Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 փետրվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հայաստանում Բելգիայի Թագավորության նորանշանակ դեսպան Շառլ Գիլենին:


Շնորհավորելով դեսպանին մեր երկրում իր դիվանագիտական առաքելությունն սկսելու կապակցությամբ՝ վարչապետը վստահություն է հայտնել, որ նրա գործունեության շրջանում ևս հայ-բելգիական հարաբերությունները հաջողությամբ կշարունակեն զարգանալ: Անդրանիկ Մարգարյանը գոհունակություն է հայտնել վերջին տարիներին Հայաստանի և Բելգիայի միջև բարձր մակարդակի երկկողմ շփումների, փոխայցելությունների ակտիվացման կապակցությամբ, ինչը, ըստ նրա, նպաստում է երկու երկրների միջև քաղաքական երկխոսության խթանմանը: Հայաստանի կառավարության ղեկավարը գոհունակություն է հայտնել նաև Բելգիայի իշխանությունների կողմից ՄԱԿ-ում և միջազգային այլ կազմակերպություններում մեր երկրի համար կարևոր նշանակություն ունեցող հարցերի նկատմամբ հավասարակշռված դիրքորոշում որդեգրելու համար: Վարչապետը հատկապես կարևորել է Բելգիայի հետ առավել սերտ համագործակցության հաստատումը Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի շրջանակներում՝ որոշակի ծրագրերի մշակման և իրականացման, երկու երկրների ճյուղային նախարարությունների ու գերատեսչությունների փոխգործակցության միջոցով: Այդ համատեքստում նա ընդգծել է, որ հայկական կողմն ակնկալում է Բելգիայի մասնակցությունը Հայաստանում աղքատության հաղթահարման և գյուղական համայնքների զարգացման ծրագրին, որն ընդգրկված է Գործողությունների ծրագրում նախանշվող առաջնահերթությունների թվում: Նշելով, որ երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների բարձր ցուցանիշները հիմնականում ապահովվում են թանկարժեք քարերի առևտրի շնորհիվ՝ ենթարկվելով միջազգային շուկայում դրանց գների տատանումների ազդեցությանը, Անդրանիկ Մարգարյանն ընդգծել է այդ հարաբերություններն առավել բազմազան դարձնելու, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, քաղաքաշինության ծրագրավորման, ուսումնագիտական և այլ ոլորտներում ևս առկա համագործակցության զգալի ներուժն օգտագործելու անհրաժեշտությունը, որի հետ դեսպան Շառլ Գիլենը համակարծիք է եղել:


Զրուցակիցներն անդրադարձել են նաև Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին, ժողովրդավարության ամրապնդման, քաղաքացիական հասարակության կայացման ուղղությամբ իրականացվող և իրականացվելիք քայլերին: Բելգիայի դեսպանը հավաստիացրել է, որ իր երկիրը պատրաստակամ է աջակցել Հայաստանի զարգացմանն ու բարեփոխումների ընթացքին:


Հանդիպման ժամանակ կողմերն անդրադարձել են տարածաշրջանային համագործակցության խնդիրներին ևս:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ