկետները, հաշվետվությունների ներկայացման ընթացակարգերը:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «Հանցավորության դեմ պայքարում տեղեկատվության փոխանակման մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկի տնօրինության տակ գտնվող՝ քաղաքացիական կացության ակտերի գրանցման տարածքային բաժինների կողմից զբաղեցված տարածքները հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է Պետական գույքի կառավարման վարչության պետին՝ համապատասխան համայնքների հետ՝ բացառապես քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործառույթ իրականացնելու նպատակով, կնքել մշտական անհատույց օգտագործման պայմանագիր:


Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2005թ. հուլիսի 14-ի N1190-Ն որոշումը, գործադիրը որոշել է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով լուծարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքով սահմանված կազմակերպական-իրավական ձևեր չունեցող պետական մասնակցությամբ իրավաբանական անձանց: Մեկ այլ որոշմամբ լուծարվել է նաև «Կնիք» ՓԲԸ-ն:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը թույլատրել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ իր տնօրինության Երևան քաղաքի Դավիթ Անհաղթի 23 հասցեի շենքի բակում գտնվող 261.5 քմ մակերեսով ավտոտնակները և 35.5քմ մակերեսով օժանդակ շինությունը օտարել աճուրդով, իսկ իր տնօրինության Արմավիր քաղաքի Հանրապետության 6 հասցեում գտնվող շենքի առաջին հարկից 728.3 քմ մակերեսով ոչ բնակելի տարածքը և նկուղային հարկից 227.2 քմ մակերեսով տարածքը՝ ուղղակի վաճառքի ձևով օտարել վարձակալ «Ծովահակ» ՍՊԸ-ին: Որոշմամբ թույլատրվել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի «Գեղառսպաս» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Գավառ քաղաքի Ազատության 30 հասցեում գտնվող սրճարան- տաղավարով՝ իր զբաղեցրած և օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Թույլատրվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը ՝ իր տնօրինության հիշյալ գույքն ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Արամ Մարտիրոսյանին:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ Արագածոտնի մարզի «Արագած համայնքի հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված 799.150քմ ընդհանուր մակերեսով և 116.040 հազար դրամ հաշվեկշռային արժեքով նախկին դպրոցի շենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքը հետ վերցնել և նվիրաբերել Արագածի գյուղական համայնքին՝ մանկապարտեզ և արվեստի դպրոց կազմակերպելու պայմանով:


Կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին առաջին եռամսյակում 6 մլն 388.910 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին՝ 2007թ. մարտի 4-ին կայացած Լոռու մարզի Խնկոյան, Վայոց Ձորի մարզի Թառաթումբ, Չիվա, Տավուշի մարզի Լուսահովիտ, Սարիգյուղ գյուղական համայնքների ղեկավարների, 2007թ. մարտի 11-ին կայանալիք Շիրակի մարզի Կրասար գյուղական համայնքի ղեկավարի, 2007թ. մարտի 18-ին կայանալիք Գեղարքունիքի մարզի Գեղաքար գյուղական համայնքի ղեկավարի, Կութ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. մարտի 25-ին կայանալիք Արագածոտնի մարզի Հակկո, Արարատի մարզի Գետազատ, Վարդաշեն, Նոյակերտ գյուղական համայնքների, Արմավիրի մարզի Արմավիր քաղաքային համայնքի ղեկավարների, Գեղարքունիքի մարզի Արփունքի գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Շիրակի մարզի Սարակապ, Հառիճ, Արփենի, Կարմրավան, Անուշավան, Սյունիքի մարզի Լոր, Կաղնուտ, Որոտան (Գորիս) գյուղական համայնքների ղեկավարների, Շուռնուխ գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Որոտան (Սիսիան), Նոր Աստղաբերդ գյուղական համայնքների ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:




Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ