Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 փետրվարի 2007




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի «ՀՀ 2007թ. պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1851-Ն որոշման համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող՝ անշարժ գույքի կադաստրի զարգացման 2007թ. համալիր ծրագիրը: Ծրագրով նախատեսված է միջոցառումներ իրականացնել ՀՀ տարածքում անշարժ գույքի միասնական կադաստրի վարման համակարգի ներդրման և դրա արդյունավետ կառավարման ապահովման, գեոդեզիայի և քարտեզագրության ոլորտի կառավարման արդյունավետության բարձրացման, անշարժ գույքի միասնական հարկին անցման աշխատանքների իրականացման, հողաշինարարության և հողային ռեսուրսների կառավարման արդյունավետ համակարգի ձևավորման, անշարժ գույքի շուկայի զարգացմանն աջակցության և այլ ուղղություններով:


Նիստում լրացում է կատարվել ՀՀ կառավարության մի շարք որոշումներում՝ ներտնային գազասպառման համակարգի շահագործման անվտանգության մակարդակի բարձրացման և պատահարների կանխարգելման նպատակով: Հաշվի առնելով, որ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված համապատասխան տեխնիկական կանոնակարգով նախատեսվող նոր՝ գազի հոսքի ավտոմատ անջատիչով գազասարքեր ձեռք բերելը սպառողներից կպահանջի զգալի ֆինանսական ծախսեր, որոշվել է՝ այն բնագավառներում, որտեղ դրանք բացակայում են, անհամեմատ փոքր ծախսով տեղադրել վթարային անջատիչ կափույր՝ միացված այրվող գազերի ազդանշանային սարքին, ինչը կկանխարգելի բնական գազի արտահոսքի պատճառով տեղի ունեցող պատահարները: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ քաղաքաշինության, էներգետիկայի, ֆինանսների և էկոնոմիկայի նախարարներին:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ստեղծել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղ: Այդ կապակցությամբ լրացում է կատարվել ՀՀ կառավարության 2002թ. ապրիլի 17-ի «Պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 419 որոշման մեջ: Որոշմամբ նաև ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 8 մլն 578 հազար դրամ է հատկացվել ՀՀ մշակույթի և երիտասարդության նախարարությանը՝ նորաստեղծ «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղի պահպանման համար:



«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N 1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, գործադիրը 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին 42 մլն 468.1 հազար դրամ է հատկացրել ՀՀ Արմավիրի մարզում 2004թ. հուլիսի 9-ին տեղացած կարկուտի, հորդառատ անձրևների և ուժեղ քամիների արդյունքում բերքի կորուստ ունեցող այդ մարզի մի շարք գյուղական համայնքների հողամասերի սեփականատերերի կողմից 2004թ. հողի հարկի տարեկան գումարի վճարումը համայնքի բյուջե կատարելու կամ կատարվածը փոխհատուցելու համար համայնքի բյուջեից օժանդակություն ցուցաբերելու նպատակով այդ համայնքներին սուբվենցիա տրամադրելու համար: Որոշմամբ 21 մլն 500 հազար դրամ է հատկացվել նաև Երևանի քաղաքապետարանին՝ Նորք-Մարաշ թաղային համայնքի ենթակայության տակ գտնվող նախադպրոցական հիմնարկների ջեռուցման համակարգերի կառուցման համար հիշյալ համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով:



«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 62 մլն դրամ է հատկացրել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի Ամասիայի հեռուստակայանի և Գյումրի-Ամասիա-Ախալքալակ ռադիոռելեային կապի վերազինման և ընդլայնման նպատակով ֆինանսական աջակցություն տրամադրելու համար:


«Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի և ՀՀ հողային օրենսգրքի կիրարկումն ապահովելու նպատակով, գործադիրը հաստատել է ՀՀ պետական բյուջեի միջոցների հաշվին հողամաս գնելու կարգը: Արձանագրային որոշում է ընդունվել նաև ՀՀ հողային օրենսգրքում լրացում կատարելու վերաբերյալ, որը պայմանավորված է պետական գույքի մասնավորեցման գործընթացում մասնավորեցվող օբյեկտների կառուցման և սպասարկման համար օտարվող հողամասերի գնորոշման առանձնահատկությունների օրենսդրական կարգավորման անհրաժեշտությամբ:


Կառավարությունը հավանություն է տվել «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին, որով, մասնավորապես, հստակեցվում է հարկադիր էլեկտրոնային աճուրդի ավարտի հաշվարկային ժամը:



Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին ևս: Հնչած առաջարկությունների հիման վրա, հանձնարարվել է լրամշակել օրենքների նախագծերը:


Նիստում կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Թաիլանդի Թագավորության կառավարության միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը հաստատել է գյուղատնտեսական գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտների սուբսիդավորման կարգը ևս: Որոշումն ընդունվել է ՀՀ Արագածոտնի մարզի Արագածի և Գեղարքունիքի մարզի Ճամբարակի նախկին վարչական տարածաշրջանների գյուղատնտեսությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին՝ ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված սուբսիդավորման փորձնական ծրագրի շրջանակներում սուբսիդիաների հատկացման գործընթացն արդյունավետ, համակարգված և թափանցիկ կազմակերպելու նպատակով՝ հաշվի առնելով նաև ընտրված տարածաշրջաններում գյուղատնտեսական արտադրության առանձնահատկությունները: Որոշման ընդունումը կնպաստի սուբսիդավորման գործընթացի նկատմամբ մոնիտորինգի անցկացմանը, գյուղատնտեսության սուբսիդավորման գործուն համակարգի ներդրմանը: Հանձնարարվել է եռօրյա ժամկետում ՀՀ տարածքային կառավարման նախարարի մոտ, որոշակի խնդիրների հետ կապված, լրացուցիչ քննարկում անցկացնել:


ՀՀ կառավարության 2002թ. հոկտեմբերի 3-ի «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու, Երևանի քաղաքապետարանի կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» N 1788-Ն որոշման մեջ կատարված լրացումներով գործադիրը, մասնավորապես, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարությունը բաժանման ձևով վերակազմակերպել է քարտուղարության և անձնակազմի կառավարման բաժնի:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, կառավարությունը հավանություն է տվել «Արժեթղթերի շուկայի կարգավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով նախատեսվում է ՀՀ բրոքերներին, դիլերներին, հավատարմագրային կառավարիչներին հնարավորություն ընձեռել օտարերկրյա հեղինակավոր ընկերությունների արժեթղթերով գործարքներ կատարել՝ դրանց իրականացումը պարզեցված կարգով թույլատրելու միջոցով: Որոշումը կնպաստի ՀՀ արժեթղթերի շրջանառությանը, հնարավոր ներդրողների կողմից հետաքրքրության մեծացմանը, ՀՀ-ում արժեթղթերի շուկայի զարգացմանը: Որոշվել է նաև օրինագիծը համարել անհետաձգելի:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Ապրանքային և սպասարկման նշանների, ապրանքների ծագման տեղանունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը պայմանավորված է օրենսդրական պրակտիկայի ընթացքում առաջացած մի շարք խնդիրների լուծման համար իրավական կարգավորման մեխանիզմների ստեղծման անհրաժեշտությամբ:


«Իրավական ակտերի մասին» և «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. մայիսի 27-ի «ՀՀ օդանավակայաններում ավիացիոն անվտանգության հսկողության կազմակերպման և իրականացման կարգը հաստատելու մասին» N 944-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է նաև այն «Միջազգային քաղաքացիական ավիացիայի մասին» Չիկագոյի կոնվենցիայով սահմանված անվտանգության դրույթներին համապատասխանեցնելու նպատակով:


Նիստում հաստատվել է նաև ՀՀ Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղական համայնքի հողերի գոտիավորման և օգտագործման սխեման:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ