Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստ, որը վարեց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը հաստատեց ՀՀ գիտական կազմակերպություններում գիտական կադրերի որակավորման կարգը և գնահատման չափանիշները: Այն բխում է «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքի պահանջներից և ներառված է կառավարության 2001 թ. աշխատանքային ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ցանկում: Դասագրքերի հրատարակման և դպրոցների բարելավման ծրագրի համար լրացուցիչ գումարների անհրաժեշտությունից ելնելով, գործադիրը որոշեց հաստատել «Կրթության ֆինանսավորման և կառավարման բարեփոխումներ» վարկային ծրագրի կառավարման խորհրդի որոշումը՝ տնտեսված 1099.9 հազար ԱՄՆ դոլարից 963.1 հազար դոլար դասագրքերի հրատարակմանը և 136.8 հազար դոլար դպրոցների բարելավման ծրագրով նախատեսված լրացուցիչ աշխատանքների իրականացմանը նպատակաուղղելու մասին: Նիստում հավանություն տրվեց նաև «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ: Կառավարության որոշմամբ սեպտեմբերի 30-ը այսուհետ կնշվի իբրև ՀՀ քաղաքացիական ավիացիայի օր: Գործադիրը այսօրվա նիստում հաստատեց «Օրենքների և նորմատիվ իրավական ակտերի ոչ պաշտոնական հրատարակման, բազմացման կամ պաշտոնական վերահրատարակման կարգը»: Կառավարության որոշմամբ ս.թ. օգոստոսի 9-ին Երևան-Ստեփանավան երթուղային ավտոբուսի վթարի հետևանքով զոհված քաղաքացիների ընտանիքներին, յուրաքանչյուր զոհվածի համար 300000-ական դրամ միանվագ օգնություն հատկացնելու նպատակով՝ ՀՀ 2001 թ. պետբյուջեով նախատեսված կառավարության պահուստային ֆոնդից Լոռու մարզպետարանին տրամադրվեց 3 մլն դրամ: Որոշվեց նաև ՉԺՀ-ում Հայաստանից «Նաիրիտ 2» և «Նաիրիտ 1» ՓԲԸ-ների և Չինաստանից «Շանսիի սինթետիկ կաուչուկների միացյալ բաժնետիրական ընկերության» կողմից քլորոպրենային կաուչուկների արտադրության համատեղ ձեռնարկություն ստեղծելու նպատակով հիշյալ ձեռնարկության կանոնադրական կապիտալում որպես հայկական կողմի ներդրում ներդնել «Նաիրիտ 2» և «Նաիրիտ 1» ՓԲԸ-ների հիմնական միջոցները: Կառավարույթունը որոշում ընդունեց սոցիալական ապահովության նախարարության «Վանաձորի տարեցների տուն» պետական հիմնարկ ստեղծելու մասին: ՀՀ կառավարության 2001 թ. հունիսի 5-ի N 499 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին որոշմամբ փոփոխություն կատարվեց էներգահամակարգի էլեկտրաէներգիա բաշխող ընկերությունների մասնավորեցման աշխատանքների ժամանակացույցում: Ըստ այդմ, մրցույթի մասնակիցների կողմից մրցութային հանձնաժողովին մրցութային առաջարկությունների հանձնման վերջին ժամկետ սահմանվեց մինչև 30.11.2001 թ., ժամը 18:00-ը, մրցութային առաջարկությունների ծրարների բացման և առաջարկված գների հայտարարման ժամկետը՝ մինչև 30.11.2001 թ., ժամը 18:05-ը, մրցույթի արդյունքները կհայտարարվեն և պայմանագիրը կկնքվի 04.12.2001 թ-ին: Ըստ ժամանակացույցի, ՀՀ կառավարության և մրցույթի հաղթողների միջև բաժնետոմսերի առուվաճառքի պայմանագրերը կկնքվեն 07.01.2002թ-01.02.2002թ., իսկ ՀՀ կառավարության և ՎԶԵԲ-ի միջև բաժնետոմսերի ուղիղ վաճառքի պայմանագրի կնքման և գործարքի ավարտի ժամկետը կլինի 22.01.2002 թ-ը: Կառավարությունը համաձայնություն տվեց «ՏԱՍԻՍ-ի 2001 թ. Ազգային համակարգման կենտրոններին օժանդակություն ցուցաբերելու մասին ֆինանսական ծրագրի առաջարկի հաստատումը հավաստիացնող» շնորհ-նամակի կնքման առաջարկությանը, «ՀՀ կառավարության և Շվեյցարիայի կառավարության միջև անշարժ գույքի կադաստրի համակարգի աջակցության նպատակով ֆինանսական և տեխնիկական համագործակցության վերաբերյալ» պայմանագրի կնքման առաջարկությանը, մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության «Հեղինակային իրավունքի մասին» պայմանագրին միանալու առաջարկությանը և «ՀՀ կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև ֆինանսական խորհրդատվական ծառայությունների մասին» համաձայնագիրը կնքելու առաջարկությանը:
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ