Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 հոկտեմբերի 2001

Սիրելի ուսուցիչներ Շնորհավորում եմ ձեզ Ուսուցչի օրվա առթիվ՝ ավանդույթ դարձած տոնի, որն այս տարի Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ պետականորեն նշվում է կառավարության որոշմամբ: Անգնահատելի է այն դերը, որ դուք ունեք մատաղ սերնդի կրթության, հանրապետության ապագա քաղաքացիներին ազգային, քաղաքացիական ու բարոյական ճշմարիտ արժեքների ոգով դաստիարակելու գործում: Բոլորիս քաջ հայտնի են այն դժվարությունները, որ հաղթահարել և հաղթահարում եք դուք ձեր ազգանվեր առաքելությունն իրականացնելու ճանապարհին՝ մշտապես ձեր կոչմանը հավատարիմ: Կառավարությունն աշխատում է անել հնարավորը կրթական համակարգի բարեփոխման, դպրոցաշինության ուսուցչների կենսապայմանների բարելավման համար, և արդեն անցած տարիների համեմատ որոշակի առաջընթաց կա: Այդ աշխատանքներն այսուհետ էլ հետևողականորեն կշարունակվեն: Կրկին շնորհավորում եմ այս գեղեցիկ օրվա առթիվ, մաղթում ձեզ քաջառողջություն և հոգսերից ազատ ստեղծագործական բազում տարիներ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ