Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

կիրակի, 31 դեկտեմբերի 2006

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:


Սիրելի հայրենակիցներ` մայր հայրենիքում, Սփյուռքում, Արցախում, Ջավախքում,


շնորհավորում եմ բոլորիդ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ: Քիչ հետո ժամացույցի զարկերը կազդարարեն անցնող տարվա վերջին վայրկյանները և նոր տարվա սկիզբը: Այն թող ձեզանից յուրաքանչյուրի համար դառնա նաև նոր հաջողությունների ու ձեռքբերումների սկիզբ: Բոլորիս համար, անկասկած, մեծագույն ձեռքբերում է մեր պետության անկախությունը, որի 15-ամյա հոբելյանը նշեցինք այս տարի: Վստահ եմ, որ Անկախության հետագա հոբելյանները նշելիս առիթ ենք ունենալու խոսելու շատ ավելի մեծ հաջողությունների մասին, որոնց հիմքերն այսօր են դրվում և ամրանում: Տնտեսական տարին մենք փակում ենք դրական ցուցանիշներով. Կառավարությանը հաջողվեց նախատեսված ժամկետներում և ամբողջովին կատարել պետական բյուջեով ստանձնած պարտավորությունները, տարեվերջին արձանագրում ենք առնվազն 13 տոկոս տնտեսական աճ:


Տարեցտարի պետական բյուջեի հնարավորությունների մեծացմանը զուգընթաց՝ մենք ավելացնում ենք սոցիալական ոլորտի ծախսերը և այդ առումով, 2006-ը ևս բացառություն չէր: 2007 թվականին պետական բյուջեով արդեն նախատեսված է աշխատավարձերի, կենսաթոշակների, նպաստների, կրթության, առողջապահության և մի շարք այլ ոլորտներում հատկացումների զգալի աճ, որը շարունակական է լինելու: Անշուշտ, այս ամենի հետ մեկտեղ մենք դեռևս ունենք բազում չլուծված խնդիրներ ու մտահոգություններ, որոնցից մեկն էլ համախառն ներքին արդյունքի հավասարաչափ բաշխումն է՝ ծայրահեղ աղքատների և հարուստների միջև բևեռացվածության թուլացումը, կոռուպցիայի դեմ առավել խորքային և հետևողական պայքարը, կարևորագույն մի շարք ոլորտներում բարեփոխումների ընթացքն արագացնելն ու արդյունավետության բարձրացումը: Մենք մեր ջանքերն ուղղելու ենք նաև այս խնդիրների լուծմանը: Ոչ պակաս կարևոր է քաղաքական տարին, որը ևս փակում ենք առանց ցնցումների: Առջևում խորհրդարանական ընտրություններն են և ես հուսով եմ, մենք բոլորս՝ իշխանությունները, քաղաքական ուժերը, հասարակությունը, ամեն ինչ կանենք այն բարձր մակարդակով անցկացնելու համար:


Ընդունված է Ամանորը նշել հարազատների ու մտերիմ մարդկանց շրջապատում, ընկերների հետ հաճույքով կիսել ուրախության պահն ու տոնական տրամադրությամբ միմյանց բարեմաղթանքներ հղել: Անկեղծորեն միանում եմ բոլորիդ բարեմաղթանքներին: Ցանկանանք միմյանց ամենից առաջ խաղաղություն, որի համար մեր ժողովուրդը շատ թանկ է վճարել, համախմբվածություն` արտաքին ու ներքին բոլոր մարտահրավերներին դիմակայելու համար, առողջություն, անսահման սեր և ջերմություն բոլորիդ ընտանիքներին և ամուր հավատ` մեր պետության նկատմամբ:


Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ