Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 27 օգոստոսի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Հայաստանի Հանրապետությունում ուսուցչի մասնագիտական տոնը նշելու մասին որոշմամբ, կառավարությունը հոկտեմբերի առաջին կիրակի օրը սահմանեց ուսուցչի տոն: Այդ օրը պետականորեն նշելու առաջարկի նախաձեռնությունը ՀՀ վարչապետին կից կանանց խորհրդինն է, որը կառավարության կողմից ընդունվեց: Կառավարությունը հաստատեց «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման» կարգերը: Առաջինով, մասնավորապես, սահմանվում է պետբյուջեից ֆինանսավորվող գիտական և գիտատեխնիկական պետական նպատակային ծրագրերի ընտրության և հաստատման, դրանց իրականացման նախագծերի ընտրության, հաստատման և ֆինանսավորման կարգը: Ծրագրերն իրենցից ներկայացնում են գիտության և տեխնիկայի զարգացման ոլորտի գերակա ուղղությունների վերաբերյալ համալիր նախագծեր, որոնք ուղղված են ՀՀ սոցիալ-տնտեսական, գիտամշակութային խնդիրների արդյունավետ լուծմանը, հասարակության կենսական պահանջների բավարարմանը, համաշխարհային շուկայում մրցունակ արտադրանքի արտահանմանը: Ծրագրերի նախագծերը կարող են լինել կարճաժամկետ՝ 1-2 տարի և երկարաժամկետ՝ մինչև 5 տարի տևողությամբ: Հաստատված մյուս՝ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման» կարգը սահմանում է ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող գիտական պետական կազմակերպություններում հիմնարար և կարևորագույն նշանակություն ունեցող կիրառական հետազոտությունների իրականացման, գիտական և գիտատեխնիկական գործունեության ենթակառուցվածքի պահպանման ու զարգացման, ազգային արժեք ներկայացնող գիտական օբյեկտների պահպանման, գիտական կադրերի պատրաստման գծով պետական ծրագրերի հաստատման ու ֆինանսավորման կարգը: Իսկ «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ծրագրերի ֆինանսավորման կարգով» սահմանվում է գիտնականների և գիտահետազոտական խմբերի (կոլեկտիվների) նախաձեռնությամբ ներկայացված ու մրցութային կարգով ընտրված գիտական, փորձակոնստրուկտորական, գիտամանկավարժական, փորձատեխնոլոգիական, նախագծակոնստրուկտորական, նախագծատեխնոլոգիական, հետախուզական հետազոտությունների մշակումների, աշխատանքների, նախագծերի իրականացման, պետբյուջեից պայմանագրային ֆինանսավորման կարգը: Հաշվի առնելով Ուկրաինայի «Ինտեր կոնտակտ» ԲԲԸ-ի առաջարկությունը «Նաիրիտ -1» ՓԲԸ-ում ներդրումներ կատարելու վերաբերյալ, կառավարությունը որոշեց թույլատրել արդյունաբերության և առևտրի նախարարությանը՝ օրենքով սահմանված կարգով իրականացնել «Նաիրիտ -1» ՓԲԸ-ի կանոնադրական կապիտալի ավելացումը 6,6 մլրդ դրամով, լրացուցիչ սովորական անվանական բաժնետոմսերի տեղաբաշխման ճանապարհով: Նախարարությանը թույլատրվեց նաև բանակցություններ վարել «Ինտեր կոնտակտ» ընկերության հետ՝ լրացուցիչ բաժնետոմսերի ձեռքբերման պայմանների վերաբերյալ և 1-ամսյա ժամկետում ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել ներդրողի կողմից «Նաիրիտ -1» ՓԲԸ-ում լրացուցիչ տեղաբաշխվող բաժնետոմսերի տեղաբաշխման ընթացակարգի և ձեռքբերման պայմանների մասին պայմանագրի նախագիծը: Գործադիրը որոշում կայացրեց նաև ՀՀ 2001 թ. պետբյուջեում «Նախորդ բյուջետային տարիների արդյունքներով առաջացած պարտքերի մարում» ծրագրով նախատեսված հատկացումների բաշխման մասին, որով մի շարք ոլորտներում նախորդ տարիներին կուտակված պարտքերի մարման նպատակով որոշակի ֆինանսական միջոցներ են հատկացվում բյուջեից: Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համալիր ծրագրի և սահմանամերձ տարածաշրջանների տարեկան ծրագրի նախագծերին, որոնք կներկայացվեն ԱԺ: Նիստում որոշում ընդունվեց ՀՀ հանրակրթական համակարգի բարեփոխումների փորձնական ծրագրի իրականացման արդյունքների և դրանից բխող միջոցառումների մասին: ՀՀ ազգային անվտանգության նախարարության զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների հանգիստը և առողջարանային բուժումը արդյունավետ կազմակերպելու նպատակով, որոշվեց ստեղծել «Արեգունի առողջարանային կենտրոն» ՓԲԸ: Այսօրվա նիստում գործադիրը համաձայնություն տվեց մոտ մեկ տասնյակ համաձայնագրերի կնքման առաջարկությունների, որոնց գերակշիռ մասը ընդգրկված են ԱՊՀ անդամ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի՝ սեպտեմբերի 28-ի նիստի օրակարգում:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ