Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 23 հունվարի 2007



Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի նիստ, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Հանձնաժողովը քննարկել և հաստատել է նախորդ նիստի հանձնարարականի համաձայն՝ արված բոլոր առաջարկությունների հիման վրա կազմված հոբելյանական միջոցառումների ծրագիրը և դրա իրականացման ժամանակացույցը: Ծրագրի համաձայն ապրիլի 16-ին տեղի կունենա Կարեն Դեմիրճյանի անվան թանգարանի պաշտոնական բացումը, տարվա ընթացքում նախատեսված են նաև Կ.Դեմիրճյանի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի նկարահանում, Երևանի հանրակրթական դպրոցներում Կ.Դեմիրճյանին նվիրված բաց դասերի անցկացում, հոբելյանական նամականիշով բացիկի հրատարակում, Կ.Դեմիրճյանի 75-ամյակին նվիրված աշխատանքային օրացույցի տպագրում: Լույս կտեսնի «Կաթիլներ մեծ ծովից» հուշապատումների երկրորդ գիրքը, հոկտեմբերի 2-րդ կեսին կբացվի Կ.Դեմիրճյանին նվիրված լուսանկարչական ցուցահանդես: Հոբելյանի օրերին միջոցառումներ կկազմակերպվեն նաև Գյումրիում ու Վանաձորում, Կարեն Դեմիրճյանի կյանքի և գործունեության վերաբերյալ հաղորդումներ կտրվեն ռադիոյով և հեռուստատեսությամբ:



Կարեն Դեմիրճյանի ծննդյան օրը՝ ապրիլի 17-ին, կկայանա հոբելյանական հանդիսավոր երեկո՝ Ալ.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Նույն օրը տեղի կունենա նաև այցելություն Կոմիտասի անվան պանթեոն և պսակադրություն Կարեն Դեմիրճյանի շիրիմին:



Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությանը՝ մասնագետների հետ քննարկել և առաջարկություններ ներկայացնել նաև  Երևանի Մ.Մաշտոցի պողոտայում տեղադրվելիք Կ.Դեմիրճյանի հուշարձանի ստեղծման մրցույթի հայտարարման վերաբերյալ:



Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ