Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 25 հունվարի 2007


 Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Կառավարությունն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով նախատեսված 2006թ. ընթացքում իրականացված աշխատանքների մասին տեղեկատվությունը, ինչպես նաև հավանություն է տվել ծրագրով նախատեսված 2007թ. ընթացքում իրականացվելիք միջոցառումների ցանկին և ժամանակացույցին: Հանձնարարվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, առողջապահության, կրթության և գիտության, գյուղատնտեսության, արտաքին գործերի, տարածքային կառավարման, բնապահպանության, առևտրի և տնտեսական զարգացման նախարարներին, ՀՀ ոստիկանության պետին և ՀՀ մարզպետներին (Երևանի քաղաքապետին)՝ ապահովել որոշմամբ նախատեսված միջոցառումների ժամանակացույցի կատարումը:


«Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, ինչպես նաև հիմք ընդունելով Երևան քաղաքի գլխավոր հատակագիծն ու դրա հիման վրա առաջ եկած քաղաքի զարգացման հեռանկարները՝ կառավարությունը որոշում է ընդունել Երևան քաղաքի վարչական սահմաններում որոշ տարածքներում իրականացվող քաղաքաշինական ծրագրերի նկատմամբ բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու վերաբերյալ: Որոշման հիմնավորումները վերաբերել են, մասնավորապես, Երևանի կենտրոնից կիսախարխուլ, ոչ սեյսմակայուն, հիմնականում վթարային բնակելի ֆոնդի վերացման, նոր ճանապարհների, ավտոկայանատեղերի, կանաչապատ տարածքների ստեղծման, մայրաքաղաքի ներդաշնակ կառուցապատման, քաղաքի կենտրոնում փողոցների ծանրաբեռնվածության նվազեցման նպատակների իրագործմանը: Սեփականության օտարման գործընթացը սկսելու վերջնական ժամկետ է սահմանվել 2008թ. հունվարի 1-ը, սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող պետական լիազոր մարմին՝ Երևանի քաղաքապետարանը: Որոշմամբ հաստատվել է նաև գերակա հանրային շահ ճանաչված տարածքների և դրանցում փաստացի առկա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրության կազմման կարգը և օրինակելի ձևը:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հաստատել է ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված սողանքային գոտում գտնվող բնակելի տների բնակիչների բնակարանային խնդիրների լուծման ծախսային ծրագրի մշակման աշխատանքներն ապահովող միջոցառումների ցանկը: Փաստաթղթով նախատեսվում են ՀՀ Կոտայքի մարզի Ողջաբերդ, Սյունիքի մարզի Քարահունջ և Վայոց Ձորի մարզի Մարտիրոս գյուղերի սողանքային գոտիներում գտնվող բնակելի տների տեխնիկական վիճակի ուսումնասիրութուն, դրանցում բնակվող ընտանիքների կազմի, զբաղեցրած բնակելի տների չափերի ճշտում, բնակիչների վերաբնակեցման խնդիրների լուծմանն ուղղված մոտեցումների հստակեցում:


Այլ որոշումներով գործադիրը սահմանել է ՀՀ թանկարժեք մետաղների զտարկման, բանկային ոսկու և ստանդարտացված ձուլակտորների արտադրության լիցենզիա ունեցող զտարկող կազմակերպություններին ներկայացվող պահանջները, ինչպես նաև նշված արտադրության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը:


Նիստում գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի 14-ի N1821-Ն որոշման մեջ՝ ՀՀ կառավարության 2007թ. գործունեության ծրագրում ընդգրկված «Ժողովրդագրական իրավիճակի բարելավմանն ուղղված սոցիալական ներդրումների» գերակա խնդրի կատարումն ապահովելու նպատակով: Որոշմամբ գերակա խնդրի կատարմանն ուղղված միջոցառումների իրականացման գործառույթներն ընդգրկվել են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կանոնադրության մեջ:


Կառավարության անդամները համաձայնություն են տվել «ՀՀ կառավարության և Մարոկկոյի Թագավորության կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագրի, «ՀՀ կենտրոնական բանկի և ՌԴ ապահովագրական վերահսկողության դաշնային ծառայության միջև» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկություններին: Մեկ այլ որոշմամբ, համաձայնություն է տրվել նաև «ՀՀ պաշտպանության նախարարության և ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի ու ԱՄՆ եվրոպական հրամանատարության միջև ՀՀ տարածքում «Համատեղ ձգտում-2007» զորավարժության անցկացման մասին» զորավարժության աջակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը:


Գործադիրը մեկ այլ որոշմամբ սահմանել է անտառների պետական մոնիտորինգի իրականացման կարգը: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարին՝ երկամսյա ժամկետում հաստատել անտառների պետական մոնիտորինգի իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության հավաքագրման ձևերը:


Կառավարությունը հավանություն է տվել «Դատախազության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: Մեկ շաբաթ ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին ու գերատեսչություններին՝ նախագծի վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարություն առաջարկություններ ներկայացնելու համար:


Այլ որոշումներով հավանություն է տրվել նաև «Ինտերնետով հրապարակային ծանուցման մասին», «Փաստաթղթերի հատուկ առաքման մասին», «Փոստային կապի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին», «ՀՀ դատական օրենսգիրքը գործողության մեջ դնելու մասին», «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», ինչպես նաև «Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին: Որոշում է ընդունվել նաև «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Ոստիկանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծերն անհետաձգելի համարելու վերաբերյալ:


«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը սահմանել է ՀՀ 2007թ. պետական բյուջեի «Սոցիալական օգնության ծառայությունների գործունեության կազմակերպման բնագավառում պետության կողմից համայնքի ղեկավարին պատվիրակված լիազորությունների իրականացման ֆինանսավորում» ծրագրով նախատեսված միջոցների շրջանակներում հիշյալ լիազորությունների իրականացման նպատակով՝ քաղաքային համայնքների ենթակայության յուրաքանչյուր սոցիալական ծառայության տարածքային գործակալության պետի մեկ հաստիքի և մասնագետի մեկ հաստիքի հաշվով ծախսերի տարեկան նորմատիվները:


Գործադիրը լրացումներ է կատարել ՀՀ կառավարության 1998թ. դեկտեմբերի 30-ի «Բնօգտագործման վճարի դրույքաչափերի մասին» N864 որոշման մեջ, որով սահմանվել են նաև պինդ օգտակար հանածոների դրույքաչափերը սև մետաղների համար: Որոշմամբ սև մետաղների մարվող պաշարների համար վճարի դրույքաչափը սահմանվել է 1 տոկոս՝ նման հանքավայրերի շահագործումը և սև մետալուրգիայի զարգացումը հանրապետությունում խթանելու նպատակով: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին՝ գործող օրենքում ճշգրտված հաշվարկ-հաշվետվությունների ներկայացման վերաբերյալ դրույթների սահմանման նպատակով:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին», «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


Մեկ այլ որոշմամբ գործադիրը հավանություն է տվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս: Նախագիծը մշակվել է՝ հաշվի առնելով ՀՀ տնտեսական մրցակցության հանձնաժողովի բնականոն գործունեության ապահովմանը, գործառույթների իրականացմանը և «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի կիրարկման արդյունավետության բարձրացմանը վերաբերող մի շարք դրույթների հստակեցման անհրաժեշտությունը: Հաշվի է առնվել նաև այդ բնագավառում միջազգային առաջավոր փորձը: Օրինագծի ընդունման հետ կապված, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին: 5-օրյա ժամկետ է տրվել՝ շահագրգիռ նախարարությունների ու գերատեսչությունների հետ նախագիծը մեկ անգամ ևս քննարկելու և վերջնական տեսքի բերելու համար: Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել «Հիմնադրամի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումեր կատարելու մասին» օրինագծին՝ օրենքի կիրառման ընթացքում առաջ եկած խնդիրների հետևանքով, մի շարք դրույթների կանոնակարգման նպատակով:


«Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» և «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է՝ խոնավ տարածքի էկոհամակարգի, դրա բաղադրիչների, բուսական ու կենդանական տեսակների պահպանությունը, բնականոն զարգացումը, վերարտադրությունն ու կայուն օգտագործումը ապահովելու նպատակով, ՀՀ Արարատի մարզի Փոքր Վեդի գյուղական համայնքի վարչական սահմաններում գտնվող, պետական սեփականություն հանդիսացող 50.28 հա խոնավ տարածքում ստեղծել «Խոր Վիրապ» պետական արգելավայր՝ ներառելով այն «Միջազգային նշանակություն ունեցող, հիմնականում որպես ջրային թռչունների բնակավայր, խոնավ տարածքների մասին» կոնվենցիայի Միջազգային նշանակության խոնավ տարածքների ցանկում:


Գործադիրը հաստատել է նաև «ՀՀ դրոշը զորամասի մարտական դրոշի հետ միաժամանակ դուրս բերելու և տեղադրելու կարգը»:


Նիտում կառավարությունը հանձնարարել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2007թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի հաշվին, 2 մլն 497.860 հազար դրամ հատկացնել ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողվին, 2007թ. հունվարի 14-ին կայացած Արմավիրի մարզի Տարոնիկ, Լոռու մարզի Վահագնի, Մեղվահովիտ, Սյունիքի մարզի Ձորաստան գյուղական համայնքների ղեկավարների, Սյունիքի մարզի Անտառաշատ գյուղական համայնքի ավագանու անդամների, 2007թ. հունվարի 21-ին կայանալիք Արագածոտնի մարզի Դերեկ, Շիրակի մարզի Ջաջուռ գյուղական համայնքների ղեկավարների և 2007թ. հունվարի 28-ին կայանալիք Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքային համայնքի ղեկավարի հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը ֆինանսավորելու համար:


Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ