հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշումներով տեղի են ունեցել մի շարք կադրային փոփոխություններ: Մասնավորապես, Լևոն Շահվերդյանը նշանակվել է ՀՀ էներգետիկայի նախարարի տեղակալ: ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից ազատվել է Արմեն Խաչատրյանը, Ենոք Ավետիսյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ՝ ազատվելով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալի պաշտոնից, Լևոն Ռուխկյանը նշանակվել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ է նշանակվել Գրիգոր Սանոյանը: