Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 29 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Մայքլ Լեմոնին, որը մեր երկրում ավարտում է իր դիվանագիտական աշխատանքը: Վարչապետը շնորհակալություն հայտնեց դեսպանին համատեղ արդյունավետ աշխատանքի և Հայաստանին հնարավորինս օգտակար լինելու ջանքերի համար: Նա ընդգծեց պրն Լեմոնի անձնական ներդրումը հայ-ամերիկյան հարաբերությունների առավել սերտացման գործում և կրկին ցավակցելով ամերիկյան պետությանն ու ժողովրդին սեպտեմբերի 11-ի իրադարձությունների կապակցությամբ, վերահաստատեց մեր երկրի պատրաստակամությունը՝ սատարելու ահաբեկչության դեմ պայքարին և դեսպանին տեղեկացրեց մեկ օր առաջ Մոսկվայում ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների արած համատեղ հայտարարությանը, որով դատապարտվում է ահաբեկչությունը և մարդկության համար չարիք դարձած այդ երևույթի դեմ ուժերը համախմբելու ու միասնական պայքարելու պատրաստակամություն հայտնվում: Անդրանիկ Մարգարյանը դեսպան Լեմոնին հրաժեշտից առաջ մաղթեց հաջողություններ հետագա աշխատանքում և առողջություն՝ հույս ունենալով, որ պրն Լեմոնն այսուհետ էլ, իբրև հայ ժողովրդի բարեկամ, իր գործունեության ընթացքում չի մոռանա Հայաստանն ու հայ ժողովրդին: ԱՄն դեսպանը վստահեցրեց, որ այդպես էլ կլինի և նշեց, որ մեկնելուց հետո նա Հայաստանում է թողնում այնպիսի աշխատակազմ, որը սիրով և նվիրվածությամբ կշարունակի սկսված համագործակցությունն ու համատեղ կառուցողական աշխատանքը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ