Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հունվարի 2007


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ այսօր շարունակվել են ՀՀ նախարարությունների և պետական կառավարման մարմինների 2006թ. գործունեության հաշվետվությունների քննարկումները: Օրվա ընթացքում հաշվետվություններ են ներկայացրել ՀՀ բնապահպանության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի նախարարները, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչության ղեկավարները:


ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանի ներկայացրած հաշվետվության մեջ նշվել է, որ տարեկան գործունեության արդյունքում ապահովվել են Սևանա լճի մակարդակի բարձրացման կայուն միտումները, ավարտվել է «Սևան» և «Դիլիջան» ազգային պարկերի կառավարման պլանների մշակումը, որոնք արդեն իսկ հաստատվել են ՀՀ կառավարության կողմից: Ընթացքի մեջ է «Խոսրովի անտառ» պետական արգելոցի կառավարման պլանի մշակումը: Մշակվել է Սևանի էնդեմիկ ձկնատեսակների պոպուլյացիաների վերականգնման նպատակով արհեստական վերարտադրության նոր կենսատեխնոլոգիայի ներդրման հայեցակարգը ևս: Շարունակվել են «Օզոնային շերտը քայքայող նյութերի փոխարինում» ծրագրի իրականացման աշխատանքները: Զեկուցողը կարևորել է նաև ՀՀ-ում մաքուր տեխնոլոգիաների ազգային ծրագրի հիմնադրման և իրականացման ծրագիրը: Հանքարդյունաբերության ոլորտում, ըստ նրա, սկսվել է աճուրդային եղանակով հանքավայրերի տեղամասերի տրամադրման գործընթացը: Անդրադառնալով տեսչական-վերահսկողական աշխատանքներին, նախարարը նշել է, որ 2006թ. ծրագրային մուտքերն ապահովվել են ինչպես բնօգտագործման, այնպես էլ բնապահպանական վճարների բոլոր տեսակների գծով: Ընդգծվել է, որ պայմանագրային պարտավորությունների չկատարման պատճառով դադարեցվել են 23 կազմակերպության հանքային իրավունքները:


Վարչապետը հանձնարարել է՝ ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի հետ, քննարկել և առաջարկություններ ներկայացնել ընդերքօգտագործման ոլորտը կարգավորող օրենսդրական, ինստիտուցիոնալ փոփոխությունների, լիազորությունների տարանջատման և հստակեցման վերաբերյալ: Հանձնարարվել է նաև անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել անտառային ռեսուրսների՝ այդ թվում հատուկ պահպանվող տարածքների, ինչպես նաև ընդերքօգտագործման ոլորտների վերահսկողության բարելավման ուղղությամբ:


ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Անդրանիկ Մանուկյանի ներկայացրած հաշվետվության համաձայն, 2006թ. նախարարությունն այդ ոլորտների պետական կարգավորման, համակարգի պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերությունների գործունեության կառավարման և համակարգման միջոցով ապահովել է տնտեսության մյուս ճյուղերի կազմակերպությունների և ազգաբնակչության պահանջները՝ ուղևորների և բեռնափոխադրումների, փոստային ծառայությունների մատուցման, ռադիո և հեռուստահաղորդումների բնագավառներում: Ըստ զեկուցողի, հաշվետու տարում, մասնավորապես, աճել է «Հայկական երկաթուղի» ՓԲԸ-ի բեռնափոխադրումների ծավալը, իսկ ընկերության գործունեության կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով, ՀՀ կառավարության կողմից հավանության է արժանացել այն կոնցեսիոն պայմանագրով կառավարման հանձնելու նախագիծը: Տարեկան գործունեության այլ արդյունքների թվում, զեկուցողը կարևորել է նաև պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման ծրագրով իրականացված 10 մլրդ 757.6 մլն դրամի շինարարական աշխատանքների իրականացումը: Որոշակի աշխատանքներ են կատարվել նաև տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգման, պետական (միջպետական և հանրապետական) նշանակության ավտոճանապարհների պահպանման և շահագործման ծրագրերի իրականացման ուղղությամբ: Նախարարն ընգծել է, որ բջջային կապի երկրորդ օպերատորի մուտքը հայաստանյան շուկա, առողջ մրցակցության ձևավորման հետևանքով, էական ազդեցություն է ունեցել բջջային կապի մատուցվող ծառայությունների ընդլայնման, սակագների նվազման վրա:


Վարչապետը, կապի բնագավառում նախարարության գործունեության կապակցությամբ, կարևորել է, մասնավորապես, հանրապետության հեռավոր մարզերում հեռուստատեսային ծրագրերի սփռման, որակյալ կապի ապահովման խնդիրները:


ՀՀ էներգետիկայի նախարար Արմեն Մովսիսյանը 2006թ. ոլորտում իրականացված ծրագրային-ռազմավարական նշանակության միջոցառումների թվում, ատոմային էներգետիկայի բնագավառում կարևորել է, մասնավորապես, «ՀԱԷԿ» ՓԲԸ-ում աշխատած միջուկային վառելիքի չոր եղանակով պահպանման պահեստարանի կառուցման, միջազգային դոնոր կազմակերպությունների հետ համագործակցությամբ ատոմակայանի անվտանգության բարձրացման միջոցառումների իրականացման հարցերը, էլեկտրաէներգետիկայի ոլորտում՝ Հայաստանի, Իրանի և Վրաստանի միջև նոր 400ԿՎ լարման էլեկտրահաղորդման գծերի կառուցման անհրաժեշտության վերաբերյալ եռակողմ համաձայնագրի ստորագրումը: Վերականգնվող էներգետիկայի ոլորտում և էներգախնայողության ասպարեզում ներդրումային քաղաքականության խթանման առումով հատկանշական է համարվել ՀԲ-ի, ՎԶԵԲ-ի և Քաֆեսջյան հիմնադրամի կողմից «Էներգախնայողության և վերականգնվող էներգետիկայի հիմնադրամի» և գերմանական KFW բանկի աջակցությամբ «Փոքր ՀԷԿ-երի զարգացման հիմնադրամի» ստեղծումը: Նշվել է, որ հաշվետու տարում հիմնականում ավարտվել են Իրան-Հայաստան գազամուղի Մեղրի-Քաջարան հատվածի կառուցման շինարարական աշխատանքները: 2006թ. ընթացքում գազաֆիկացվել և վերակագնվել է 78221 բնակիչ բաժանորդների գազամատակարարումը՝ բաժանորդների ընդհանուր թիվը հասցնելով շուրջ 443 հազարի, վերագործարկվել են 750.35 կմ գազաբաշխիչ և 1.17 կմ մայրուղային գազատարեր, էլեկտրաքիմիական պաշտպանության 69 կայաններ: Ըստ զեկուցողի, 2006թ. շարունակվել է նաև էներգետիկայի ոլորտի իրավական դաշտի կատարելագործման գործընթացը:


ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը նշել է, որ հաշվետու տարում մշակվել և ներդրվել է պետական գույքի հաշվառման միասնական համակարգ, որը մշտապես լրամշակվում և արդիականացվում է՝ ապահովելով տեղեկությունների հավաստիությունն ու տվյալների հավաքագրման (նաև տրամադրման) անընդհատությունը: 2006թ. շարունակվել է պետական գույքի մասնավորեցման և օտարման գործընթացը, որի արդյունքում գույքի սեփականաշնորհման հաշվին ՀՀ պետական բյուջե է մուտքագրվել 455 մլն 420,4 հազար դրամ և 550 հազար ԱՄՆ դոլար, որից համայնքային բյուջեներ է փոխանցվել 42 մլն 157,1 հազար դրամ: Գույքի օտարումից ստացված միջոցները կազմել են 1 մլրդ 283 մլն 119,7 հազար դրամ, որից համայնքային բյուջեներ է փոխանցվել 25 մլն 133,6 հազար դրամ: Գործընթացի հրապարակայնությունն ապահովելու նպատակով, վարչության կողմից յուրաքանչյուր եռամսյակ ներկայացվել է համառոտ տեղեկատվություն՝ մասնավորեցման, օտարման և այլ գործարքների վերաբերյալ: 2006թ. գործունեության արդյունքների թվում, զեկուցողը կարևորել է նաև ՀՀ կառավարության կողմից Պետական գույքի կառավարման հայեցակարգի ընդունումը:


ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ Մանուկ Վարդանյանի ներկայացրած հաշվետվությունում նշվել է, որ կադաստրային քարտեզագրման գրաֆիկական նյութերի հիման վրա հանրապետության բոլոր համայնքների վարչական և վարչական տարածքներից դուրս տարածքներում արդեն ավարտվել են հողերի սկզբնական հաշվառման աշխատանքները, որի ընթացքում ճշգրտվել է համայնքների հողային ֆոնդի առկայությունը՝ ըստ նպատակային նշանակության, սեփականության սուբյեկտների և հողատեսքերի: Կազմվել է ՀՀ հողային հաշվեկշիռը նոր պահանջներով, որը ներկայացվել է ՀՀ կառավարության հաստատմանը: Հաշվետու տարում, ըստ զեկուցողի, աշխատանքներ են իրականացվել տեղագրական քարտեզագրման, կադաստրային քարտեզագրման, աշխարհագրական հաշվառման ու գրանցման և երկրատեղեկատվական համակարգի ստեղծման ուղղություններով: Ամբողջությամբ ավարտվել են աշխատանքները գեոդեզիայի ոլորտում, որի արդյունքում ՀՀ տարածքում ստեղծվել և ներդրվել է WGS-84 համաշխարհային գեոդեզիական կոորդինատային համակարգում պլանային գեոդեզիական նոր ցանցը: 2006թ. շարունակվել են գույքահարկի հարկման բազաների համալրման աշխատանքները՝ գնահատվել է շուրջ 71900 շենք և շինություն: Զեկուցողը նշել է, որ 2006թ.՝ նախորդ տարվա համեմատությամբ, փոփոխվել է անշարժ գույքի շուկայի ակտիվության աշխարհագրությունը՝ տարեցտարի Երևան քաղաքի համեմատությամբ առավել մեծ քանակով անշարժ գույքի գործարքներ են արձանագրվում մարզերում: ՀՀ 916 համայնքներում ավարտվել են դրանց վարչական սահմաններում գտնվող պետական սեփականության հողերն անհատույց սեփականության իրավունքով համայնքներին փոխանցելու, ինչպես նաև համայնքների վարչական սահմանների նկարագրման աշխատանքները, ՀՀ կառավարություն է ներկայացվել 74 համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմա: Ընդգծվել է նաև, որ տարվա ընթացքում հսկողություն է իրականացվել պետական և համայնքային սեփականության հողերի օտարումների և վարձակալության, աճուրդների և մրցույթների կազմակերպման ու անցկացման օրինականության նկատմամբ:


Քննարկումների արդյունքում ՀՀ բնապահպանության, տրանսպորտի և կապի, էներգետիկայի նախարարությունների, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի և պետական գույքի կառավարման վարչության 2006թ. գործունեությունն արժանացել է լավ գնահատականի: Միաժամանակ, վարչապետը հանձնարարել է ակտիվացնել աշխատանքները ընթացքի մեջ գտնվող ծրագրերի իրականացման ուղղությամբ՝ ուշադրություն հրավիրելով նաև աշխատանքների կատարման որակի և արդյունավետության բարձրացման վրա:




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ