Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 2 մարտի 2007




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Ս. Տեր-Սիմոնյանը:




Հանձնաժողովը քննարկել է 6 բարեգործական ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նոր կաթսայատան շինարարական աշխատանքների ծրագիրը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից իրականացվող «Օժանդակություն ՀՀ Սյունիքի մարզի Գորիսի սրտաբանական հիվանդանոցի նախագծմանը» ծրագրերը, իսկ «Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա» իրավաբանական անձանց միության կողմից իրականացվող «Ֆուտբոլի մանկապատանեկան մարզադպրոցի կառուցում և կահավորում» ծրագիրը:




«Ջորջ Ասադորյան» բարեգործական հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրի շրջանակներում ՀՀ և ԼՂՀ կրթօջախներին և բժշկական հաստատություններին կտրամադրվի նյութատեխնիկական օգնություն՝ օժանդակելով սոցիալապես անապահով և հաշմանդամ քաղաքացիներին, իսկ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից 2007-2008թթ. իրականացվող «Օժանդակություն անապահով ընտանիքներին» ծրագիրը նպատակն ունի բարելավել անապահով ընտանիքների սոցիալական պայմանները՝ տրամադրելով սնունդ, հագուստ, բժշկական օգնություն:




«Վոլդ Վիժն Ինթերնեյշնլ» միջազգային բարեգործական կազմակերպության կողմից իրականացվող «Ներառական ուսուցում» ծրագրի նպատակն է նախադպրոցական, ինչպես նաև դպրոցական կրթական հաստատություններում հատուկ կարիքներ ունեցող երեխաների և սովորական երեխաների համատեղ ուսուցման համար ստեղծել անհրաժեշտ պայմաններ ինտեգրվելու հասարակության մեջ` դարձնելով նրանց հասարակության լիարժեք անդամ:




Նիստում քննարկվել և հաստատվել են նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բարեգործական բեռների ներմուծման ծրագրեր:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ