Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 19 սեպտեմբերի 2001

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Կիպրոսի Հանրապետության պաշտպանության նախարար Սոկրատես Հասիկոսին և նրա գլխավորած պատվիրակությանը: Ընդգծելով հայ-կիպրական բարեկամական հարաբերությունները, վարչապետը նշել է, որ Հայաստանը և Կիպրոսը տարածաշրջանում ունեն ընդհանուր շահեր և ընդհանուր անվտանգության սպառնալիքներ, որոնց դիմակայման հարցում անհրաժեշտ է ավելի քան սերտացնել փոխգործակցությունը: Ըստ վարչապետի, երկու երկրների հարաբերությունները բոլոր բնագավառներում զարգանում են համաչափ՝ լիակատար փոխըմբռնման և փոխշահավետության պայմաններում, և այսօր բնականոն ճանապարհով հասունացել է նաև ռազմաքաղաքական ոլորտում համագործակցության հաստատման անհրաժեշտությունը, որի համար նախադրյալներ կան: Հանդիպման ժամանակ երկուստեք ընդգծվել է Հայաստան-Հունաստան-Կիպրոս առանցքի կարևորությունը, ինչպես նաև Հայաստան-Իրան-Հունաստան համագործակցությունը: Նշվել է, որ այդ երկրների հետ հարաբերությունների սերտացման նպատակով ստեղծված միջկառավարական հանձնաժողովներն արդյունավետ գործակցում են: Վարչապետը կարևորել է նաև տնտեսական համագործակցության ընդլայնումը: Հանդիպման ընթացքում նա շեշտել է, որ Հայաստանը սատարում է Կիպրոսի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ Կիպրոսի դիրքորոշումը՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի վրա. «Հայաստանը միանշանակ այն կարծիքին է, որ Կիպրոսի պետությունը պետք է գոյություն ունենա միասնական իշխանությամբ», -նշել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կիպրոսի պաշտպանության նախարարի և ՀՀ վարչապետի հանդիպման ժամանակ նշվել է նաև, որ Կիպրոսի և Հայաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում համընկնում են և հիմնված են տարածաշրջանային խնդրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների, տարածշրջանում անվտանգության և ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցման վրա: Կարևորվել է նաև ահաբեկչության դեմ պայքարում ուժերի համախմբումն ու այս հարցում լայն համագործակցությունը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ