Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 25 դեկտեմբերի 2006


ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի գլխավորած կառավարական պատվիրակությունը դեկտեմբերի 24-ին մասնակցել է Թուրքմենստանի նախագահ Սափարմուրատ Նիյազովի հուղարկավորության արարողությանը.


«Հայաստանի Հանրապետության կառավարության, ողջ հայ ժողովրդի անունից մեր խորին ցավակցությունն ենք հայտնում եղբայրական թուրքմեն ժողովրդին անդառնալի կորստի՝ Թուրքմենստանի մեծ զավակ, երկրի առաջին նախագահ Սափարմուրատ Նիյազովի անժամանակ մահվան կապակցությամբ:


Դժվար է գերագնահատել Սափարմուրատ Նիյազովի դերը թուրքմենական պետականության կայացման գործում: Բոլոր թուրքմենստանցիների համար նրա վախճանը անդառնալի կորուստ է: Մեծ է նաև Սափարմուրատ Աթաևիչի դերը հայ-թուրքմենական կապերի զարգացման ու խորացման գործում:


Հայաստանում սիրում և հարգում էին Սափարմուրատ Աթաևիչին: Մեր ժողովրդի շնորհակալ հիշողության մեջ նա ընդմիշտ կմնա որպես մի մարդ և պետական գործիչ, որը հայ ժողովրդի համար օրհասական պահին անգնահատելի օգնություն ցուցաբերեց մեր հանրապետությանը, հազարավոր մեր հայրենակիցներին»,- գրել է ՀՀ կառավարության ղեկավարը՝ մահվան կապակցությամբ բացված ցավակցությունների գրքում:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ