Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 29 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ տեղի ունեցավ հակակոռուպցիոն ծրագրերի հետ կապված աշխատանքները համակարգող հանձնաժողովի հերթական նիստը: Քննարկվեց տեխնիկական առաջադրանքի ծրագրի, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի հայեցակարգի նախագծերի քննարկումների վերաբերյալ վարչապետի կողմից նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման ընթացքը: Նկատի ունենալով, որ հակակոռուպցիոն ռազմավարության ծրագրի մշակման դրամաշնորհի տեխնիկական առաջադրանքի ծրագրի նախագծի վերաբերյալ սկզբունքային առարկություններ չեն եղել, որոշվեց այն հաստատել ամբողջությամբ: Փաստաթուղթն ընդգրկում է նաև միջոցառումների կատարման ժամանակացույցը և առաջարկվող գնումների ծրագիրը: Նախագծի հաստատումը հնարավորություն է տալիս արդեն հոկտեմբերին կազմակերպել ծրագրով նախատեսված ապրանքների ու ծառայությունների գնումների մրցույթները, որոնք իրականացվելու են վարչապետի սեպտեմբերի 17-ի որոշմամբ լիազորված մամնի՝ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի միջոցով: Վարչապետը հանձնարարեց 10-օրյա ժամկետում քննարկել և լրամշակել նախապես միջազգային կազմակերպություններին ուղարկված և նրանց հավանությանն արժանացած Կոռուպցիայի դեմ պայքարի ՀՀ հայեցակարգի նախագիծը և այն ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ