Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 28 սեպտեմբերի 2001

Այսօր Մոսկվայում տեղի ունեցավ ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի հերթական նիստը: Այն բացեց խորհրդի նախագահ, Վրաստանի պետնախարար Գեորգի Արսենիշվիլին: Քննարկվեցին 2001թ. մայիսի 31-ին Մինսկում կայացած նախորդ նիստի որոշումների կատարման ընթացքը, ինչպես նաև ԱՊՀ երկրների տնտեսական խորհրդի և արտգործնախարարների խորհրդի ներկայացրած ավելի քան մեկուկես տասնյակ հարցեր: Ըստ ԱՊՀ գործադիր կոմիտեի ներկայացրած տեղեկատվության, ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նախորդ նիստում ընդունված 24 փաստաթղթերից անցած ժամանակամիջոցում անդամ պետությունների մեծամասնության կողմից հաստատվել և ուժի մեջ են մտել 13-ը, այդ թվում՝ ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնին կից Համագործակցության անդամ երկրների լիազոր ներկայացուցիչների, ԱՊՀ մարմինների միասնական բյուջեի, մինչև 2005թ. ԱՊՀ զարգացման ծրագրի կատարման ընթացքի, համակարգչային տեղեկատվության ոլորտի հանցագործությունների դեմ պայքարում համագործակցության և այլ խնդիրների մասին: Խորհրդի նիստում քննարկվեց և հաստատվեց ԱՊՀ մարմինների 2000թ. միասնական բյուջեի (ծախսերի նախահաշվի) կատարման մասին որոշումը: Որոշումներ ընդունվեցին 2002թ.-ից ԱՊՀ անդամ երկրների հակաահաբեկչական կենտրոնի գործունեության ֆինանսական ապահովման, ԱՊՀ հակաօդային պաշտպանության միացյալ համակարգի ստեղծման և զարգացման համար ֆինանսական միջոցների հատկացման մասին: Կառավարությունների ղեկավարների խորհուրդը, ի գիտություն ընդունելով Համագործակցության երկրների երկաթուղային տրանսպորտի ոլորտում համաձայնեցված սակագնային քաղաքականության հաստատման հայեցակարգի վերաբերյալ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի 1996թ. հոկտեմբերի 18-ի որոշման կատարման ընթացքի մասին տեղեկատվությունը, ԱՊՀ անդամ երկրների երկաթուղային տրանսպորտի հարցերով խորհրդին հանձնարարեց՝ Համագործակցության երկրների երկաթուղային գերատեսչությունների միջև արդեն ընդունված համապատասխան փաստաթղթի շրջանակներում շարունակել աշխատանքը համաձայնեցված սակագնային համակարգի կատարելագործման ուղղությամբ: Նիստում քննարկվեցին և ընդունվեցին նաև ԱՊՀ անդամ երկրների միջև միջազգային երկաթուղային հաղորդակցություններում դժբախտ պատահարներից ուղևորների պարտադիր ապահովագրության, ձեռնարկություններում արտադրության անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության, ԱՊՀ անդամ երկրներ ներմուծվող ապրանքների նկատմամբ տեխնիկական, բժշկական, դեղագործական, սանիտարական, անասնաբուժական և ֆիտոսանիտարական նորմերի, կանոնների ու պահանջների կիրառման վերաբերյալ համաձայնագրերը: Որոշում ընդունվեց նաև մաքսային սահմանով ինտելեկտուալ սեփականության օբյեկտներ կրող ապրանքների տեղափոխման նկատմամբ մաքսային հսկողության կանոնների մասին: Խորհրդի այս նիստում զգալի տեղ էր հատկացված մշակութային և գիտակրթական համագործակցության խնդիրներին: Կառավարության ղեկավարների քննությանն էին ներկայացված մշակութային արժեքների ներմուծման և արտահանման, ԱՊՀ երկրներում բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերի ստեղծման և գործառնության կարգի վերաբերյալ համաձայնագրերի, Մոսկվայի Մ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանին հիմնարար բնական գիտությունների բնագավառում կադրերի պատրաստման գծով ԱՊՀ պետություններում բազային կազմակերպության կարգավիճակի շնորհման մասին որոշումների նախագծերը: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին հաջորդեց խորհրդի նախագահ Գեորգի Արսենիշվիլու, ՌԴ վարչապետ Միխայիլ Կասյանովի և ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ-գործադիր քարտուղար Յուրի Յարովի համատեղ մամուլի ասուլիսը: Ամփոփելով նիստի արդյունքները, Գ. Արսենիշվիլին այն գնահատեց արդյունավետ, նշելով, որ քննարկված գրեթե բոլոր հարցերը ընդունվեցին: Նա մեծապես կարևորեց մինչ նիստն սկսվելը ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը, որտեղ զրույցի հիմնական թեման սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների դատապարտումը և ամբողջ մարդկության համար չարիք դարձած ահաբեկչության դեմ համատեղ ուժերով արդյունավետ պայքարի ուղղությամբ տարվելիք աշխատանքներն էին: Հանդիպման ընթացքում ընդգծվել է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի գործունեության ակտիվացման անհրաժեշտությունը: ՌԴ վարչապետ Մ. Կասյանովը տեղեկացրեց, որ խորհրդի որոշմամբ հակաահաբեկչական կենտրոնի ֆինանսավորումը 50 տոկոսով կկատարի Ռուսաստանի Դաշնությունը, մյուս 50 տոկոսը կապահովեն ԱՊՀ անդամ մնացած երկրները: Անդրադառնալով անդամ երկրների կողմից ԱՊՀ կառույցների ֆինանսավորման համար կատարվող վճարումներին, Յու. Յարովը բարեխիղճ վճարողների շարքում նշեց նաև Հայաստանը: Նա տեղեկացրեց, որ ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարները որոշում են կայացրել ԱՊՀ-ի տասնամյակը պատշաճորեն նշելու մասին: Ընդհանուր առմամբ վարչապետների խորհրդի նիստում քննարկվել են տնտեսական բնույթի հարցեր, որոնց մեծ մասը նախապես քննարկվել է տնտեսական խորհրդում: ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստում ընդունվել է հայտարարություն սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ում կատարված աննախադեպ ահաբեկչության կապակցությամբ: Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարների Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կառավարությունների ղեկավարները, որոնք Մոսկվայում հավաքվել են ԱՊՀ կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին, վճռականորեն դատապարտում են 2001թ. սեպտեմբերի 11-ին ԱՄՆ-ի տարածքում կատարված միջազգային ահաբեկչության աննախադեպ գործողությունը և անկեղծորեն խոր ցավակցություն են հայտնում բոլոր տուժածներին, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին: Մենք ընդգծում ենք, որ ահաբեկիչների լկտի մարտահրավերը պետք է ստանա համաշխարհային հանրակցության համատեղ հակահարվածը: Այսօր միջազգային ահաբեկչությունը առաջիններից մեկն է դարձել աշխարհի անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգների շարքում: Անհրաժեշտ է քաղաքական հայտարարություններից անցնել որոշակի քայլերի ու գործողությունների, մշակել միջազգային երկարատև համագործակցության ռազմավարություն ու մեխանիզմ՝ հակաահաբեկչական միջոցառումների արդյունավետության ապահովման համար: Նման միջոցառումները պետք է անցկացվեն ՄԱԿ-ի Կանոնադրությանը համապատասխան, միջազգային իրավունքի նորմերի պարտադիր պահպանմամբ: Դրանք կոչված են ոչ միայն կանխելու ողբերգությունների կրկնությունը, չեզոքացնելու ահաբեկչական կենտրոնները և դրանց պարագլուխներին, այլև վերացնելու ահաբեկչությունը սնող միջավայրն ու ծայրահեղականության այլ ուժային դրսևորումները: Հատուկ ուշադրություն պետք է դարձնել ահաբեկչական և ծայրահեղական կազմակերպությունների ու խմբերի ֆինանսավորմանը հակազդելու միջոցառումներին, ընդ որում այդ ջանքերը պետք է ուղղված լինեն ինչպես սեփական պետության, սեփական քաղաքացիների, այնպես էլ հավասարապես այլ պետությունների և դրանց քաղաքացիների անվտանգության ապահովմանը: Պետությունների հակաահաբեկչական համալիր համագործակցության կոորդինացման, այդ թվում տարածաշրջանային մակարդակով, կենտրոն են կոչված դառնալու նախ և առաջ Միացյալ ազգերի կազմակերպությունը, նրա Անվտանգության խորհուրդը: Այդ բնագավառում հետևողական տարածաշրջանային փոխգործակցության օրինակ են դրսևորում Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունները, որոնք համակարգված իրավական հիմքի վրա համալիր միջոցառումներ են իրագործում միջազգային ահաբեկչության դեմ մղվող պայքարում: Ստեղծվել և արդեն գործում է ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնը: Մենք մտադիր ենք բարձրացնել փոխադարձ վստահության և օպերատիվության մակարդակը մասնակից պետությունների հատուկ ծառայությունների, անվտանգության մարմինների աշխատանքում՝ ԱՊՀ շրջանակներում հակաահաբեկչական համագործակցությունը ավելի արդյունավետ դարձնելու նպատակով: Մենք հավաստում ենք մեր պատրաստակամությունը՝ մասնակցելու նոր վտանգներն ու մարտահրավերները դիմագրավելու ընդունակ համապարփակ անվտանգության համակարգերի ձևավորմանն ուղղված համաշխարհային հանրության ջանքերին և այդ նպատակով սերտորեն համագործակցելու բոլոր պետությունների, միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային կառույցների հետ: Մոսկվա, 28 սեպտեմբերի, 2001թ.
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ