Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունվարի 2007

Սահմանված ժամանակացույցի համաձայն, ՀՀ վարչապետին այսօր հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ քաղաքաշինության, մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարները:

ՀՀ քաղաքաշինության նախարար Արամ Հարությունյանը նշել է, որ նախարարությունը 2006թ. շարունակել է իրականացնել հանրապետությունում տարածական պլանավորման, ճարտարապետության և շինարարության, բնական և տեխնածին երևույթներից տարածքների պաշտպանության, բնակարանային-կոմունալ տնտեսության ոլորտներում իր գործառույթները: Աշխատանքներն իրականացվել են՝ ելնելով բնագավառի հեռանկարային զարգացման, ՀՀ կառավարության գործունեության, ինչպես նաև 2006թ. սոցիալ-տնտեսական ծրագրերով նախանշված հիմնախնդիրների լուծման անհրաժեշտությունից: Ըստ այդմ՝ տարածքների պլանավորման և ճարտարապետության ոլորտում 2006թ. մշակվել և ՀՀ կառավարության կողմից հաստատվել են 26 քաղաքային և գյուղական համայնքների գլխավոր հատակագծերի փաթեթները, նախարարությունը շարունակել է իրականացնել քաղաքաշինական նորմատիվատեխնիկական փաստաթղթերի (ՆՏՓ) միասնական համակարգի ստեղծման գործընթացը՝ մշակվել և գործողության մեջ են դրվել միջպետական և հանրապետական 10 ՆՏՓ-ներ, կատարվել են հանրապետության 4 գլխավոր մայրուղիների ճանապարհամերձ հատվածների գույքագրման կամ կառուցապատման աշխատանքներ: Բնակարանային-կոմունալ ոլորտում՝ գերակա խնդիր հանդիսացող ՀՀ 2006թ. պետական բյուջեի միջոցներով իրականացվող «Բնակարանային ապահովում՝ բնակարանների գնման վկայագրերի տեղադրման միջոցով» ծախսային ծրագրի շրջանակներում բնակարանների գնման վկայագրեր են տրամադրվել 761 անձանց, որոնցից 74-ը ձեռք են բերել բնակարան կամ բնակելի տուն: Հաշվետու տարում՝ ՀՀ պետական բյուջեով տարբեր ծրագրերով քաղաքաշինության նախարարությանը հատկացված միջոցների սահմաններում Երևանում և հանրապետության մարզերում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվել կրթական, մշակութային, առողջապահական և այլ օբյեկտների շինարարության ու հիմնանորոգման, բնակարանային շինարարության ուղղությամբ: Գիտատեխնիկական ոլորտում կատարված աշխատանքների թվում նշվել է հանրապետության բնակավայրերում տարբեր աստիճանի վնասվածություն ունեցող բնակելի շենքերի տեխնիկական վիճակի հետազոտման աշխատանքների համակարգումը, այդ շենքերի վերաբերյալ տվյալների հաշվառման իրագործումը: Հաշվետվության համաձայն, քաղաքաշինական պետական տեսչության կողմից կատարված աշխատանքների՝ մասնավորապես, քաղաքաշինական գործունեություն ծավալող սուբյեկտներին օրինական դաշտ բերելու արդյունքում, պետական և համայնքային բյուջե է մուտքագրվել մոտ 54 մլն 200 հազար դրամ: Հաշվետու տարում աշխատանքներ են իրականացվել նաև միջազգային համագործակցության, նախարարության գործունեությունն առավել հրապարակային դարձնելու ուղղությամբ:

Հաշվետվության մեջ առաջ քաշված հիմնախնդիրների քննարկման արդյունքում, վարչապետը հանձնարարել է մեկամսյա ժամկետում ուսումնասիրել 2005-2006թթ. փախստականների բնակարանային ապահովման խնդրի լուծման ծրագրի իրականացման վիճակը և առաջարկություններ ներկայացնել գործընթացն արագացնելու նպատակով: Հանձնարարվել է նաև նախարարության կողմից հնարավորինս ուժեղացնել վերահսկողությունը հատկապես շենքերի ու շինությունների սեյսմակայունության ապահովման, տարածքների կառուցապատման սահմանված նորմերի պահպանման նկատմամբ:

ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, նախարարության տարեկան գործունեությունն ուղղված է եղել ՀՀ կառավարության ծրագրային քաղաքականության, մշակութային ռազմավարության երկարաժամկետ ծրագրերի ձևավորմանը նպաստող քայլերի իրականացմանը, մշակութային ընդհանուր դաշտի ձևավորմանն ու միջազգային համագործակցության զարգացմանը: Զեկուցողը նշել է, որ ՀՀ պետական բյուջեում պատմամշակութային անշարժ ժառանգության պահպանության և վերականգնման համար նախատեսվող ֆինանսական միջոցների ծավալներն աստիճանաբար ավելացել են՝ 2004թ. 50 մլն դրամից 2005թ. հասնելով 486 մլն, իսկ 2006թ.՝ 720 մլն դրամի: Ըստ այդմ՝ 2004թ. վերականգնվել է 3, 2005թ. 6, իսկ 2006թ. 14 հուշարձան: Հաշվետու տարում զգալի միջոցներ են հատկացվել Հայաստանյան գրադարանների ավտոմատացված ցանցի ստեղծմանը, մեկնարկել է "Bibliobus"` «Գրադարան անիվների վրա» ծրագիրը: Հաշվետվության համաձայն, 2006թ. ընթացքում բացվել են Ե.Չարենցի տուն-թանգարանի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի նոր մշտական ցուցադրությունները, վերանորոգվել են Ա.Խաչատրյանի և Խ.Աբովյանի տուն-թանգարանների շենքերը: Պետական աջակցությամբ իրականացվել են 2 տիկնիկային, 2 հանրապետական և 2 միջազգային թատերական փառատոներ: Կինեմատոգրաֆիայի բնագավառում իրականացվել են «Ոսկե Ծիրան», «Ես եմ» և մանկապատանեկան կինոյի ու անիմացիայի միջազգային փառատոները: 2006թ. ավարտվել են 6 խաղարկային, 11 փաստավավերագրական և 3 անիմացիոն կինոնկարներ: Պետական աջակցություն է ցուցաբերվել 2 միջազգային և 5 հանրապետական երաժշտական փառատոների ու մրցույթների, լուսանկարչական արվեստի 1-ին մրցույթ-փառատոնին, հրատարակվել է նաև 137 անուն գիրք: Երիտասարդության ոլորտում իրականացված աշխատանքների թվում նշվել է, որ 2006թ. ավարտին է հասցվել Հայաստանի երիտասարդության ազգային զեկույցը, հիմնվել է «Երիտասարդ առաջնորդների դպրոցը», ՀՀ 10 մարզերում ստեղծվել և գործում են «Մարզային երիտասարդական կենտրոններ»՝ տեղական ինքակառավարման մարմինների, մարզային հասարակական ու միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությամբ: Իրականացվել են «Հայաստանն իմ հայրենիքն է», «Բազեի օրեր Արցախում» փառատոները, «Երազ իմ երկիր» մարզամշակութային ծրագիրը, հանրապետական ու համահայկական մի շարք երիտասարդական համաժողովներ ու գիտաժողովներ: Հաշվետվության մեջ նշվել են ոլորտի իրավական դաշտի բարելավման, միջազգային համագործակցության, ինչպես նաև նախարարության գործունեության հրապարակայնության ապահովման ուղղությամբ տարվա ընթացքում կատարված աշխատանքները ևս: Զեկուցողն անդրադարձել է նաև ոլորտում առկա և հրատապ լուծում պահանջող մի շարք հիմնախնդիրների՝ մասնավորապես, մարզերում մշակութային կյանքի կազմակերպման, թատրոնների, գրադարանների, թանգարանների վիճակի բարելավման հարցերին և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման վերաբերյալ:

Կարևորելով մշակույթի բնագավառում հիմնավորված և հեռանկարային ծրագրերի անհրաժեշտության խնդիրը, վարչապետը հանձնարարել է կարճ ժամկետում մշակել և կառավարության քննարկմանը ներկայացնել մշակութային քաղաքականության հայեցակարգի նախագիծ, որը կներառի նաև հաշվետվության մեջ բարձրացված հիմնախնդիրների լուծմանն ուղղված մոտեցումները:

Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը ՀՀ քաղաքաշինության և ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունների 2006թ. գործունեությունը գնահատել է բավարար՝ ակնկալելով, որ արված դիտողությունների և տրված հանձնարարականների իրականացման արդյունքում 2007թ. աշխատանքների գնահատականն ավելի բարձր կլինի:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ