Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 դեկտեմբերի 2006


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:


Մինչև նիստի սկսվելը, պետական կառավարման համակարգում արդյունավետ աշխատանքի համար ՀՀ նախագահի հրամանագրով Անանիա Շիրակացու մեդալով պարգևատրված ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանին, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանին, ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ Լևոն Շահվերդյանին, ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Սիմոն Պապյանին, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Արայիկ Պետրոսյանին ՀՀ վարչապետը շնորհավորել և հանձնել է պարգևները: Վարչապետը նոր հաջողություններ է մաղթել նրանց աշխատանքային հետագա գործունեության մեջ և անձնական կյանքում:


Այնուհետև, անցնելով օրակարգի հարցերին, կառավարությունը հավանություն է տվել տուբերկուլյոզի դեմ պայքարի 2007-2015թթ. ազգային ծրագրին և դրա իրականացման ժամանակացույցին: Ծրագիրը մշակվել է՝ հիմք ընդունելով ՀՀ սահմանադրությունը, «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը: Ազգային ծրագրի ներդրման նպատակն է՝ ՀՀ-ում 2007-2015թթ. ընթացքում բարելավել համաճարակաբանական իրավիճակը՝ հիվանդացության և տուբերկուլյոզից մահացության, տուբերկուլյոզի կայուն ձևերի զարգացման աճի կասեցման և նվազեցման միջոցով: Ծրագրում հաշվի են առնվել նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և այլ միջազգային կազմակերպությունների կողմից առաջարկվող, տուբերկուլյոզը կասեցնելու նպատակով մշակված նոր միջազգային ռազմավարությունում տեղ գտած հիմնական ուղղություններն ու գործունեության տարրերը, ինչպես նաև տուբերկուլյոզով հիվանդներին օգնության միջազգային չափանիշները: Այն լիովին համապատասխանում է նաև հիշյալ նոր միջազգային ռազմավարության իրականացման ժամանակացույցին:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «ՀՀ համայնքների զարգացման մակարդակների և հնարավորությունների գնահատման» հայեցակարգին ևս: Որոշումն ընդունվել է՝ ելնելով ՀՀ կառավարության 2005թ. հունիսի 1-ի «ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջև աղքատության կրճատման աջակցության երկրորդ վարկի առաջընթացն ապահովելու միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N 939-Ն որոշմամբ հաստատված միջոցառումներն ապահովելու նպատակով մշակված «Գյուղական բնակավայրերի ենթակառուցվածքների ռազմավարությանն ուղղված գործողությունների ծրագրի» պահանջներից: Հանձնարարվել է ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը՝ 2007թ.-ին, իրավասու նախարարությունների հետ համատեղ, մշակել և ներկայացնել առաջարկություններ՝ համայնքների առանձնացված տիպատեսակների ենթակառուցվածքների առաջնահերթ զարգացման վերաբերյալ:


Գործադիրը հավանություն է տվել «Սոցիալական ապահովության քարտերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որը նպատակ ունի համապատասխանեցնել սոցիալական քարտերի կիրառումն ապահովող օրենքները ՀՀ սահմանադրական դատարանի 2006թ. հոկտեմբերի 4-ի N ՍԴՈ-649 որոշմանը՝ սոցիալական քարտերից հրաժարվող քաղաքացիների համար այլընտրանքային լուծումներ առաջարկելու միջոցով, ապահովելով նրանց իրավունքների իրականացումը, ինչպես նաև սոցիալական քարտերի համակարգի բնականոն գործունեությունը: Նշվել է, որ, մասնավորապես, ՀՀ սահմանադրական դատարանի որոշման շրջանակներում նախատեսվում է սոցիալական քարտից հրաժարվողներին հնարավորություն տալ, իրենց իրավունքներն իրականացնելիս, յուրաքանչյուր դեպքի համար սոցիալական քարտի փոխարեն ներկայացնել սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանք: Այդ կապակցությամբ, նույն որոշմամբ հավանություն է տրվել նաև «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքների նախագծերին:


Մեկ այլ որոշմամբ, գործադիրը թույլատրել է Երևանի քաղաքապետին՝ Երևան քաղաքի Իսակով պողոտայի վրա գտնվող 400 քմ մակերեսով հողամասն անհատույց (մշտական) օգտագործման իրավունքով տրամադրել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն՝ հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը խորհրդանշող կոթող տեղադրելու նպատակով:


ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը հաստատել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի կողմից ներկայացված ՀՀ հողային ֆոնդի առկայության և բաշխման մասին հաշվետվությունը (հողային հաշվեկշիռը), ըստ որի ՀՀ տարածքը կազմում է 2974.3 հազար հեկտար, որից ոռոգվող է 207.1 հեկտարը: Նշվել է, որ այն կազմվել է 2006թ. հուլիսի 1-ի դրությամբ ընթացիկ հաշվառման տվյալների հիման վրա, ՀՀ կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի N 656 որոշմամբ հաստատված կարգի համաձայն՝ ըստ վարչատարածքային բաժանման: Ելակետային տվյալներ են ընդունվել 2002-2006թթ. ընթացքում կազմված և ՀՀ կառավարության համապատասխան որոշումներով ի գիտություն ընդունված համայնքների հողերի սկզբնական հաշվառման տվյալները: Հանձնարարվել է ՀՀ գյուղատնտեսության, բնապահպանության նախարարներին և ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին՝ իրենց կողմից կատարվող աշխատանքների արդյունքում հողային ֆոնդի կազմում տեղի ունեցող փոփոխությունները (բազմամյա տնկարկների հիմնում, նոր հողերի իրացում, անտառների հիմնում և այլն), ներկայացնել ՀՀ մարզպետներին, համապատասխան համայնքների ղեկավարներին և ՀՀ կառավարութանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ հողերի ընթացիկ հաշվառումն իրականացնելու համար:


«Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի համաձայն, կառավարությունը սահմանել է ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության վճարման համար նախատեսված ֆինանսական միջոցների չափերը՝ ըստ սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների՝ հաշվի առնելով ՀՀ 2007թ. պետական բյուջեով ընտանեկան նպաստի և միանվագ դրամական օգնության համար հատկացված միջոցները: Փաստաթղթի համաձայն, 2007 թվականի համար սահմանային ընտանիքների անապահովության միավորը պահպանվում է նույնը, փոխվում են երեխաներին տրվող հավելումների չափերը և պահպանվում դրանց չափի տարբերակման սկզբունքները: Թույլատրվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին՝ 2007թ. չորրորդ եռամսյակում, ըստ անհրաժեշտության, որոշմամբ սահմանված ֆինանսական միջոցները վերաբաշխել սոցիալական ծառայությունների տարածքային գործակալությունների միջև՝ ընդհանուր միջոցների 1 տոկոսի սահմաններում:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքի նախագծին, ըստ որի, արտակարգ դրության նպատակն է վերացնել այն հանգամանքները, որոնք նպաստել են դրա առաջացմանը, պաշտպանել սահմանադրական կարգը, ապահովել մարդու և քաղաքացու անվտանգությունը, իրավունքների և ազատությունների պաշտպանությունը:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. ապրիլի 6-ի «Պետական գույքի օտարման և բնական գազի սակագնի մեղմացման միջոցառումների մասին» N 449-Ն որոշման մեջ, որը պայմանավորված է նրանով, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2006թ. նոյեմբերի 29-ի N 298-Ն որոշմամբ 2007թ. հունվարի 1-ից սահմանվում են «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի կողմից սպառողներին վաճառվող բնական գազի նոր սակագներ: Որոշմամբ ամսական մինչև 10 000 խմ գազի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար, 90.000 դրամի փոխարեն, սպառողն այսուհետ կվճարի 84 000 դրամ (ներառյալ ԱԱՀ-ն), իսկ ամսական 10 000 խմ և ավելի սպառման դեպքում՝ 1000 խմ-ի համար, 146.51 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի փոխարեն, 153.26 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ (ներառյալ ԱԱՀ-ն):


«ՀՀ բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը որոշել է «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքով նախատեսված եկամուտների և ծախսերի գումարներն ավելացնել 6 մլն 36.9 հազարական դրամով: Այդ կապակցությամբ համապատասխան վերաբաշխում է կատարվել «ՀՀ 2006թ. պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքում և փոփոխություններ՝ ՀՀ կառավարության դեկտեմբերի 15-ի N 2162-Ն որոշման մեջ: Որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպանության համար Մինսկ քաղաքի Նագորնայա 12 հասցեում գտնվող շենքի ձեռք բերման ֆինանսական ապահովման անհրաժեշտությամբ:


Նիստում գործադիրը հավանություն է տվել «ՀՀ մաքսային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծին՝ ՀՀ կառավարության դեկտեմբերի 9-ի N 2200-Ն որոշմամբ հաստատված ՀՀ սահմանադրությունում փոփոխություններ և լրացումներ կատարելու արդյունքում 2006թ. փոփոխվող կամ նոր ընդունվող իրավական ակտերի ցանկի պահանջներն ապահովելու նպատակով: Որոշմամբ, մասնավորապես, առաջարկվում է հստակեցնել ՀՀ մշտական բնակության ժամանող անձանց կողմից իրենց անձնական օգտագործման գույքի ներմուծման դեպքում մաքսային արտոնությունների տրամադրման հարցերը կարգավորող դրույթները, ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային հայտարարագրման ենթակա լինելու դեպքերը, մաքսային հսկողության տակ գտնվող ապրանքներն ու տրանսպորտային միջոցները մաքսային մարմինների պատասխանատու պահպանությանը հանձնելու հետ կապված հարաբերությունների կարգավորումը: Խմբագրվել են նաև ՀՀ մաքսային օրենսգրքի՝ ինքնահայտարարագրման համակարգի ներդրմանը խոչընդոտող դրույթները:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որով առաջարկվում է, ՀՀ օրենսդրության մեջ ամրագրված ընդհանուր մոտեցմանը համապատասխան, ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնավարման առավելագույն տարիքը՝ 60-ի փոխարեն սահմանել 65 տարին:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է թույլատրել «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին ստեղծել «Երևանի պետական համալսարանի հրատարակչություն» և «Երևանի պետական համալսարանի տպագրատուն» ՍՊԸ-ներ: «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» ՀՀ օրենքով սահմանված մասնակցի լիազորությունները վերապահվել են «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ին: Հանձնարարվել է լրամշակել որոշման նախագիծը:


Մեկ այլ որոշմամբ, Երևան քաղաքի Տերյան փողոցի N74 հասցեում, Աբովյան փողոցին հարող՝ «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին ամրացված տարածքում, պետական սեփականություն հանդիսացող հողամասի վրա «Օրինաց երկիր» կուսակցության կողմից ինքնակամ կառուցված և Երևանի քաղաքապետի 2006թ. օգոստոսի 16-ի N1345-Ա որոշմամբ պետական սեփականություն ճանաչված 80քմ ընդհանուր մակերեսով շինությունները՝ դրանց զբաղեցրած հողատարածքի հետ միասին, ամրացվել են «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին՝ անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով:


Փոփոխություններ կատարելով ՀՀ կառավարության 1997թ. հոկտեմբերի 16-ի «ՀՀ մարզային ենթակայության և համայնքների սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների ցանկերը հաստատելու մասին» N 445 որոշման մեջ, գործադիրը ՀՀ կառավարության 2006թ. հունվարի 26-ի N 43-Ն որոշմամբ կառուցված ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղ տանող ավտոճանապարհի Բագրատաշենի մաքսային հսկողության գոտին շրջանցող նոր՝ 1.3 կմ երկարությամբ ավտոճանապարհն ընդգրկել է ՀՀ Տավուշի մարզի ենթակայության ընդհանուր օգտագործման տեղական նշանակության ավտոճանապարհների ցանկում:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին, որով առաջարկվում է հստակեցնել ՊՈԱԿ-ի սահմանումը, ինչպես նաև դրա գործունեությունը լիովին վերահսկելու մեխանիզմները: Նույն որոշմամբ հավանություն է տրվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու վերաբերյալ օրենքի նախագծին ևս, ըստ որի առաջարկվում է սահմանել, որ իր բաժնետոմսերի 100 տոկոսը պետությանը կամ համայնքին պատկանող ընկերությունը կարող է վերակազմավորվել պետական կամ համայնքային ոչ առևտրային կազմակերպության, ինչն ամրագրված է նաև «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում: 15-օրյա ժամկետ է տրվել շահագրգիռ նախարարություններին՝ նախագիծը լրացուցիչ քննարկելու համար:


Մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծին ևս, որը պայմանավորված է հաշվապահական հաշվառումը կարգավորող օրենսդրության կատարելագործման, ինչպես նաև «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի առանձին դրույթները «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ:


«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին և ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է լուծարել Երևանի քաղաքապետարանի ենթակայության «Սուսերամարտի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ը: Որոշվել է նաև կազմակերպությանն անհատույց իրավունքով ամրացված գույքը հետ վերցնել և նվիրաբերել Երևան քաղաքի Արաբկիր թաղային համայնքին՝ միջազգային չափորոշիչներին համապատասխան մարզադպրոց կազմակերպելու պայմանով:


Մեկ այլ որոշմամբ լուծարվել է նաև «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» ՊՈԱԿ-ը: Հանձնարարվել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում վերագնահատել ՊՈԱԿ-ին ամրացված 42 մլն 617 հազար 541.80 դրամ սկզբնական արժեքով և նույնարժեք մաշվածությամբ ու 0 դրամ հաշվեկշռային արժեքով հիմնական միջոցները: Հանձնարարվել է նաև ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետին՝ ՊՈԱԿ-ին ամրացված վերագնահատված հիմնական միջոցները և 5 մլն 254.173 հազար դրամ արժողությամբ շրջանառու միջոցները՝ որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 1-ամսյա ժամկետում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնել «Գյումրու «Շիրակ» օդանավակայան» ՓԲԸ-ում, սեփականության իրավունքով: Թույլատրվել է ՓԲԸ-ին՝ հիշյալ հիմնական և շրջանառու միջոցները մինչև 2008թ. հունվարի 1-ը տրամադրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին՝ անհատույց օգտագործման: Սահմանվել է, որ «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հակահրդեհային անվտանգության ծառայություն» ՊՈԱԿ-ի լուծարման հաշվեկշիռը կազմելու օրվա դրությամբ, այդ ընկերության դեբիտորական պարտքերի ստացման և այլ պահանջների իրավունքը կհանձնվի ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարությանը: Որոշվել է նաև հիշյալ ՊՈԱԿ-ի լուծարման գործընթացի ավարտից հետո մնացած գույքն ուղղել պետական բյուջե:


Գործադիրը փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2006թ. մայիսի 26-ի հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» N 954-Ն որոշման մեջ՝ հայկական կոնյակների վարկանիշի բարձրացման, հայկական կոնյակների արտահանման խթանման, ինչպես նաև տեխնիկական կանոնակարգի պահանջներին չհամապատասխանող հայկական կոնյակի արտահանման կանխարգելման նպատակով:


Մեկ այլ որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել ՀՀ կառավարության 2002թ. սեպտեմբերի 5-ի N 1516-Ն և 2002թ. նոյեմբերի 21-ի N1915-Ն որոշումների մեջ, որը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից՝ ՀՀ մի շարք օրենքների ընդունման հետևանքով, մասնավորապես, սննդամթերքի, բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության և այլ բնագավառներում առաջացած նոր գործառույթների և վերահսկողության լիազորությունների լիարժեք իրականացումն ապահովելու նպատակով:


«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքին համապատասխան, կառավարությունը Գագիկ Մանասյանին ազատել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից:


«Պետական կառավարչական հիմնարկների մասին» ՀՀ օրենքին համապատասխան, գործադիրը լրացումներ և փոփոխություններ է կատարել ՀՀ կառավարության 2003թ. փետրվարի 13-ի N 202-Ն որոշման մեջ, որի համաձայն ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության աշխատակազմի ավիացիոն անվտանգության բաժինը վերակազմակերպվել է համանուն վարչության, իսկ քարտուղարությունը, բաժանման միջոցով՝ անձնակազմի կառավարման բաժնի և ընդհանուր բաժնի:


Նիստում կառավարությունը հավանություն է տվել «Արդյունաբերական նշանակության թունավոր, պայթուցիկ նյութերի և պայթեցման սարքերի շրջանառության մասին» ՀՀ օրենքի նախագծին ևս: Օրենքը կարգավորում է ՀՀ տարածքում նշված նյութերի ու սարքերի շրջանառության՝ մասնավորապես, դրանց վաճառքի, փոխանցման, ձեռքբերման և տեղափոխման, պահելու, արտադրության, օգտագործման, ոչնչացման և այլ իրավահարաբերությունները: 4 օր ժամկետ է տրվել նախագիծը խմբագրելու, ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման, ֆինանսների և էկոնոմիկայի նարարարների հետ լրացուցիչ քննարկելու և առաջակություններ ներկայացնելու համար:


Մեկ այլ որոշմամբ հավանություն է տրվել նաև «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերին, որը պայմանավորված է պարտատոմսերի շուկայի զարգացումը խթանելու համար նախադրյալների ստեղծման, ինչպես նաև նշված օրենքով և ՀՀ քաղաքացիական օրենսգրքով միևնույն խնդրի միատեսակ կարգավորման նպատակով:


«Պետական գույքի մասնավորեցման (սեփականաշնորհման) մասին» ՀՀ օրենքին, ՀՀ հողային օրենսգրքին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ Կոտայքի մարզպետարանի ենթակայության «Աբովյան քաղաքի Ն. Վանյանի անվան N 5 միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին ամրացված գույքի կազմից հետ վերցնել դպրոցին հարակից 139.8 քմ մակերեսով նախկին արհեստանոցի շենքը և դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար անհրաժեշտ 0.03 հա հողամասի հետ միասին, ուղղակի վաճառքի ձևով օտարել նախօրոք հայտնի գնորդ Մհեր Եղիազարյանին: Որոշվել է նաև «Արթիկի նավթամթերք» ՓԲԸ-ի գույքի կազմից առանձնացված Արագածի ԿԱԼԿ-ի՝ հաշվեկշռային և շուկայական մեթոդով 657 հազար դրամ գնահատված գույքը մասնավորեցնել աճուրդով:


Մեկ այլ որոշման համաձայն, 10 մլն 840 հազար դրամ կանոնադրական կապիտալ և 14 մլն 561 հազար դրամ զուտ ակտիվներ ունեցող «Ագրոսպասարկում» արտադրական միավորման Ախուրյանի շրջանային միավորում» ԲԲԸ-ի պետական սեփականություն հանդիսացող և 3 մլն 690 հազար դրամ անվանական արժեք ունեցող 34 տոկոս բաժնետոմսերը կմասնավորեցվեն դասական աճուրդով:


Գործադիրը որոշել է, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքին, ՀՀ հողային օրենսգրքին և ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի N 882-Ն որոշման համապատասխան, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության «Երևանի էստրադային և ջազային արվեստի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ից հետ վերցնել Երևան քաղաքի Սարալանջի 1 (Երիտասարդության պալատ) հասցեում գտնվող շենքից կազմակերպությանն անհատույց օգտագործման իրավունքով ամրացված 3029.9 քմ մակերեսով տարածքը և այն օտարել «Ավանգարդ Մոթորս» ՍՊԸ-ին: Հանձնարարվել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարին, ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ եռամսյա ժամկետում ՀՀ կառավարությանը ներկայացնել առաջարկություն հիշյալ կազմակերպությանը համապատասխան տարածքով ապահովելու վերաբերյալ:


Նիստում հավանություն է տրվել «Ապահովագրության և ապահովագրական գործունեության մասին», ՀՀ քաղաքացիական օրենսգրքում և «ՀՀ կենտրոնական բանկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու, ՀՀ քաղաքացիական դատավարության, ՀՀ քրեական օրենսգրքերում, «Պետական տուրքի մասին», «Շահութահարկի մասին», «Բանկերի և վարկային կազմակերպությունների սնանկության մասին», «Բանկերի և բանկային գործունեության մասին», «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին», «Անվճարունակության (սնանկության) մասին», «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու, «Հաշվապահական հաշվառման մասին» և «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում լրացում, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ:


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ