Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 8 փետրվարի 2007


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունը հաստատել է ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության բարեփոխումների հիմնադրույթները, որոնց հիմնական նպատակներն են՝ ջրօգտագործողներին աջակցությունն ու մասնակցային կառավարման ամրապնդումը, ջրօգտագործողների ընկերությունների գործունեության արդյունավետության բարձրացումն ու ինքնածախսածածկման մակարդակի աստիճանական ավելացումը, ինչպես նաև պետական ծախսերի կանխատեսելիության ու բաշխման արդյունավետության աճը: Նշվել է, որ բարեփոխումների արդյունքում կապահովվի անցումը ջրօգտագործողների ընկերություններին պետական ֆինանսական աջակցության (սուբսիդավորման) ներկայումս կիրառվող ծախսային ավանդական մեթոդից դեպի ըստ արդյունքների դրամաշնորհային օժանադակության տրամադրման մոտեցումը: Հաստատվել են նաև 2007-2011թթ. կտրվածքով՝ ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության գնահատվող չափաքանակները, ինչպես նաև ոռոգման ջրի կորուստների առավելագույն մակարդակները: Որոշումն ընդունվել է հիմք ընդունելով նաև ՀԲ-ի «Աղքատության հաղթահարման աջակցության երրորդ վարկի» նախապատրաստման ճապոնական դրամաշնորհի շրջանակում ՀՀ ոռոգման համակարգի ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագրով ներկայացված առաջարկությունները: Համապատասխան հանձնարարականներ են տրվել ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին:


Մեկ այլ որոշմամբ, «ՀՀ 2007թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը հաստատել է ՀՀ 2007թ. պետական բյուջեի համապատասխան ծրագրով նախատեսված «Որոտան- Արփա-Սևան» թունելների շահագործման վարչություն» պետական հիմնարկի պահպանման, Որոտան-Արփա-Սևան ջրային համակարգի շահագործման, տեխնիկական վիճակի բարելավման և նորոգման 2007թ. ծրագիրը:


Գործադիրը որոշել է ՀՀ կառավարության 2007թ պահուստային ֆոնդի հաշվին 2007թ. առաջին եռամսյակում ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացնել 20 մլն 83 հազար դրամ՝ ընթացիկ տարվա մարտի 3-11-ը Փարիզում կազմակերպվող գյուղատնտեսական միջազգային ցուցահանդեսին մասնակցելու նպատակով:


ՀՀ 2007թ. պետական բյուջեում վերաբաշխում և ՀՀ կառավարության 2006թ. դեկտեմբերի 21-ի N1851-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելով, կառավարությունը 2007թ. իր պահուստային ֆոնդից 92 մլն 841.2 հազար դրամ է հատկացրել ՀՀ քաղաքաշինության նախարարությանը, որից՝ 72 մլն 876.2 հազար դրամ, ՀՀ Սյունիքի մարզի Տեղ գյուղի մշակույթի տան հիմնանորոգման և 19 մլն 965 հազար դրամ՝ ՀՀ Արմավիրի մարզի Արշալույս գյուղի դպրոցի շենքի հիմնանորոգման աշխատանքների ֆինանսավորման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 1մլրդ 300 մլն դրամ է հատկացվել նաև ՀՀ Վայոց Ձորի մարզպետարանին՝ Ջերմուկ քաղաքի ճոպանուղու ձեռքբերման և տեղադրման շինարարական աշխատանքների իրականացման համար քաղաքային համայնքին սուբվենցիա տրամադրելու նպատակով:


«Թանկարժեք մետաղների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը սահմանել է պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից ի պաշտոնե այլ անձանց օրենքով սահմանված նվազագույն աշխատավարձի 3000-ապատիկը գերազանցող արժողությամբ թանկարժեք մետաղներից և թանկարժեք քարերից պատրաստված նվերները ՀՀ թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարանից տալու կարգը:


Գործադիրը փոփոխություն և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2001թ. դեկտեմբերի 5-ի «Պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում շահութաբաժինների ՀՀ պետական բյուջե վճարման գործընթացում պետական բաժնեմասը կառավարող մարմինների աշխատանքը կազմակերպելու մասին» N 1194 որոշման մեջ՝ պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերություններում պետական բաժնեմասից ստացվող շահութաբաժինների հաշվարկման և վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Գույքահարկի մասին» և «Հողի հարկի մասին» ՀՀ օրենքներում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծերին՝ հիշյալ օրենքները ՀՀ ԱԺ-ի կողմից 2006թ. դեկտեմբերի 25-ին ընդունված «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով:


ՀՀ քաղաքացիական օրենսգրքին, ինչպես նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը թույլատրել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Լոռու մարզի Ձորագետ համայնքի Թումանյան կայարանի շենքի տակ գտնվող հողամասի նկատմամբ ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով (բացառությամբ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի) վճարել ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռքբերված հիշյալ գույքը նվիրաբերել Լոռու մարզի Ձորագետ համայնքին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով այնտեղ բնակվողներին օտարելու պայմանով:


«Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը թույլատրել է «Ոռոգում» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 3 մլրդ 726 մլն 982.549 հազար դրամ արժողությամբ ոռոգման համակարգերով և 5 մլն 135.156 հազար դրամ արժողությամբ գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց: Որոշվել է ՀՀ-ի կողմից ձեռքբերված հիշյալ գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում նշված գույքը, ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով, ներդնել համապատասխանաբար «Ախուրյան-Արաքս-ջրառ», «Դեբետ-Աղստև-ջրառ», «Որոտան-Արփա-ջրառ» և «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ներում:


Մեկ այլ որոշմամբ, «Ոռոգում» ՓԲԸ-ին թույլատրվել է նաև սեփականության իրավունքով իրեն պատկանող 2 մլրդ 913 մլն 713.349 հազար դրամ արժողությամբ ոռոգման համակարգերով և 126 մլն 723.850 հազար դրամ արժողությամբ գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև հիշյալ գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Նույն որոշմամբ թույլատրվել է «Սևան-Հրազդանյան-ջրառ» ՓԲԸ-ին՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող 1 մլն 119.788 հազար դրամ արժողությամբ ոռոգման համակարգերով և 5 մլն 131.255 հազար դրամ արժողությամբ գույքով վճարել այդ ընկերության կողմից տեղաբաշխված, պետությանը պատկանող համապատասխան քանակի բաժնետոմսերի՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռքբերման դիմաց, ինչպես նաև հիշյալ գույքն ամրացնել «ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին: Հանձնարարվել է ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ մեկամսյա ժամկետում որոշման մեջ նշված ոռոգման համակարգերն ու գույքը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով՝ անհատույց օգտագործման իրավունքով հանձնել համապատասխան ջրօգտագործողների ընկերություններին, ինչպես նաև ապահովել դրանց տեխնիկական վիճակի, օգտագործման ու պահպանության նկատմամբ հսկողության (վերահսկողության) իրականացումը: Փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության մի քանի որոշումներում ևս՝ դրանցում անհրաժեշտ ճշգրտումներ կատարելու նպատակով: Փոփոխությունները պայմանավորված են նաև «Քարահունջի ջրամբար», «Սպանդարյան» և «Հախում» ՋՕԸ-ները՝ վերակազմակերպման, միավորման միջոցով համապատասխանաբար «Որոտան», «Տոլորս» և «Բերդ» ՋՕԸ-ների կազմում ընդգրկվելու իրողությամբ:


Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2005թ. սեպտեմբերի 8-ի«Հայջրմուղկոյուղի», «Ջրմուղկոյուղի», «Նոր Ակունք», «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ-ներին գույք հանձնելու մասին» N1625-Ն որոշման մեջ՝ հիշյալ ընկերությունների միջև փոխանցվող գույքային հարաբերությունների ճշգրտման գործընթացներն ապահովելու նպատակով: Փոփոխությունները կապված են նաև համակարգում իրականացված կառուցվածքային փոփոխությունների և վերակազմակերպումների հետ:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2006թ. փետրվարի 16-ի «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող գույքը վարձակալությամբ փոխանցելու և ընկերությունը վերակազմակերպելու մասին» N 309-Ն որոշման մեջ՝ ՀՀ կառավարության՝ ի դեմս ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի, «Երևան Ջուր» ՓԲԸ-ի և «Ջեներալ դեզ Օ» կազմակերպության միջև 2005թ. դեկտեմբերի 14-ին ստորագրված «Երևանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ի սպասարկման տարածքի ջրային համակարգերի վարձակալության մասին» պայմանագրի շրջանակներում իրականացվող գործընթացները կանոնակարգելու նպատակով:


Կառավարությունը լրացումներ և փոփոխություններ է կատարել նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 4-ի «Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման մասին» N 318-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է անվճար բժշկական օգնության կազմակերպման ու ֆինանսավորման արդյունավետության և թափանցիկության բարձրացմամբ:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «Շափյուղա» ՓԲԸ-ի (ք.Վանաձոր)՝ 64 մլն 981 հազար դրամ գնահատված արժեք ունեցող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով՝ այն վերակազմակերպելով համանուն ԲԲԸ-ի: Որոշվել է նաև հետ վերցնել ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության «Հանրապետական հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված 839 քմ. մակերեսով և 57 մլն դրամ գնահատված արժեքով N1 մասնաշենքը (ք. Երևան, Էրեբունի 12) և ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Հայկ Գալստյանին:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված ք. Երւան, Հովհաննես Քաջազնունի փող. 11 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 245.8 քմ. մակերեսով, 7մլն 98.958 հազար դրամ հաշվեկշռային արժեքով ոչ բնակելի տարածքը հետ վերցնել և ամրացնել ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանությանը: Որոշմամբ նաև «ՀՎ Նախագիծ» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող ք. Երևան, Եր. Քոչարի 5 հասցեում գտնվող շենքի առաջին հարկի 103.4քմ. մակերեսով տարածքն ամրացվել է «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին՝ դատարանում քաղաքացու հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման վերաբերյալ դիմումի քննության դեպքում, այն անձի ներկայացուցչի մասնակցության ապահովման նպատակով, որի նկատմամբ լուծվում է բուժման հարցը:


Օրակարգում ընդգրկված այլ հարցերի թվում, ՀՀ 2007թ. պետական բյուջեի «ՀՀ արդարադատության նախարարության հատուկ ծառայողների վերապատրաստում» ծրագրի միջոցների հաշվին նախատեսվել է իրականացնել 300 հատուկ ծառայողի վերապատրաստման ծառայություն: Մեկ վերապատրաստվողի մեկ ժամվա արժեքը՝ 2007թ. համար սահմանվել է 1830 դրամ:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել նաև ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու մասին» N 224-Ն որոշման մեջ: Որոշումն ընդունվել է «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքի համաձայն, ըստ որի, մասնավորապես, քրեակատարողական ծառայողները, վերապատրաստումից բացի, պարտադիր պետք է անցնեն նաև հատուկ ուսուցում: Փոփոխությունները պայմանավորված են նաև հիշյալ որոշման դրույթները «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


Նիստում գործադիրը փոփոխություններ և լրացում է կատարել ՀՀ կատավարության 2003թ. հոկտեմբերի 30-ի «Պետական աջակցություն ՀՀ-ում մանկական խնամակալության կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը հաստատելու մասին» N 1419-Ն որոշման մեջ՝ հիշյալ ծրագրի իրականացման ընթացքում բնակարանի վարձակալություն, հանրակացարանի տրամադրում, նպաստի հատկացում և մի շարք այլ դրույթներում կատարված փոփոխությունների ամրագրման նպատակով:


Գործադիրը որոշել է հանձնարարել ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդից 3 մլն 558.945 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ 2007թ. փետրվարի 4-ին կայացած Շիրակի մարզի Կարմրաքար գյուղական համայնքի ղեկավարի, փետրվարի 11-ին կայանալիք Արմավիրի մարզի Բերքաշատ, Գեղակերտ, Դաշտ, Լեռնամերձ, Ծաղկունք գյուղական համայնքների ղեկավարների, փետրվարի 18-ին կայանալիք Արարատի մարզի Վերին Դվին, Լոռու մարզի Արդվի, Շիրակի մարզի Բայանդուր գյուղական համայնքների ղեկավարների, փետրվարի 25-ին կայանալիք Արագածոտնի մարզի Գեղադիր գյուղական համայնքի ղեկավարի, Վերին Սասնաշեն գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Գեղարքունիքի մարզի Գետիկ գյուղական համայնքի ղեկավարի, Դարանակ գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, Այգուտ, Փամբակ, Գեղամասար, Կախակն, Շատջրեք, Ներքին Շորժա գյուղական համայնքների ավագանու անդամների, Կոտայքի մարզի Քաղսի գյուղական համայնքի ղեկավարի, Սյունիքի մարզի Կուրսի գյուղական համայնքի ղեկավարի և Քարաշեն գյուղական համայնքի ավագանու անդամների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին և ՀՀ ընտրական օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Արմավիրի մարզի Նալբանդյանի գյուղական համայնքի ղեկավար Ռոլանդ Մկրտչյանի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված, ինչպես նաև որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և հիշյալ գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն: Հանձնարարվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ կառավարության 2007թ. պահուստային ֆոնդի հաշվին 334.325 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի միասնական հիմնադրամին՝ արտահերթ ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Գործադիրը որոշումներ է ընդունել Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային և Արջուտի գյուղական համայնքների որոշ հողերի կատեգորիաները փոխելու, ինչպես նաև ՀՀ կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև 2006թ. մարտի 9-ին փոխանակված հայտագրի հիման վրա Ճապոնիայի կառավարության՝ Զարգացմանն ուղղված պաշտոնական օգնություն «Սակավ ապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» ծրագրի շրջանակներում ՀՀ կառավարությանը տրամադրված 110 մլն իենի դրամաշնորհային ծրագիրը բարեգործական որակելու վերաբերյալ:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ