Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 29 հունվարի 2007

Այսօր կառավարությունում տեղի է ունեցել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:

Խորհուրդը քննարկել է «ՀՄՀ-Հայաստան» ծրագրի առաջընթացի 2006թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների եռամսյակային հաշվետվությունը, որը ներկայացրել է «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ՊՈԱԿ-ի գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը: Զեկուցողը նշել է, որ ծրագիրը հաշվետու ժամանակահատվածում, ըստ էության, ավարտել է նախապատրաստական և կայացման փուլը ու 2006թ. սեպտեմբերի 29-ին պաշտոնապես մտել ուժի մեջ: Ստորագրվել են «Հազարամյակի մարտահրավեր կորպորացիայի» և ՀՀ կառավարության միջև 2006թ. մարտի 27-ին կնքված համաձայնագրին հարակից՝ Գնումների մասին, Հատկացումների մասին և ծրագրի Կառավարման մասին լրացուցիչ համաձայնագրերը: Հատկացումների մասին համաձայնագրի և ֆինանսական հատկացումների ժամանակացույցի համաձայն, 2006թ. դեկտեմբերի 31-ի դրությամբ ստացվել է առաջին դրամական հատկացումը՝ 1 մլն 389 հազար ԱՄՆ դոլարի չափով: Ներդրվել է սահուն և արդյունավետ կառավարման համակարգ՝ ի դեմս ծրագրի կառավարման խորհրդի և «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի, որին աջակցում են մի շարք ընկերություններ ու ծառայություններ: Զեկուցողը նշել է, որ ՀՄՀ ծրագրի վերահսկման համակարգում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում քաղաքացիական հասարակության կողմից ընտրված Շահառուների խորհուրդը, որի շնորհիվ հասարակությունը հնարավորություն է ստանում անմիջական մասնակցություն ունենալ ծրագրին: Հաշվետու ժամանակահատվածում ամբողջովին կազմավորվել է նաև ՊՈԱԿ-ի աշխատակազմը: Զեկուցողը հանգամանորեն անդրադարձել է ըստ ոլորտների ու ենթածրագրերի կատարված աշխատանքների ընթացքին ու արդյունքներին ևս:

Հաշվետվության քննարկումից հետո, հանձնարարվել է մեկամսյա ժամկետում՝ հաշվի առնելով արված դիտողություններն ու առաջարկությունները, լրամշակել այն և ներկայացնել «ՀՄՀ-Հայաստան» ՊՈԱԿ-ի կառավարման խորհրդի հաջորդ նիստի քննարկմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ