Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 փետրվարի 2007



Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:


Կառավարությունը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման կարգը: Փաստաթղթով սահմանվում է, որ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննությունն իրականացվում է ՀՀ օրենսդրությանը համապատասխան լիցենզավորված իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի արտադրական բազայում՝ տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ: Տեխնիկական զննություն իրականացնողների լիցենզավորումը և լիցենզիայի պայմանների կատարման նկատմամբ հսկողությունն իրականացնում է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությունը՝ «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հանձնարարվել է ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին, ՀՀ ոստիկանության պետին՝ ՀՀ նախագահի 2005թ. դեկտեմբերի 26-ի ՆԿ-301-Ա կարգադրությամբ ստեղծված աշխատանքային խմբի հետ համաձայնեցնելուց հետո, համատեղ հրամանով հաստատել ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության վիճակը և տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության անցկացման գործառույթի ներդրման արդյունավետությունն ուսումնասիրող մշտական գործող աշխատանքային խումբ: Այլ որոշումներով սահմանվել են ՀՀ-ում տեխնիկական արատորոշման միջոցների օգտագործմամբ տրանսպորտային միջոցների պարտադիր տեխնիկական զննության աշխատանքներին ներկայացվող պահանջները, ինչպես նաև պարտադիր զննության փաստաթղթին (կտրոնին) ներկայացվող պահանջները և շրջանառության կարգը: Սահմանվել է նաև, որ որոշումներն ուժի մեջ են մտնում «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ 2006թ. նոյեմբերի 29-ի ՀՀ օրենքը ուժի մեջ մտնելու պահից: Մեկ այլ որոշմամբ կառավարությունը հաստատել է ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության լիցենզավորման կարգը և լիցենզիայի ձևը: Հանձնարարվել է ՀՀ կրթության և գիտության նախարարին՝ ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի ու ՀՀ ոստիկանության պետի հետ համաձայնեցնելուց հետո, հաստատել տեխնիկական զննության կայանների տեխնիկական ղեկավարների և տրանսպորտային միջոցների տեխնիկական վիճակի հսկիչների պատրաստման ու վերապատրաստման դասընթացների ուսումնական ծրագրերը և ապահովել մասնագետների պատրաստումը՝ սկսած 2007թ. հունիս ամսից: ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարվել է՝ մինչև 2007թ. մարտի 15-ը ՀՀ կառավարություն ներկայացնել «ՀՀ-ում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննության անցկացման գործունեության իրականացման լիցենզիաների գործողության վայրերում շահագործվող հոսքագծերի նվազագույն քանակները հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Սահմանվել է, որ որոշումն ուժի մեջ է մտնում 2007թ. հունիսի 25-ից:


Նիստում կառավարությունը հաստատել է ՀՀ-ում շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի հայեցակարգից բխող խնդիրների իրականացման միջոցառումների 2007-2011թթ. ծրագիրը: Ծրագրում ընդգրկված են շրջակա միջավայրի մի շարք բնագավառների՝ մթնոլորտային օդի, ջրային ռեսուրսների, մակերևութային և ստորերկրյա ջրերի, հողերի, կենսաբազմազանության, թափոնների, էնդոգեն (սեյսմիկ) և էկզոգեն (մարդածին) գործընթացների, մոնիթորինգի իրականացման օրենսդրանորմատիվային, ինստիտուցիոնալ, դիտացանցերի վերազինման և արդիականացման հարցերը: Այն ուղղված է նաև շրջակա միջավայրի պետական մոնիթորինգի բարելավման համար անհրաժեշտ ժամանակակից մոնիթորինգային համակարգերի ներդրման, տվյալների բազաների զարգացման, մասնագետների վերապատրաստման և բազմաթիվ այլ խնդիրների լուծմանը:


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը որոշել է «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով հաստատված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 8 մլրդ 251 մլն 783 հազար դրամով: Նույն որոշմամբ փոփոխություններ ու լրացումներ կատարելով ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ, կառավարությունը, 2007թ. իր պահուստային ֆոնդի հաշվին, 1 մլրդ 200 մլն դրամ է հատկացրել Երևանի քաղաքապետարանին՝ «Ավտոբուս» ՓԲԸ-ի գործունեությանն աջակցելու, ինչպես նաև 90 մլն դրամ՝ Երևանում Շառլ Ազնավուրի տուն-թանգարանի կառուցման աշխատանքներն իրականացնելու համար:


Մեկ այլ որոշմամբ, «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքին, ինչպես նաև ավիացիայի բնագավառում միջազգային համաձայնագրերին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ քաղաքացիական ավիացիայի օդերևութաբանական ապահովման կանոնակարգը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, գործադիրը հաստատել է նաև «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Ձկան պաշարների համալրման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին իրականացվող 2007թ. պետական պատվերը:


Այլ որոշումներով սահմանվել է, որ «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման գծով պետական պատվեր» ծրագրով ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների կատարման ծառայությունները ձեռք են բերվում համապատասխանաբար «ՀՀ փորձագիտական կենտրոն» և «ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ներում ստացված՝ քրեական հետապնդում և արդարադատություն իրականացնող մարմինների համապատասխան փորձաքննությունը նշանակելու մասին որոշումների հիման վրա: Փորձագիտական աշխատանքի 1 ժամվա նախահաշվային արժեքը՝ 2007թ. համար, սահմանվել է 370 դրամ:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2004թ. դեկտեմբերի 16-ի N 1795-Ն որոշման մեջ՝ մակերևութաակտիվ միջոցներ և նյութեր պարունակող լվացող ու մաքրող միջոցների տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջները Եվրախորհրդարանի և Եվրախորհրդի 2004թ. մարտի 31-ի՝ մաքրող միջոցների վերաբերյալ կանոնակարգի պահանջներին համապատասխանեցնելու նպատակով:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ճանապարհային վճարի մասին», «Օտարերկրյա ներդրումների մասին», «Եկամտահարկի մասին», «Պետական տուրքի մասին», «Արժութային կարգավորման և արժութային վերահսկողության մասին», «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին», «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն, ինչպես նաև ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Որոշում է ընդունվել նաև նշված օրինագծերն անհետաձգելի համարելու մասին:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի փրկարար ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծին ևս՝ այն ՀՀ փոփոխված Սահմանադրությանը համապատասխանեցնելու նպատակով:


«ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին», ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, գործադիրը թույլատրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը 2007թ. առաջին եռամսյակում մարել (ետ գնել) ՀՀ կառավարության 2003թ. մարտի 27-ի «Լիազորություն վերապահելու մասին» N 331-Ա և ՀՀ կառավարության 2004թ. օգոստոսի 4-ի «Մուրհակ տրամադրելու մասին» N 1197-Ա որոշումների համաձայն «Արմենիան ինտերնեյշընըլ էրվեյս» ԲՓԸ-ին 2005թ. հոկտեմբերի 26-ին տրամադրված 302 մլն 424.025 հազար դրամ անվանական արժեքով, 2009թ. դեկտեմբերի 31-ը մարման ժամկետով գանձապետական անտոկոս մուրհակը:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Գեղարքունիքի մարզի Կարճաղբյուր գյուղական համայնքի տարածքում տեղակայված «Հայաստանի կուրորտներ» սոցիալական-առողջապահական հիմնադրամի սեփականությունը հանդիսացող՝ 3462 քմ ընդհանուր մակերեսով շենքերը և շինությունները և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ հողամասը՝ 24.5 հա տարածքով ընդունել որպես նվիրատվություն և, որպես պետական սեփականություն, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշվել է նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանի «Եղեգնաձորի քաղաքային պետական հանրակրթական վարժարան» պետական հանրակրթական ուսումնական հաստատություն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Եղեգնաձոր քաղաքի Վ.Տեր-Առաքելյան փողոցի N 10 հասցեում գտնվող շենքի 2-րդ և 3-րդ հարկերի մի մասն ու 4-րդ հարկն ամբողջությամբ՝ 995.7քմ ընդհանուր մակերեսով, ՀՀ ազգային վիճակագրական ծառայության Արարատի մարզային գործակալության տնօրինության՝ Վեդի քաղաքի Կոմիտասի փողոցի N 5Ա հասցեում գտնվող շենքից 780.35 քմ տարածքը և 146.4 քմ ընդհանուր մակերեսով շինությունները, դրանցով զբաղեցված և սպասարկման համար անհրաժեշտ 0.18 հա տարածքով հողամասը, ինչպես նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հանրապետական անասնաբուժական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված՝ Բերդ քաղաքի Գետափնյա փողոցի N 17 հասցեում գտնվող 364 քմ ընդհանուր մակերեսով շենքերը և շինությունները, դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.26 հա տարածքով հողամասը հետ վերցնել և, որպես պետական սեփականություն, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Թույլատրվել է «Բերդի հիվանդանոց» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող՝ Բերդ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի N 25 հասցեում գտնվող շենքով՝ 845.2 քմ մակերեսով և 68 քմ ընդհանուր մակերեսով շինությամբ, ինչպես նաև դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ 0.24 հա հողամասով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված՝ պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց և նշված գույքը, որպես պետական սեփականություն, հանձնել ՀՀ պաշտպանության նախարարությանը: Որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ նշված, ինչպես նաև ՀՀ պաշտպանության նախարարությանը հանձնվող մի շարք այլ շենքերն ու շինությունները դեռևս 1990-ական թվականների սկզբներից օգտագործվում են ՊՆ-ի կողմից և դրանք նախարարության տնօրինության հանձնումը կհստակեցնի այդ շինությունների կարգավիճակը, կնպաստի պետական գույքի արդյունավետ կառավարմանը:


Գործադիրը հաստատել է ՀՀ Լոռու մարզի համայնքների վարչական սահմաններից դուրս, մարզի վարչական սահմաններում գտնվող հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, ինչպես նաև որոշել է անտառային հողերի 0.06 հա այլ հողերը փոխադրել էներգետիկայի, կապի, տրանսպորտի և կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների հողերի կատեգորիա՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար:


Ղեկավարվելով ՀՀ Սահմանադրության 70-րդ հոդվածով, կառավարությունը որոշել է առաջարկել ՀՀ ազգային ժողովի նախագահին՝ 2007թ. փետրվարի 20-ին, ժամը 12:00-ին գումարել ԱԺ արտահերթ նիստ՝ կառավարության հավանությանն արժանացած մի շարք օրինագծերի քննարկման և ընդունման նպատակով: Մեկ օր ժամկետ է տրվել՝ օրակարգի հետ կապված լրացուցիչ առաջարկությունները ներկայացնելու համար:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ