Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 20 դեկտեմբերի 2006


Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին առընթեր կանանց խորհրդի նիստ: Խորհուրդն ի գիտություն է ընդունել Հայաստանի Հանրապետությունում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով նախատեսված և ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված 2006թ. իրականացվելիք միջոցառումների տարեկան ծրագրի կատարման ընթացքի մասին տեղեկատվությանը: Նշվել է, որ շահագրգիռ նախարարությունների կողմից իրականացվելիք, ինչպես նաև մարզային միջոցառումների ցանկը և ժամանակացույցն ընդգրկող տարեկան ծրագիրը հիմնականում կատարվել է: Մասնավորապես, կարևորվել է երեխաների և կանանց իրավունքների պաշտպանության ոլորտում ինստիտուցիոնալ բարեփոխումների իրականացումը, ըստ որի ՀՀ բոլոր մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում ստեղծվել և գործում են երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ, իրականացվել է «ՀՀ օրենսդրության գենդերային փորձաքննության անցկացում և անհրաժեշտության դեպքում՝ համապատասխան իրավական ակտերում լրացումներ և փոփոխություններ կատարելու համար առաջարկությունների մշակում» միջոցառումը, որը կշարունակվի նաև 2007թ. ընթացքում: Ավարտին է մոտենում ՄԱԿ-ի «Կանանց քաղաքական իրավունքների մասին» կոնվենցիայի վավերացման գործընթացը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի հետ համատեղ, իրականացվել են քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացներ, որոնցում առաջին անգամ ներառվել են գենդերային թեմաներով դասաժամեր: Հունիսի 8-9-ը Ստոկհոլմում տեղի ունեցած «Մարդու իրավունքները և տնտեսական մարտահրավերները Եվրոպայում. գենդերային հավասարություն» թեմայով Եվրախորհրդի նախարարների՝ կանանց և տղամարդկանց հավասարության հարցերին նվիրված 6-րդ համաժողովում ներկայացվել է ՀՀ-ում գենդերային իրավիճակի վերաբերյալ զեկույցը: Մշակվել է «Գենդերային հավասարության ազգային ցուցանիշների» նախագիծը, որը կներառվի ԱՀՌԾ-ի սոցիալական մոնիտորինգային ազգային համակարգի շրջանակներում ստեղծված ազգային ցուցանիշների համակարգում: Նշվել է, որ ներկայումս մարզերից և նախարարություններից հավաքագրվում է իրականացված ծրագրերի վերաբերյալ ամբողջ տեղեկատվությունը, որը, 2007թ. տարեկան ծրագրի նախագծի հետ, ՀՀ կառավարություն կներկայացվի մինչև 2007թ. հունվարի 15-ը:


Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը հանձնարարել է՝ հաշվետվությունն ամբողջական տեսքի բերելուց հետո, այն տրամադրել նաև բոլոր շահագրգիռ ՀԿ-ներին՝ ՀՀ կառավարության կողմից հաստատվելիք՝ ՀՀ-ում կանանց վիճակի բարելավման և հասարակության մեջ նրանց դերի բարձրացման 2004-2010թթ. ազգային ծրագրով նախատեսված 2007թ. իրականացվելիք միջոցառումների տարեկան ծրագրում նրանց առաջարկությունները ևս ներառելու համար:


Խորհրդի անդամներին տեղեկացվել է նաև ՄԱԿ-ի կանանց կարգավիճակի հանձնաժողովին ներկայացվելիք «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման» կոնվենցիայի հերթական՝ 3-րդ զեկույցի նախապատրաստման ընթացքի մասին: Նշվել է, որ այդ նպատակով ՀՀ ԱԳՆ-ում ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից մշակվող զեկույցի նախագիծը պատրաստ կլինի մինչև տարեվերջ: Այնուհետև, քննարկման նպատակով, այն կուղարկվի շահագրգիռ նախարարություններին, ԱԺ, ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակ, ինչպես նաև ՀԿ-ներին: Քննարկումների ընթացքում արված բոլոր առաջարկությունները հաշվի առնելուց և լրամշակելուց հետո, նախագիծը հաջորդ տարվա հունվարի վերջին կներկայացվի ՄԱԿ-ի համապատասխան կոմիտեին:


Խորհրդի նախորդ նիստում տրված հանձնարարականների կատարման վերաբերյալ զեկուցվել է, որ դրանք հիմնականում և ժամանակին կատարվել են: Մասնավորապես, հանգամանալից տեղեկատվություն է ներկայացվել Գյումրիի երաժշտական դպրոցների մասին: Նշվել է, որ դպրոցների վիճակը ներկայումս բավականին բարելավվել է՝ բոլոր 6 երաժշտական դպրոցները ջեռուցվում են, դրանցից 5-ը քարաշեն են և միայն մեկն է դեռևս գտնվում տնակային պայմաններում: Մեկ այլ հանձնարարականի համաձայն, ՀՀ առողջապահության նախարարության կողմից, զանգվածային լրատվության և հասարակական կազմակերպությունների միջոցներով պարբերաբար իրազեկում է կազմակերպվել անվճար առաջնային բուժօգնության վերաբերյալ: Մասնավորապես, մինչև նոյեմբեր կազմակերպվել են շուրջ 236 հեռուստառադիոհաղորդումներ՝ ոլորտի պատասխանատուների մասնակցությամբ, որոնցում հանրությունն իրազեկվել է պետական պատվերի իրացման բնակչի իրավունքների վերաբերյալ, նախարարությունում գործում է «թեժ գիծ», ուր տարեսկզբից մինչ օրս դիմել և խորհրդատվություն ու աջակցություն է ստացել 300-ից ավելի քաղաքացի: Որոշակի աշխատանք է տարվել հատկապես կանանց վերարտադրողական առողջության բարելավման ուղղությամբ, մասնավորապես աճել է այդ նպատակին ուղղված պետական ֆինանսավորումը: Նշվել է նաև, որ ՀՀ առողջապահության նախարարությունը՝ համագործակցություն առաջարկող միջազգային կազմակերպությունների միջոցները հիմնականում ուղղորդել է հատկապես գյուղական վայրերում բնակվող կանանց համար բուժօգնության ցուցաբերմանը: Ի կատարումն մեկ այլ հանձնարարականի, ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի «Դպրոցական ֆիլհարմոնիա» մասնաճյուղ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը:


Նիստում իրենց կատարած աշխատանքների հաշվետվությունն ու առաջարկություններն են ներկայացրել նաև խորհրդի աշխատանքային խմբերը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ