Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշեց Վերակառուցման և զարգացման Եվրոպական բանկի նկատմամբ «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի 2001թ. սեպտեմբերի 12-ի դրությամբ ունեցած վարկային պարտավորությունների կատարման համար ՀՀ 2001թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդի միջոցների հաշվին 2001թ. 3-րդ եռամսյակում կատարել բյուջետային երաշխիքով նախատեսված 1596636,88 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ գումարով վճարում (այն արտացոլելով բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ոչ ֆինանսական կազմակերպությունների ներքին վարկավորում» հոդվածով): Որոշումը «Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան» ՊՓԲԸ-ի ստանձնած պարտավորությունների կատարումն ապահովելու նպատակ ունի, քանի որ դրանք ստանձնվել են 1995թ. վավերացված՝ «Երևանի «Զվարթնոց» օդանավակայանի բեռնային համալիր» վարկային պայմանագրով և ՀՀ կառավարության երաշխավորագրով վերոհիշյալ ՊՓԲԸ-ի կողմից: Նիստում որոշում ընդունվեց «Սև լիճ» արգելոցի կարգավիճակի փոփոխման մասին: Բնապահպանության նախարարությունն առաջարկեց արգելոցը դարձնել արգելավայր: «Սև լիճ» արգելավայրի տարածքը սահմանվեց Սև լճի հայելին և նրա ջրահավաք ավազանի ցամաքային էկոհամակարգերը: Որոշումը կայացվեց ՀՀ բնության հատուկ պահպանվող տարածքների տարածքային և կառավարչական համակարգերի կատարելագործման անհրաժեշտությունից ելնելով: Գործադիրը համաձայնություն տվեց «ՀՀ կառավարության և Ռումինիայի կառավարության միջև հանցավորության, հատկապես դրա կազմակերպված ձևերի դեմ պայքարում համագործակցության մասին» պայամանագրի կնքման առաջարկությանը: Կառավարության որոշմամբ արտահանմանն ուղղված ձեռնարկատիրական գործունեությանն աջակցելու և ՀԲ-ի «Ձեռնարկությունների աջակցման հիմնադրամ» ծրագրի շարունակությունն ապահովելու նպատակով Զարգացման հայկական գործակալությանը լիազորվեց «Ձեռնարկությունների աջակցում» հիմնադրամում ներդրում կատարելու և թույլատրվեց նրան մասնակցելու հիմնադրամի ստեղծմանը: Հաշվի առնելով ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարության և Չինաստանի «Սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության» միջև տեղի ունեցած բանակցությունների արդյունքները՝ կառավարությունը որոշեց հավանություն տալ «ՉԺՀ-ում ՀՀ-ի «Նաիրիտ» ԲԲԸ-ի և ՉԺՀ-ի «Սինթետիկ կաուչուկների Շանսիի խմբային բաժնետիրական ընկերության» կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության «ՉինԱրմենպրեն» համատեղ ձեռնարկության ստեղծման մասին» պայմանագրին: Գործադիրը որոշում ընդունեց նաև տարածաշրջանային «Եվրոպական կրթական ակադեմիա» հիմնադրամին մասնակցելու մասին: Նիստում հավանություն տրվեց «Շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքը ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծերին: Կառավարությունը որոշում կայացրեց նաև Հյուսիսային պողոտայի օտարման գոտում Թումանյան փողոցի N 23/1 հասցեում գտնվող հուշարձան շենքի տեղափոխման և այդ նպատակով հողամաս հատկացնելու մասին: Մեկ այլ որոշմամբ միջուկային վառելիքի ձեռք բերման նպատակով կառավարությունը «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին բյուջետային վարկ տրամադրեց՝ ՀՀ ԿԲ-ում գտնվող սեփականաշնորհման միջոցների հատուկ արտարժութային հաշվից 4 մլն ԱՄՆ դոլար չափով, 15 օր մարման ժամկետով, առանց տոկոսի և առանց գրավի: Էներգետիկայի նախարարությանը հանձնարարվեց ապահովել Միջպետական բանկի կողմից «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին տրամադրվող վարկային միջոցների հաշվին նշված վարկի մարումը և հսկողություն իրականացնել տրամադրված վարկի նպատակային օգտագործման նկատմամբ:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ