Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 26 հունվարի 2007



ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր շարունակվել են ՀՀ նախարարությունների և պետական կառավարման մարմինների ղեկավարների 2006թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները: Օրվա ընթացքում իրենց գերատեսչությունների կատարած տարեկան աշխատանքների մասին վարչապետին զեկուցել են ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի, տարածքային կառավարման նախարարները:



ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարար Կարեն Ճշմարիտյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ 2006թ. նախարարության գործունեությունը հիմնականում նպատակաուղղված է եղել տնտեսության հեռանկարային զարգացման հիմքերի ապահովմանը, համաշխարհային տնտեսության մեջ ինտեգրման խորացմանը, ներդրումային ակտիվության խթանմանն ու ազատական տնտեսական քաղաքականության շրջանակներում մրցակցային միջավայրի բարելավմանը, ազգային ինովացիոն համակարգի կայացմանը: Մեծ ուշադրություն է դարձվել նաև տեղեկատվական տեխոնոլոգիաների ոլորտի զարգացմանը, միջազգային համագործակցության ընդլայնմանը, փոքր ու միջին ձեռնարկատիրությանը պետական աջակցության ձևերի և մեթոդների կատարելագործմանը, զբոսաշրջության զարգացման համալիր ծրագրերի իրականացմանը, տնտեսության մեջ տեխնիկական անվտանգության ժամանակակից համակարգի կայացմանը: Ըստ զեկուցողի, հաշվետու տարում արձանագրվել է համախառն արդյունքի 13.4 տոկոս աճ: Հայաստանը՝ համաձայն տնտեսության ազատականության միջազգային վարկանիշային գնահատականի, 161 երկրների շարքում զբաղեցրել է 32-րդ, ՀԲ-ի և Միջազգային ֆինանսական կորպորացիայի «Գործարարությամբ զբաղվելը 2007» զեկույցի համաձայն՝ 34-րդ տեղը (առաջ անցնելով ԱՊՀ և հարևան բոլոր երկրներից): Տարվա ընթացքում ձեռք բերված այլ արդյունքների թվում, նշվել է, որ 2005թ. 9 ամիսների համեմատությամբ, 2006թ. նույն ժամանակամիջոցում օտարերկրյա ներդրումների ծավալն աճել է 31.8 տոկոսով, արտաքին ապրանքաշրջանառության ծավալը կազմել է 3 մլրդ 198.3 մլն ԱՄՆ դոլար, աճի տեմպը՝ 115.2 տոկոս: 2006թ. Հայաստան է այցելել ավելի քան 380 հազար զբոսաշրջիկ: Հաշվետվության համաձայն, ոլորտի օրենսդրական կատարելագործման բնագավառում նախարարության կողմից մշակվել և 2006թ. ԱԺ-ում ընդունվել են «Ինովացիոն գործունեությանը պետական աջակցության մասին» և «Հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների մասին» ՀՀ օրենքները, մշակվել և շրջանառության մեջ են դրվել մի շարք ՀՀ օրենքների նախագծեր ու զարգացման ծրագրային փաստաթղթեր, այդ թվում՝ ՀՀ-ում ինովացիոն համակարգի ձևավորման և զարգացման 2005-2010թթ. ծրագիրը, արհեստագործության զարգացման հայեցակարգը, ՓՄՁ պետական աջակցության 2007թ. ծրագիրը: Զեկուցողը հանգամանորեն ներկայացրել է նաև արդյունաբերության, տեղեկատվական տեխնոլոգիաների, ընդերքօգտագործման, ստանդարտացման և չափագիտության, զբոսաշրջության, որակի վերահսկողության և մի շարք այլ ոլորտներում նախարարության տարեկան գործունեության հիմնական արդյունքները:



ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2006թ. ևս, 5-րդ տարին անընդմեջ, ապահովվել է երկնիշ տնտեսական աճ (13,4 տոկոս): Շարունակվել է նաև ՀՀ պետական բյուջեի եկամուտների աճը՝ ինչպես հարկային, այնպես էլ ոչ հարկային եկամուտների գծով: Պետական բյուջեի ծախսերը (444.0 մլրդ դրամ) նախորդ տարվա ցուցանիշը գերազանցել են 14.6 տոկոսով: Ծախսերի ավելացումը հիմնականում ուղղված է եղել ԱՀՌԾ-ով նախանշված սոցիալական ոլորտներին՝ մասնավորապես, աղքատության ընտանեկան նպաստի գծով ծախսերն ավելացել են շուրջ 26, կենսաթոշակներինը՝ 22 տոկոսով: Կրթության ոլորտի պետական ծախսերն ավելացել են առնվազն 30 տոկոսով, ինչի շնորհիվ ուսուցիչների միջին աշխատավարձը 2006թ. աճել է 15.4 տոկոսով, միաժամանակ հնարավոր է եղել դպրոցներում իրականացնել կապիտալ վերանորոգման աշխատանքներ: Առողջապահությանն ուղղված ծախսերի 27 տոկոսով ավելացումը հնարավորություն է տվել առաջնային բուժօգնությունը դարձնել անվճար և բարձրացնել բուժանձնակազմի աշխատավարձերը: Հաշվետվության համաձայն, տարվա արդյունքներով աղքատությունը կրճատվել է ինչպես քաղաքային (30.7 տոկոս), այնպես էլ գյուղական բնակավայրերում (28.3 տոսոս): Նախարարության 2006թ. գործունեության այլ կարևոր արդյունքների թվում, նշվել են նաև Աղքատության կրճատման աջակցության վարկի նոր՝ 4-րդ վարկային ծրագրի նախապատրաստումը, ԱՄՆ «Հազարամյակի մարտահրավերներ» հիմնադրամի հետ համաձայնագրի ստորագրումը, որով տրամադրվելիք 235.6 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհային միջոցները կուղղվեն գյուղական ենթակառուցվածքների վերականգնմանը: Հաշվետու տարում մշակվել և հաստատվել են ՀՀ 2007-2009թթ. պետական միջնաժամկետ ծախսերի ծրագիրը, էլեկտրոնային գնումների համակարգի ներդրման ռազմավարությունը: Նշվել է նաև, որ 2006թ. իրականացված ֆինանսական ստուգումների արդյունքներով արձանագրվել են ընդհանուր առմամբ 9 մլրդ 155.6 մլն դրամի ֆինանսական խախտումներ, որից ենթակա է վերականգնման/վերաձևակերպման 6 մլրդ 482 մլն դրամը, իսկ հաշվետու տարում իրացումը կազմել է 1 մլրդ 363.3 մլն դրամ: Ըստ հաշվետվության, 2006թ. նախարարության իրավասության շրջանակներում աշխատանքներ են իրականացվել նաև լիցենզիաների, օրենսդրական դաշտի կարգավորման և կատարելագործման ուղղություններով:



ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը հանգամանորեն ներկայացրել է տեղական ինքնակառավարման և տարածքային զարգացման, ջրային տնտեսության, փրկարար և սեյսմիկ պաշտպանության ծառայությունների, միգրացիայի, ազգային արխիվի և այլ ոլորտներում 2006թ. նախարարության կողմից իրականացված աշխատանքները: Ձեռք բերված արդյունքների թվում, մասնավորապես, նշվել է, որ ի կատարումն «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի, հաստատվել են ՀՀ մարզերի համայնքներում 2006թ. ֆինանսական և վարչական վերահսկողություն իրականացնելու աշխատանքային ծրագրերը, մշակվել է Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում տեղական ինքնակառավարման ոլորտին առնչվող գործողություններին վերաբերող ծրագրային առաջարկ՝ «Գյուղական համայնքներում միջհամայնքային միավորների ձևավորում և հզորացում» թեմայով: Ջրային տնտեսության ոլորտում կայացել է Երևանի «Ջրմուղ-Կոյուղի» ՓԲԸ-ի վարձակալության տրամադրման մրցույթը, որի արդյունքում պայմանագիր է կնքվել ֆրանսիական «General Deseau» կազմակերպության հետ, ստեղծվել է «Երևան Ջուր» ՓԲԸ-ն, մեկնարկել է ՀԲ-ի վարկային ծրագիրը՝ Երևանի ջրամատակարարման և ջրահեռացման ծառայությունների բարելավման ուղղությամբ, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի և նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի պատվերով իրականացվել է ՀՀ ոռոգման հատվածում ֆինանսական և կառուցվածքային բարեփոխումների իրականացման ծրագիրը: Զեկուցողը նշել է, որ հաշվետու տարում փրկարար ծառայության ոլորտում հանրապետության տարածքում գրանցվել են 7126 արտակարգ իրավիճակի դեպքեր, որոնց հետևանքով զոհվել է 483 և տուժել 4563 մարդ: Սեյսմիկ պաշտպանության ոլորտում ձեռք բերված արդյունքներից կարևորվել է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փորձագիտական նոր համակարգի ստեղծումը, Երևանի համար վաղ ահազանգման համակարգի նախագծի մշակումը, ՀՀ սեյսմիկ պաշտպանության ոլորտի կարևոր օբյեկտների ցանկի ճշգրտումը, առաջին անգամ Գյումրի և Վանաձոր քաղաքների տարածքների սեյսմիկ ռիսկի սխեմատիկ քարտեզների կազմումը: Անդրադառնալով միգրացիայի ոլորտին, զեկուցողը նշել է, որ 2006թ. ևս շարունակվել է 2004թ.-ից սկսված միգրացիայի դրական մնացորդի աճը: 2006թ. փախստականների հետ տարվող աշխատանքները հիմնականում նպատակաուղղված են եղել նրանց բնակարանային ապահովման և սոցիալական այլ խնդիրների լուծմանը:



Ըստ այդմ՝ 2006-ին 179 ընտանիք ստացել է բնակարանի գնման վկայագիր: 2007թ. նմանատիպ ծրագիր իրականացնելու նպատակով, ՀՀ պետական բյուջեում նախատեսվել է 815 մլն դրամ: ՀՀ-ում արխիվային գործի զարգացման ծրագրին համապատասխան, աշխատանքներ են իրականացվել նաև արխիվային փաստաթղթերի ֆիզիկական-տեխնիկական վիճակի վերահսկման ու բարելավման և այլ ուղղություններով:



ՀՀ տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանը վարչապետին զեկուցել է նաև 2006թ. ՀՀ մարզպետարանների գործունեության վերաբերյալ մարզպետների ներկայացրած հաշվետվությունների արդյունքները:



Վարչապետը հանձնարարել է առավել մեծ ուշադրություն դարձնել ջրային տնտեսության ոլորտում իրականացվող ծրագրերի ու աշխատանքների օպերատիվությանն ու արդյունավետությանը: Ինչպես քաղաքաշինության նախարարությանը, տարածքային կառավարման նախարարությանը ևս հանձնարարվել է ուսումնասիրել 2005-2006թթ. փախստականների բնակարանային ապահովման ծրագրի իրականացմանն ուղղված միջոցների իրացման վիճակը, ինչպես նաև առաջարկություններ ներկայացնել գործընթացին խոչընդոտող պատճառների վերացման վերաբերյալ:



Քննարկումների արդյունքում ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը՝ նկատի առնելով կատարված աշխատանքների ծավալը, որակն ու արդյունավետությունը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության 2006թ. գործունեությունը գնահատել է գերազանց: ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, տարածքային կառավարման նախարարությունների տարեկան գործունեությունն արժանացել է լավ գնահատականի:



Շաբաթվա ընթացքում 2006թ. գործունեության վերաբերյալ ՀՀ վարչապետին զեկուցել են նաև ՀՀ պաշտպանության նախարարը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության ղեկավարները:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ