Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 սեպտեմբերի 2001

Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ ձեզ Հայաստանի անկախ պետականության 10-ամյակի առթիվ: Անցած տասը տարիներին մեր ժողովրդի ամենամեծ նվաճումը Անկախությունն է: 1991թ. սեպտեմբերի 21-ին հայոց ազատատենչ ոգին համախմբեց անկախության գաղափարն ու ձգտումը իբրև նախնյաց պատգամ իրենց մեջ կրող բոլոր հայորդիներին, և իրականություն դարձավ ազատ, անկախ ապրելու մեր նվիրական երազանքը: Ընտրվեց ժողովրդավարական, իրավական պետության, քաղաքացիական հասարակության կառուցման, քաղաքակիրթ աշխարհի հետ իրավահավասար հարաբերությունների հաստատման ուղին: Անկախությունը մենք նվաճել ենք ծանր փորձությունների գնով, և փառք նրանց, ովքեր հանուն այսօրվա անցան այդ դժվարին ճանապարհը, նահատակվեցին բանտերում ու մարտի դաշտերում՝ թողնելով մեզ ու մեր սերունդներին Հայաստան անկախ պետությունը: Չնայած նորանկախ մեր պետությանը բաժին հասած բոլոր դժվարություններին, որոնք այսօր էլ ամբողջությամբ հաղթահարված չեն, երբևէ չսասանվեց մեր հավատը ազատության, անկախության գաղափարների նկատմամբ: Մենք բոլորս անցել ենք բազում փորձությունների միջով, համոզված եմ, հանուն մեր պետականության ամրապնդման, այսուհետ էլ կհաղթահարենք ցանկացած դժվարություն, այս հարցում կլինենք նույնքան միակամ ու միասնական, որքան 10 տարի առաջ: Այսօր, առավել քան երբևէ, պահանջվում է բոլորիս՝ իշխանությունների, քաղաքական ուժերի, հասարակության յուրաքանչյուր անդամի միասնությունը, կամքն ու վճռականությունը: Անկախությունն այլընտրանք չունի: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյան
Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ