Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 18 դեկտեմբերի 2006



Այսօր տեղի է ունեցել Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) հոգաբարձուների խորհրդի նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:



Հոգաբարձուների խորհուրդը քննակել է ՀՍՆՀ-ի 2-րդ ծրագրի ավարտի և 3-րդ ծրագրի վերաբերյալ հիմնադրամի գործադիր տնօրեն Աշոտ Կիրակոսյանի ներկայացրած տեղակատվությունը և ընթացիկ այլ հարցեր: Զեկուցվել է, որ ՀՍՆՀ-2 ծրագիրը մեկնարկել է 2000թ. նոյեմբերին: Բացի 20 մլն ԱՄՆ դոլարին համարժեք վարկից, ֆինանսավորման աղբյուր են հանդիսացել ՀՀ կառավարության, համայնքների, Մեծ Բրիտանիայի Միջազգային զարգացման գործակալության դրամաշնորհային և համաֆինանսավորողների կողմից տրամադրված միջոցները: Հինադրամի գործադիր գրասենյակը երկրի գյուղական և քաղաքային համայնքներից ստացել է ծրագրի ավելի քան 1200 առաջարկ, որոնք փորձաքննվել են ՀՍՆՀ-Ի ընթացակարգերի համաձայն: Ըստ գործադիր տնօրենի, իրականացվել է 333 ծրագիր՝ 22.24 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր պայմանագրային արժեքով: Դրանց գերակշռող մասը վերաբերել է հանրակրթական դպրոցներին (60%), խմելու ջրի ջրատարներին (19%), մասնագիտական դպրոցներին (6%), համայնքների կենտրոններին (5%) և առողջապահական հիմնարկներին (4%): Հիմնադրամի ֆինանսավորմամբ հանրապետության 620 դպրոցների բաշխվել են 35 հազար երկտեղանի սեղան-նստարաններ: Ենթակառուցվածքների վերականգնման ծրագրերի իրականացման ընթացքում հիմնադրամն ակտիվորեն համագործակցել է նաև տեղական ու միջազգային մի շարք հովանավոր կազմակերպությունների («Ազնավուրը Հայաստանին», IFAD, UNHCR, «Հայաստան» և «Թուֆենկյան» հիմնադրամներ, ՀԸԲՄ (Շվեյցարիա), անհատ բարերարների հետ՝ համատեղ ֆինանսավորմամբ իրականացնելով 2.1 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ 58 ծրագիր: Հաշվետու տարիներին մեծ է եղել նաև համայնքներին ցուցաբերված ֆինանսական աջակցությունը համայնքային ներդրումների ապահովման գործում, որի համար տեղական ու միջազգային նվիրատու կազմակերպությունների և անհատ բարերարների կողմից անհատույց հատկացվել է մոտ 1.43 մլն ԱՄՆ դոլար: Բացի այդ, նկատի ունենալով Հայաստանի տեղական ինքնակառավարման նորաստեղծ մարմիններում առկա ղեկավարման կայուն ավանդույթների և փորձի, համապատասխան գիտելիքների պակասը, ՀՍՆՀ-2-ում ներառվել է նաև ուսուցման բաղադրիչը, որի նպատակը ՏԻՄ-երի և համայնքային կազմակերպությունների հզորացումն է: Նշվել է, որ հիմնադրամի գործունեության ընթացքում 3 անգամ անցկացված՝ ՀՍՆՀ-ի գործունեության ազդեցության գնահատման սոցիոլոգիական անկախ հետազոտությունների արդյունքները ցույց են տվել, որ հիմնադրամի գործունեությունը բարձր է գնահատվել համայնքների կողմից, հիմնադրամը ձեռք է բերել նրանց վստահությունն ու աջակցությունը: Այդ ամենը հիմք է հանդիսացել, որպեսզի կառավարությունն արտահայտի իր շահագրգռվածությունը հիմնադրամի գործունեության շարունակման և ՀՍՆՀ-3 ծրագրի մեկնարկի հարցում: Այդ նպատակով 2006թ. սեպտեմբերի 12-ին ՀՀ կառավարության և Միջազգային զարգացման ընկերակցության միջև ստորագրվել է վարկային համաձայնագիր՝ 25 մլն ԱՄՆ դոլար արժողությամբ: Աշոտ Կիրակոսյանի տեղեկացմամբ, ՀՍՆՀ-3 ծրագիրն ուղղված է աղքատների և խոցելի խմբերի կենսամակարդակի բարելավմանը՝ համայնքային ենթակառուցվածքների վերականգնման, մատուցվող ծառայությունների որակի ու մատչելիության բարելավման, համայնքային և մունիցիպալ մակարդակներում լրացուցիչ կարողությունների զարգացման միջոցով: 33.3 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժողության երեք բաղադրիչներից (համայնքային ներդրումներ, ՏԻՄ-երի կարողությունների ձևավորում, ՀՍՆՀ-3 ծրագրի կառավարում) կազմված հիմնադրամի երրորդ ծրագիրը կմեկնարկի 2006թ. դեկտեմբերի երկրորդ կեսին և կավարտվի 2011թ., հունիսին: Այդ ընթացքում նախատեսվում է իրականացնել փոքր ու միջին համայնքների ենթակառուցվածքների վերականգնման բազմաթիվ ծրագրեր՝ հիմնականում գյուղական աղքատ բնակավայրերում, հեռավոր, մեկուսացած, բարձրլեռնային և աղետի գոտու համայնքներում:



Հոգաբարձուների խորհուրդը հավանություն է տվել ՀՍՆՀ-3 ծրագրին: Ծրագրի արդյունավետությունն ավելի մեծացնելու նպատակով տրվել են որոշակի հանձնարարականներ:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ